Աշորայով լի գրպան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աշորայով լի գրպան
անգլ.՝ A Pocket Full of Rye
ՀեղինակԱգաթա Քրիստի
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրքրեական վեպ
Բնօրինակ լեզուանգլերեն
Լեզուանգլերեն
Կերպար(ներ)Միսս Մարփլ
ՇարքՄիսս Մարփլ
ՆախորդՀուղարկավորությունից հետո
ՀաջորդՆշանակման վայրն անհայտ է
Երկիր Միացյալ Թագավորություն
ՀրատարակիչCollins Crime Club
Հրատարակման տարեթիվ1953
Կայքagathachristie.com/stories/a-pocket-full-of-rye(անգլ.)

Աշորայով լի գրպան (անգլ.՝ A Pocket Full of Rye), դետեկտիվ ժանրի վեպ, որը գրել է Ագաթա Քրիստին։ Այն Մեծ Բրիտանիայում առաջին անգամ հրատարակվել է «Collins Crime Club» հրատարակչության կողմից 1953 թվականի նոյեմբերի 9-ին, իսկ Միացյալ Նահանգներում՝ «Dodd, Mead & co» հրատարակչության կողմից հաջորդ տարի[1][2][3]։ Մեծ Բրիտանիայի հրատարակչությունը գիրքը վաճառել է 10 շիլինգով և 6 փենսով, իսկ Միացյալ Նահանգներինը՝ 2․75 դոլարով[1][3]։ Գրքում հանդես է գալիս Միսս Մարփլը։

Ինչպես Քրիստիի մի շարք վեպեր, այս վեպի վերնագիրն ու սյուժեի առանցքային հատվածները ուղեկցված են օրորոցային երգերով, այս դեպքում «Sing a Song of Sixpence» օրորոցայինով։ Միսս Մարփլը ուղևորվում է Ֆորտեսքյուի տուն՝ տեղեկություններ հաղորդելու սպասուհի Գլադիս Մարտինի մասին։ Նա աշխատում է տեսուչ Նիլի հետ՝ առեղծվածը բացահայտելու համար։

Երկու արձագանքողներ վեպի հրատարակության ժամանակ կարծում էին, որ սյուժեի միայն թաքցրած հատվածն է խելամիտ և որ վեպը այնքան հզոր չէր, որքան միսս Քրիստիի մնացած քրեական վեպերը։ Կարդալով Քրիստիի քրեական վեպերը, որոնք բարձր որակ են ապահովում, կարելի է ասել որ նա հզոր է։ Ավելի ուշ արձագանքողներ ևս եղան, և նրանց կարծիքով կերպարները բացառապես նողկալի ընտանիքից էին, որտեղ այնուամենայիվ կար դրական բան։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Լոնդոնցի բիզնեսմեն Ռեքս Ֆորտեսքյուն առավոտյան թեյ խմելուց հետո մահանում է, Շոտլանդական յարդի խուզարկու, տեսուչ Նիլը առաջնորդում է հետաքննությունը։ Դիահերձումից հետո պարզ է դառնում, որ մահվան պատճառը տաքսինից թունավորումն է, որը թունավոր նյութ է՝ պատրաստված կենի հատապտղայինից։ Բացահայտվում է, որ Ֆորտեսքյուն այն կուլ է տվել նախաճաշի ժամանակ, իսկ հագուստի գրպանում գտնված աշորան շատ կասկածելի է թվում։

Ռեքսի կինը՝ Ադելը, սպանության մեջ միակ կասկածվողն է։ Սան Լանսելոն և նրա կինը՝ Փաթը, ճանապարհորդում են Քենիայից Լոնդոն Լանսիի հոր հրավերով, ինչպես ինքն է պնդում։ Փարիզում նա հեռագիր է ուղարկում, որ հաջորդ օրը տանը կլինի, և ոստիկանությունը հանդիպում է նրան օդանավակայանում։ Այն օրը, երբ Լանսին ժամանաում է կենի հատապտղայինի տնակը՝ թողնելով կնոջը Լոնդոնում, Ադելը մահանում է թեյի մեջ ցիանիդի լուծույթից, իսկ մի քանի ժամ անց սպասուհի Գլադիս Մարտինին խեղդած գտնում են բակում։

