Հայելիների օգնությամբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայելիների օգնությամբ
անգլ.՝ They Do It with Mirrors
ՀեղինակԱգաթա Քրիստի
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրդետեկտիվ և քրեական
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Միսս Մարփլ
ՆախորդՏիկին Մակգինթին մահացել է
ՀաջորդԴուստրը դուստր է
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչDodd, Mead & Co
Հրատարակման տարեթիվ1952

«Հայելիների օգնությամբ» (անգլ.՝ They Do It With Mirrors), դետեկտիվ վեպ է, որը գրել է Ագաթա Քրիստին։ Առաջին անգամ լույս է տեսել ԱՄՆ–ում 1952 թվականին «Dodd, Mead and Company» հրատարակչության կողմից՝ «Հայելիներով մարդասպանը» անվան տակ։ Լույս է տեսել նաև Մեծ Բրիտանիայում, նույն թվականին «Collins Crime Club» հրատարակչության կողմից։ Ռուսաստանում հրապարակվել է «Աճպարարություն հայլիներով» անվան տակ։ Վեպը Միս Մարփլի հերթական հետաքննության մասին է։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը սկսվում է նրանով, որ Միսս Մարփլը գալիս է տեսակցության իր վաղեմի ընկերուհուն՝ Ռութ Վան Ռիդոկին։ Միս Մարփլը, Ռուտը և նրա քույրը մի ժամանակ միասին սովորում էին Իտալիայում։ Ռուտը պատմում է, որ ինչ–որ տարօրինակ բաներ են կատարվում Սթոնինգեյթս դղյակում։ Այդ դղյակում ապրում էր նրա քույրը՝ ամուսնու հետ։ Իր անհանգստության պատճառը նա չէր կարողանում բացատրել, բայց մտածում է, որ իր քրոջը վտանգ է սպառնում։ Ռուտը առաջարկում է գնալ Քերրին տեսակցության և պարզել, թե ինչ է կատարվում։
Քերրին ուրախ էր տեսնել քրոջը իր տանը։ Չնայած նրան, որ տունը պատկանում էր Քերրիին, ամեն ինչը ղեկավարում էր նրա ամուսինը՝ Լյուիսը։ Լյուիսը Քերրիի երրորդ ամուսինն էր։ Նրանց տանը Լյուիսի խնամակալության տակ բնակվում էին անչափահաս հանցագործներ։ Տան անդամները բավականին շատ էին, սակայն ոչ բոլորը ունեին արյունակցական կապեր Քերրիի հետ։
Միսս Մարփլը հրավիրված էր ճաշի, որին ներկա էին լինելու նաև տան անդամները։ Ներկա էին գտնվելու նայև այլ հյուրեր։ Ճաշից հետո հյուրերի մեծ մասը հավաքվեցին հյուրասենյակում։ Միսս Մարփլը և մյուս հյուրերը ականատես են լինում Լոուսոնի և Լյուիսի վեճին։ Չնայած կրակոցների ձայներին, ոչ ոք չտուժեց։ Բայց հենց նույն գիշեր տեղի է ունենում սպանություն և Միսս Մարփլը որոշում է պարզել ամեն ինչ։

Աֆորիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միսս Մարփլը պատրաստվում էր քնելու, բայց հանկարծ մտածեց Էդգար Լոուսոնի մասին։ Նա հիշեցնում էր իրեն ինչ–որ մեկին։ Ինչ–որ բան թեթևակի անհանգստացնում էր նրա մեջ Միսս Մարփելին։
Նա հիշեցնում էր իրեն ինչ–որ մեկին։ նրա մեջ կար Ինչ–որ բան, որը անհանգստացնում էր Միսս Մարփելին,
Կյանքին ոչ ադապտացված,
երևի այդպես է դա կոչվում։ Բայց ինչպե՞ս դա կարող էր վտանգ հանդիսանալ Քերրիի համար կամ կարո՞ղ էր արդյոք։
Միսս Մարփելը տագնապահար օրորեց գլուխը։
Նրան անհանգստության պատճառը ավելի մեծ էր։

Մեկնաբանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«The Observer» թերթի քննադատ՝ Մորիս Ռիչարդսոնի կարծիքով Գրքի առաջին գլուխը գրված է նորովի և պարզ ընթերցման համար, բայց վերջին հատվածը ավելի ծանր է,և դեպքերը դանդաղ են զարգանում[1]։

Էկրանավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը էկրանավորվել է մի քանի անգամ։

  • Առաջին Էկրանավորումը տեղի ունեցավ 1985 թվականին և կոչվում էր՝ «Սպանություն հայելիներով»[2] (անգլ.՝ Murder with Mirrors), գլխավոր դերերը իրականացրեցին՝ Բեթ Դեյվիսը և Հելեն Հեյսըը՝ Միսս Մարփլի դերում։
  • Վեպը հիմք հանդիսացավ նաև BBCՄիսս Մարփլ հեռուստասերիալի համար[3]։ Միսս Մարփլի դերը կատարեց Ջոան Հիքսոնը, իսկ Քերրիի դերը Ջին Սիմոնսը։

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. First half is lively and the trick alibi for the murder of the stepson neat enough; there is a marked decline in sprightliness later on, but half a shot is better than no dope. Maurice Richardson, The Observer, November 30, 1952 (страница 9)
  2. Murder with Mirrors (1985)
  3. They Do It with Mirrors (1991)