Հուղարկավորությունից հետո
Հուղարկավորությունից հետո անգլ.՝ After the Funeral | |
---|---|
Հեղինակ | Ագաթա Քրիստի |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | դետեկտիվ և քրեական |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Կերպար(ներ) | Էրքյուլ Պուարո |
Նկարագրում է | Ագաթա Քրիստիի մտացածին տիեզերք |
Շարք | Էրքյուլ Պուարո |
Նախորդ | Դուստրը դուստր է |
Հաջորդ | Աշորայով լի գրպան |
Երկիր | ![]() |
Հրատարակիչ | Dodd, Mead and Company |
Հրատարակման տարեթիվ | մարտ 1953 |
«Հուղարկավորությունից հետո» (անգլ.՝ After the Funeral), Ագաթա Քրիստի դետեկտիվ վեպը Էրքյուլ Պուարոյի ստեղծագործությունների շարքից, որն առաջին անգամ 1953 թվականին հրապարակվել է ԱՄՆ-ում «Funerals are Fatal» անվանումով։ Նույն տարում վեպը տպագրվել է Մեծ Բրիտանիայում Collins Crime Club հրատարակչությունում՝ իր իրական անվանումով։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռիչարդ Էբերնետիի հուղարկավորությունից հետո, ընտանիքի մնացած անդամները հավաքվում են ծանոթանալու կտակին։ Նրա մահը հանկարծակի էր, սակայն սպասելի։ Ասում էին, որ նրա մահը բնական է եղել։ Կորայի բավական անտակտ «Նրան սպանել են, այնպես չէ՞» հայտարարությունից հետո, ընտանիքի փաստաբանը սկսում է կասկածել, հանցագործության կատարման մեջ և որոշում է հետաքննություն սկսել։ Հուղարկավորությունից վերադառնալուց հետո, Կորա Լենսկենեն կացինի հարվածով սպանված էր։ Դա գողության նման չէր։ Փաստաբան Էնտուիլսը հրավիրում է Պուարոյին, ով իր հերթին խնդրում է իր հին ընկեր Գոբիին, որ օգնի հետաքննության հարցում։
Գործող անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էրքյուլ Պուարո — բելգիական խուզարկու
- Պարոն Էնտուիսլ — Էբերնետի ընտանիքի փաստաբան
- Տեսուչ Մորտոն — խուզարկու
- Պարոն Գոբի — մասնավոր խուզարկու
- Ռիչարդ Էբերնետի — Էբերնետի ընտանիքի ժառանգորդ
- Կորա Լենսկենե — Էբերնետի ընտանիքի ժառանգորդ, նկարչուհի
- Տիկին Գիլկրիստ — Կորայի գործընկերուհի
- Ջորջ Կրոսսֆիլդ — Էբերնետի ընտանիքի ժառանգորդ
- Մայքլ Շեին — դերասան
- Ռոզամունդ Շեին — Էբերնետի ընտանիքի ժառանգորդ, դերասանուհի
- Հելեն Էբերնետի — Էբերնետի ընտանիքի ժառանգորդ
- Տիմոթի Էբերնետի — Էբերնետի ընտանիքի ժառանգորդ, հաշմանդամ
- Մոդ Էբերնետի — Տիմոթիի կինը
- Սյուզեն Բենկս — Էբերնետի ընտանիքի ժառանգորդ
- Գրիգորի Բենկս — Սյուզենի ամուսինը, քիմիկոս
Էկրանավորում և այլ ադապտացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վեպի հիման վրա նկարահանվել է լիամետրաժ ֆիլմ, որը դուրս է եկել 1963 թվականին «Murder at the Gallop» վերնագրով։ Ըստ սցենարի՝ Էրքյուլ Պուարոն փոխվել է տիկին Մարփլի, որը խաղում էր հայտնի բրիտանացի դերասանուհի Մարգարետ Ռուտերֆոլդը։ Վեպը հիման վրա 2006 թվականին նկարահանվել է բրիտանական «Ագաթա Քրիստի Պուարոն» հեռուստասերիալի 10-րդ եթերաշրջանի դրվագներից մեկը][1]։
Ադապտացիան պարունակում է մի քանի փոփոխություններ․
- Ֆիլմում Կորան ամուսնացած էր իտալացու հետ, ոչ թե ֆրանսիացու, այդ իսկ պատճառով փոխվում է նրա ազգանունը, վեպում՝ Լենսկենե, իսկ ֆիլմում Գոլաչինո։ Ֆիլմում ամուսինը դեռ ողջ է, իսկ վեպում վաղուց մահացել է։
- Վերջում պարզվում է, որ նկարը Ռեմբրանդի աշխատանքն է, այլ ոչ Վերմեերինը։
- Թիմոթիի քայլելու ունակությունը արտացոլվում է միայն վերջում, սակայն գրքում այն, որ նա հաշմանդամություն չունի, հայտնի էր հենց սկզբից։
- Պարզվում է, որ Ջորջը Հելենի տղան է։ Սյուզանը ամուսնացած չէր, սակայն թաղման հաջորդ օրը նա ու Ջորջն, ովքեր արդեն սիրահարված են միմյանց, եղել են Լիչետ հյուրանոցում և զբաղվել սիրով։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «После похорон» (англ)։ Официальный сайт Агаты Кристи։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-15-ին։ Վերցված է 2010-01-12
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ "Agatha Christie: Poirot" After the Funeral (2006)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հուղարկավորությունից հետո կատեգորիայում։ |
|