Սպանություն գոլֆի դաշտում
Սպանություն գոլֆի դաշտում անգլ.՝ Murder on the links | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Ագաթա Քրիստի |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | դետեկտիվ վեպ, քրեական վեպ, դետեկտիվ և դետեկտիվ գրականություն |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Կերպար(ներ) | Էրքյուլ Պուարո |
Ստեղծման տարեթիվ | 1923 |
Նախորդ | Խորհրդավոր ախոյանը |
Հաջորդ | Պուարոն վարում է հետաքննությունը |
Երկիր | ![]() |
Հրատարակիչ | Bodley Head |
Հրատարակման տարեթիվ | 1923 |
Սպանություն գոլֆի դաշտում (անգլ.՝ The Murder on the Links), Ագաթա Քրիստիի դետեկտիվ 3-րդ վեպը՝ գրված 1923 թվականին։ Առաջին անգամ հրատարակվել է ԱՄՆ-ում Dodd, Mead and Company հրատարակչության կողմից[1] և նույն թվականին էլ Բրիտանիայում The Bodley Head հրատարակչության կողմից[2]: Հայաստանում առաջին անգամ հրատարակվել է 1990 թվականին[3]: Վեպը Էրքյուլ Պուարոյի շարքից է՝ կապիտան Հասթինգսի մասնակցությամբ։
Բովանդակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Վեպը սկսվում է նրանով, որ Փարիզ-Կալե գնացքում Հասթինգսը ծանոթանում է մի երիտասարդ կնոջ հետ, որին անհույս սիրահարվում է։ Նրա անունը Դալսի Դյուվին է (մականունը՝ Սինդերելա)։ Իր «Ժենեվյեվա» առանձնատանը սպանվում է օլիգարխ Պոլ Ռենոն, որը լինում էր լատինամերիկյան երկու պետություններում՝ Չիլի և Արգենտինա։ Մահվանից մեկ օր առաջ նա նամակ էր ուղարկել լեգենդար հետախույզ Էրքյուլ Պուարոյին՝ խնդրելով, որ նա այցելի իր առանձնատուն։ Պուարոն չի հասցնում. գիշերը պարոն Ռենոյի և նրա կնոջ վրա հարձակվում են երկու անծանոթներ։ Տիկին Ռենոյին կապում են, իսկ ամուսնուն՝ տանում։ Ավելի ուշ նրա դին գտնում են գոլֆի դեռ անավարտ խաղադաշտում։ Պուարոն պարզում է, որ մահվանից երկու շաբաթ առաջ Ռենոն փոխել է կտակը։ Նոր կտակի համաձայն՝ նա իր ամբողջ ունեցվածքը ժառանգություն է թողել կնոջը և գործնականում ոչինչ չի թողել իր որդուն։
Սպանության տեղում հայտնաբերվում է սպանվածի ժամացույցը, որը, չնայած ջարդված լինելուն, շարունակում էր աշխատել և առաջ էր ընկել ուղիղ երկու ժամով։ Պուարոյի գլխում շատ հարցեր են ծագում. մասնավորապես նրան զարմացնում է այն, որ ծառայողները ոչինչ չեն լսել, որ մարմինը թողել են այնտեղ, որտեղից շատ հեշտ է գտնել, և ժամացույցն էլ առաջ է ընկել։
Մեջբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Ժամանակը հաշվվում է ոչ թե ժամերով, այլ՝ սրտի զարկերով։ - Ագաթա Քրիստի, 《Սպանություն գոլֆի խաղադաշտում》
|
![]() |
![]() |
Կինը սպասել չի կարող,մեկընդմիծտ հիշեք դա։ - Ագաթա Քրիստի《Սօանություն գոլֆի խաղադաշտում》
|
![]() |
![]() |
Սերն այնպիսի բան է, որ դժվար է խուսափել։ - Ագաթա Քրիստի,《Սպանություն գոլֆի խաղադաշտում》
|
![]() |
Կերպարները[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էրքյուլ Պուարո
- Արթուր Հասթինգս
«Ժենեվյեվա» առանձնատան բնակիչները[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պոլ Ռենո - առանձնատան տերը
- Էլոիզա Ռենո - նրա կինը
- Ժակ Ռենո - նրանց որդին
- Ֆրանսուա Արիշա - ծառան
- Լեոնի Ուլար - երիտասարդ սպասուհի
- Դենիզ Ուլար - նրա քույրը, նույնպես սպասուհի
- Գաբրիել Ստոնոր - Ռենոյի քարտուղարը
«Մարգարիտա» առանձնատան բնակիչները[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տիկին Դոբրեյլ - Պոլի հարևանուհին
- Մարտա Դոբրեյլ - նրա դուստրը
Այլ կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լյուսյեն Բո - ոստիկանության կոմիսար
- Պարոն Օտ - մագիստրատի հետախույզ
- Պարոն Ժիրո - ոստիկան
- Բժիշկ Դյուրան - տեղի բժիշկ
- Բելլա Դյուվին - դերասանուհի, Ժակ Ռենոյի հարսնացուն
- Դուլչի Դյուվին - նրա քույրը, Հասթինգսի ապագա կինը
- Մետր Գրոսյե - Ռենոյի փաստաբանը
- Ջեպպ - Սքոթլանդ Յարդի քննիչ
Էկրանավորումը[խմբագրել | խմբագրել կոդը]
Վեպն ընկած է բրիտանական «Պուարո» հեռուստասերիալի 6-րդ եթերաշրջանի եզրափակիչ 3-րդ դրվագի հիմքում։ Էրքյուլ Պուարոյի դերը կատարում է Դևիդ Սուշեն[4][5]: Ֆիլմի սյուժեն տարբերվում է վեպից, մասնավորապես.
- Պուարոն ու Հասթինգսը հանգստանում են Ֆրանսիայում, ոչ թե գնում են այնտեղ Ռենոյի հրավերով։
- Ռենոն այն հյուրանոցի տերն է, որտեղ տեղավորվել են Պուարոն ու Հասթինգսը։
- Ռենոյի տանը կա միայն մեկ ծառա՝ Լեոնին։
- Բելլան՝ Ռենո կրտսերի հարսնացուն, նրան թողնում է՝ հանուն Հասթինգսի։
- Վեպի շատ տեսարաններ հանված են։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ John Cooper, B.A. Pyke. Detective Fiction — the collector’s guide: Second Edition (Страницы 82 и 86) Scholar Press. 1994. ISBN 0-85967-991-8
- ↑ The English Catalogue of Books. Vol XI (A-L: January 1921 — December 1925). Kraus Reprint Corporation, Millwood, New York, 1979 (страница 310)
- ↑ Ագաթա Քրիստի, Սպանություն գոլֆի դաշտում, Երևան, Լույս հրատարակչություն, 1990
- ↑ Agatha Christie: Poirot Murder on the Links (1996)
- ↑ «Убийство на поле для гольфа» на сайте телеканала ТВ Центр