Տեսուչ Նիլը քսանչորս ժամ աշխատում է սերժանտ Հեյի հետ՝ այդ սպանությունները բացահայտելու համար՝ հարցազրույց վերցնելով բոլորից և՛ իր գրասենյակում, և՛ իրենց տանը։ Մեծ տղան՝ Փերսիվալը, պատմում է տեսուչին, որ իր հայրը խենթ էր և որ նա վնաս էր բերում բիզնեսին։ Երբ թերթում հայտնվում է երեք սպանությունների մասին հոդվածը, Միսս Մարփլը ժամանում է կենի հատապտղայինի տնակը՝ լույս սփռելու Գլադիս Մարտինի հիշատակին, որն աշխատում էր Միսս Մարփլի տանը որպես սպասուհի։ Միսս Ռամսբոթոմը՝ Ռեքսի քենին, հրավիրում է նրան իր տուն։ Տեսուչ Նիը համաձայնում է աշխատել Միսս Մարփլի հետ՝ տեսնելով, թե ինչ օգուտ նա կարող է տալ գործին։ Նիլը իմանում է, որ տաքսինը լուծված էր ջեմի մեջ, որը օգտագրծում էր միայն Ռեքսը։ Այդ ջեմով բանկան, որը նետված էր բակում, գտնվեց ոստիկանության կողմից։ Երբ Միսս Մարփլը և տեսուչ Նիլը քննարկում են այս ամենը, նա հարցնում է նրան, թե արդյոք նա նկատել է սև կեռնեխը և տեսուչը, իսկապես, տեսնում է նեխած կեռնեխներ Ռեքսի գրասեղանի վրա։ Այնտեղ դրված էր նաև մի կարկանդակ, որի պարունակությունը փոխարինված էր այդ կեռնեխներով։

Սև կեռնեխի հանքը հիմնադրվել է պարոն Մաքքենզիի կողմից և կասկածվում է, որ այն ոսկի է պարունակում։ Ռեքս Ֆորտեսքյուն հետազոտել է այդ վայրը՝ այնտեղ կապիտալ ներդնելով, բայց Մաքքենզին մահացել է այնտեղ, և երբ Ռեքսը վերադարձել է, տեսել է, որ հողն այլևս ոչ մի արժեք չունի և պտանի չէ։ Միսս Մաքքենզին, հետևաբար, մեղադրել է Ռեքսիին իր ամուսնու մահվան մեջ՝ խոստանալով սովորեցնել իր երեխաներին, թե ինչպես վրեժ լուծեն նրանից։ Եվ՛ տեսուչը, և՛ Միսս Մարփլը կասկածում են՝ դուստրը հանդես է գալիս այլ անվան ներքո, իսկ եղբայրը մահացել է պատերազմի ժամանակ։ Տեսուչը կասկածում է Մերի Դավին՝ տանտիրոջը։ Ավելի ուշ Ջենիֆեր Ֆորտեսքյուն՝ Փերսիի կինը, հայտնում է Միսս Մարփլին, որ նա Մաքքենզիի դոսւտրն էր, իսկ տեսուչը հաստատում է դա։ Ջենիֆերը հանում է նեխած կեռնեխները, ցույց տալիս Ռեքսին և հիշեցնում նրան անցյալում իրեն հասցրած վիրավորանքը։ Միսս Մարփլը գիտակցում է, որ սա առիթ է տվել մարդապանին։ Դավն անմիջապես շանտաժի է ենթարկում Ջենիֆերին, իսկ տեսուչ Նիլն ասում է, որ եթե Դավը գումարը հետ տա, ինքը չի բողոքի նրա դեմ։

