Էրքյուլ Պուարոյի Սուրբ ծնունդը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էրքյուլ Պուարոյի Սուրբ ծնունդը
անգլ.՝ Hercule Poirot's Christmas
Տեսակգրական ստեղծագործություն
ԺանրChristmas fiction? և դետեկտիվ
Ձևվեպ
ՀեղինակԱգաթա Քրիստի
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Բնագիր լեզուանգլերեն
ԿերպարներԷրքյուլ Պուարո
ՀրատարակչությունCollins Crime Club
Հրատարակվել էդեկտեմբերի 19, 1938
ՆախորդԺամադրություն մահվան հետ
ՀաջորդՍպանելը հեշտ է

«Էրքյուլ Պուարոյի Սուրբ ծնունդը» (անգլ.՝ Hercule Poirot's Christmas), Ագաթա Քրիստիի դասական դետեկտիվ վեպը Էրքյուլ Պուարոյի մասնակցությամբ։ Առաջին անգամ հրատարակվել է Մեծ Բրիտանիայում Collins Crime Club-ի կողմից 1938 թվականի դեկտեմբերի 19-ին[1]։ Միցյալ Նահանգներում հրատարակվել է Dodd, Mead and Company-ի կողմից 1939 թվականի փետրվարին «Սուրբ ծննդի մարդասպան» (անգլ․՝ Murder for Christmas) խորագրով[2]։ 1947 թվականին ԱՄՆ-ում Avon books-ը հրատարակել է «Տոն մարդասպանի համար» (անգլ․՝ A Holiday for Murder) վերնագրով։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի իրադարձությունները ծավալվում են Սուրբ ծննդյան նախօրեին և դրանից հետո՝ դեկտեմբերի 22-ից մինչև 27-ը, Անգլիայի և Շոտլանդիայի սահմանին գտնվող Լոնգդեյլ քաղաքի Հորստոն Հոլ տանը։ Գիրքը նվիրված է տանտիրոջ՝ տարեց միլիոնատեր Սիմեոն Լիի սպանության հետաքննությանը, որը քսան տարվա ընթացքում առաջին անգամ որոշել է Սուրբ ծննդին հավաքել իր բոլոր երեխաներին։ Սպանությունը տեղի է ունենում անմիջապես Սուրբ ծննդյան նախորդ երեկոյան՝ մեծ ընտանեկան սկանդալից հետո։

Սպանության կասկածյալներ, ինչպես և Ա. Քրիստիի վեպերի մեծ մասում, դառնում են սպանվածի բոլոր բարեկամներն ու ծառաները։ Ընդ որում, սպանությանը նախորդում է մեկ այլ հանցագործության՝ գողության։

Հիմնական հետաքննությունը վարում է տեղացի տաղանդավոր տեսուչ Սագդենը գնդապետ Ջոնսոնի՝ Միդլշիրի ոստիկանության պետի աջակցությամբ (նախկինում արդեն հայտնվել էր 1935 թվականի «Ողբերգություն երեք գործողություններով» վեպում)։ Քանի որ սպանության երեկոյան Ջոնսոնի տանը հյուրընկալվել էր նրա ընկերը՝ Էրքյուլ Պուարոն, ապա նա հրավիրում է նրան օգնելու սպանության բացահայտման գործին՝ որպես ոչ պաշտոնական խորհրդատու։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էրքյուլ Պուարո, բելգիացի դետեկտիվ
  • Գնդապետ Ջոնսոն, գլխավոր կոնստեբլ
  • Սուպերինտենդանտ Սագդեն, ոստիկան-քննիչ
  • Սիմեոն Լի, ծեր միլիոնատեր
  • Ալֆրեդ Լի, Սիմեոնի որդին
  • Լիդիա Լի, Ալֆրեդի կինը
  • Ջորջ Լի, Սիմեոնի որդին
  • Մագդալինա Լի, Ջորջի կինը
  • Դեյվիդ Լի, Սիմեոնի որդին
  • Հիլդա Լի, Դեյվիդի կինը
  • Հարի Լի, Սիմեոնի որդին
  • Պիլար Էստրավադոս, Սիմեոնի թոռնուհին Իսպանիայից
  • Սթիվեն Ֆարր, Սիմեոնի նախկին բիզնես գործընկերոջ որդին
  • Հորբերի, Սիմեոնի ծառան
  • Թրեսսիլիան, սեղանապետ
  • Վալտեր, լաքեյ

Գրելու առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս վեպի բնորոշ առանձնահատկությունը սպանության հատկապես արյունոտ բնույթն է, մինչդեռ իր մյուս ստեղծագործությունների մեծ մասում Ա. Քրիստին խուսափում է արյան հետքերի առատությունից. սպանվածի մարմնի վերքը շատ հաճախ շատ փոքր է, կամ այն ընդհանրապես չկա։ Դա արտացոլում է Ա. Քրիստիի՝ ժամանակակից դետեկտիվ ժանրին բնորոշ նատուրալիզմը չսիրելը։ Այս կանոնից նահանջը կապված է Ա. Քրիստիի փեսայի՝ Ջեյմսի (գրողի քրոջ ամուսինը) խնդրանքով, որին նա նվիրել է իր ստեղծագործությունը։ Նվիրագրության մեջ ասվում է․

Իմ սիրելի Ջեյմս, դու միշտ եղել ես իմ ամենանվիրված և բարյացակամ ընթերցողներից մեկը, այդ պատճառով ես լրջորեն վշտացա՝ ստանալով քո քննադատական դիտողությունները։ Դու բողոքել ես, որ իմ սպանությունները չափազանց ռաֆինացված են դառնում, այլ կերպ ասած՝ սակավարյուն։ Դուք ցանկանում եք «իսկական դաժան սպանություն մեծ քանակությամբ արյունով», երբ ոչ ոք կասկած չի ունենա, որ դա սպանություն է։ Այս պատմությունը գրված է հատուկ ձեզ համար։ Հուսով եմ, որ այն Ձեզ դուր կգա։ Քեզ սիրող քենի՝ Ագաթա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ashley Maurice Percy (17 December 1938)։ «Review»։ The Times Literary Supplement։ էջ 805 
  2. «American Tribute to Agatha Christie, The Classic Years: 1935 - 1939»։ J S Marcum։ May 2007։ Վերցված է 4 May 2014