Միսս Մարփլը հայտնում է տեսուչ Նիլին, թե ով է սպանել Ռեքս Ֆորտեսքյուին, ով է թույնը դրել ջեմի մեջ՝ կարծելով, որ այն իսկական թույն է և վերջապես՝ ով է դրել աշորան գրպանի մեջ։ Եվ դա նրա ընկերն էր՝ Ալբերտ Էվանսը։ Ոչ այդքան գրավիչ Գլադիսին շատ հեշտ էր համոզել, որ օգնի նրան, քանի որ նա երբեք չէր հարցնի նրա շարժառիթները․ իրեն հետաքրքում էր նրա ուշադությունը։ Միսս Մարփլը բացատրում է, որ Ալբերտ Էվանսը իրականում Լանսի Ֆորտեսքյուն է, որը ցանակնում էր իր ձեռքի տակ վերցնել սև կեռնեխի հանքը, քանի որ այնտեղ ուրանիում է հայտնաբերվել։ Նա ծրագրել էր իր հոր մահը՝ գումարի կորուստը դադարեցնելու և միայն իր եղբոր հետ գործ ունենալու համար։ Նա սպանել է իր խորթ մորը, քանի որ նա պետք է գումարի մեծ չափաբաժին ժառանգեր, բայց միայն այն դեպքում, եթե չմահանար իր ամուսնու մահից 30 օր հետո։ Լանսին սպանել է Գլադիսին, որպեսզի նա լուռ մնա։

Երբ Միսս Մարփլը վերադառնում է, Գլադիսի կողմից նամակը նրան էր սպասում։ Նա բացատրում է ամեն ինչ, ինչ արել է և աղաչում է, որ Միսս Մարփլը օգնի իրեն, քանի որ նա չգիտի՝ ինչ անի։ Նամակի վերջում իր և Ալբերտի լուսանկարն էր։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միսս Մարփլ՝ Նա սիորւմ ու հարգում էր Գլադիսին՝ իրենց տան ծառայակցին, և նրա համար ամհամգստանում է, երբ կարդում է, որ սպանությունները իրակացվել են այն վայրում, որտեղ նա աշխատում է։
  • Միսս Գրֆիթ՝ Ռեքս Ֆորտեսքյուի գրասենյակների գլխավոր խմբագիրը, նա կանչում է իր բժշկին։
  • Միսս Իռեն Գրոսվենոր՝ իրավազոր, գեղեցիկ շիկահեր աղջիկ, որն աշխատում է Ռեքս ֆորտեսքյուի գրասենյակներում՝ որպես գլխավոր քարտուղար։
  • Միսս Սոմերս՝ Ռեքս Ֆորտեսքյուի գրասենյակի նոր քարտուղարը, որը երբեք չի հասկանում, թե թեյնիկում թեյը երբ է եռում։
  • Տեսուչ Նիլ՝ Քրեական հետաքննության բաժանմունքի գլխավոր տեսուչը, որը իրակացրել է Ռեքս Ֆորտեսքյուի և հաջորդող երկու սպանությունների համար իրականացվող հետաքննությունները։ Նա ճկուն է, որը միանգամից հասկանում մահվան պատճառը։
  • Պրոֆեսոր Բեռնսդորֆ՝ սուրբ Ջուդ հիվանդանոցի ախտաբանը, որը բացահայտում էՌեքսի մահվան պատճառը։
  • Սերժանտ Հեյ՝ օգնում է տեսուչ Նիլին։ Նա հայտնաբերում է բակում նետած ջեմով բական։
  • Ռեքս Ֆորտեսքյու՝ Հարուստ, անբարեխիղճ բիզնեսմեն Լոնդոնից, ոորը մահանում է իր գրասենյակում։ Նա մոտ 60 տարեկան է և նրա տղաները կասկածում են, որ հոր մոտ ինչ-որ լուրջ հիվանդություն է, ոի պատճառով էլ նա տապալում է բիզնեսը։
  • Փերսիվալ Ֆորտեսքյու՝ Ռեքսի ավագ տղան, որն աշխատում է իր հոր հետ համատեղ։ Նա ավելի պահպանողական է ներդնումների մեջ, քանի իր հայրըԼ Նրան կոչում են կամ Փենի կամ Վալ, մոտ 30 տարեկան է։ Թվում է, թե նա ձեռք է բերում այն, ինչ ուզում է և ունի ամեն ինչ, որպեսզի իրականցնի հոր և խորթ մոր սպանությունը, բայց նա չկարողացավ սպանել վերջինիս։
  • Ջենիֆեր Ֆորտեսքյու՝ Փերսիվալի կինը վերջին երեք տարում։ Նրանք հանդիպել են, երբ նա խնամում էր նրան՝ թոքախտից բուժվելու համար։ Նա որպես կին ձանձրացած էր և մինչ ամուսնանալը Ռուբի Մաքքենզին էր։
  • Լանսելոտ Ֆորտեսքյու՝ Ռեքսի երկրորդ տղան՝ Լանսի մականվամբ։ Երկուսը 11 տարի առաջ վիճել են և արդյունքում նրան դեր է տրվել իր բեզնեսում՝ որպես փոքր բաժնետեր։ Նա ապրում է Քենյաում, բայց վերջերս վերադարջել է հոր մոտ՝ նրա հետ հաշտվելու նպատակով, քանի որ նա շատ երջանիկ է Փեթի հետ։ Նա գեղեցիկ է, գրավիչ և ամբողջովին անբարեխիղճ։
  • Փեթ Ֆորտեսքյու՝ վերջերս ամուսնացել է Լանսիի հետ։ Նրանք ծանոթացել են Քենյաում, որտեղ նա ցանկանում էր նոր կյանք սկսել իր երկու ամուսիններին կորցնելուց հետ։ Մեկը մահացել էր ատերազմում, իսկ երկրորդն ինքնասպանություն էր գործել։ Նա սիրում Լանսիին, և Լանսին սիրում է նրան։ նա չգիտի Լանսիի հանցագործությունների մասին՝ հավատալով այն պատմություններին, որ նա ասում է։ Միսս Մարփլը խորհուրդ է տալիս նրան վերադառնալ իր հայրական տունը, եթե կյանքը նրան նորից հարված ասցնի։
  • Էլեն Ֆորտեսքյու՝ Ռեքսի դուստրը և նրա ամենափոքր երեխան։ 20 տարեկան է և սիրահարված է ու ցանկանում է ամուսնանալ, բայց հայրը դեմ է այդ ամուսնությանն։ Երբ նա մահանում է, նա հայտնում է իր եղբորը, որ մի ամսից կամուսնանա և դպրոցը կսկսի իր ամուսնու հետ։ Նա միակ մարդն է, ում աչքերից հոր մահվանից հետո արցունք է կաթել։
  • Գերալդ Ռայթ՝ տնօրեն, որին սիրում է Էլենը։ Նա անմիջապես գալիս է այնտեղը, որտեղ Էլենի հայրը մահացել է։
  • Միսս Ռամսբոթոմ՝ Ռեքսի առաջին կնոջ՝ Էլվիրայի մեծ քույրը՝ մորաքույր Էֆֆին։ Նա խիստ է բարոյական վերաբերմունքի նկատմամբ, չնայած որ չի բացահայտում Լանսիի սուտը։ Նա ժամանակ է անցկացնում՝ այցելելով միսիոներներին հետ։ Մոտ 70 տարեկան է։
  • Ադել Ֆորտեսքյու՝ Ռեքսի երկրորդ կինը, մետ 30 գտարով նրանից երիտասարդ է և նրա տղաների տարիքին է։ Նրան ամուսնացած են եղել երկու տարի։ Նա գեղեցիկ կին է, որը սիրում է թանկարժեք իրեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Peers, Chris; Spurrier, Ralph; Sturgeon, Jamie (March 1999), Collins Crime Club – A checklist of First Editions (2nd ed.), Dragonby Press, էջ 15.
  2. Cooper, John; Pyke, BA (1994), Detective Fiction – the collector's guide (2nd ed.), Scholar Press, էջեր 82, 87, ISBN 0-85967-991-8.
  3. 3,0 3,1 «American Tribute to Agatha Christie».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]