Jump to content

Դիակը գրադարանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիակը գրադարանում
անգլ.՝ The Body in the Library
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրդետեկտիվ
Ձևվեպ
ՀեղինակԱգաթա Քրիստի
Երկիր Միացյալ Թագավորություն
Բնագիր լեզուանգլերեն
ԿերպարներՄիսս Մարփլ
ՀրատարակչությունDodd, Mead & Co
Հրատարակվել է1942
ՇարքՄիսս Մարփլ
ՆախորդՆ, թե՞ Մ
ՀաջորդՀինգ խոզուկները

«Դիակը գրադարանում»[1] ( անգլ.՝ The Body in the Library), Ագաթա Քրիստիի դետեկտիվ վեպերից[2]։ Հայերեն թարգմանվել է 2022 թվականին[1]։

Գործող անձինք

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Միսս Մարփլ — մասնավոր խուզարկու
  • Փելկ — ոստիկան Սենթ-Մերի-Միդ
  • Մելչեթ — ոստիկանության գնդապետ, կոմսության գլխավոր ոստիկան։
  • Արթուր Բանթրի — այն տան տերը, որում հայտնաբերել են մարմինը։
  • Դոլի Բանթրի — Բանտրիի կինը, Միսս Մարփլի ընկերուհին։
  • Բեզիլ Բլեյք — երիտասարդ. ով նոր էր եկել Սենթ-Մերի-Միդ, ուր նախկինում ապրում էր իր մայրը։
  • Ջոզեֆինա Թյորներ —սպանվածի մորաքրոջ աղջիկը
  • Քոնվեյ Ջեֆերսոն — բիզնեսմեն, որը կորցրել էր իր աղջկան ու որդուն, իսկ ինքը դարձել էր հաշմանդամ։
  • Մարկ Գասկել — Ջեֆերսոնի փեսան
  • Ադելաիդա Ջեֆերսոն — Ջեֆերսոնի հարսը
  • Փիթեր — Ադելաիդայի որդին

Բանթրի ամուսինները արթնանում են հուզված սպասավորի ձայներից. սպասավորը գրադարանում գտնում է երեկոյան զգեստով երիտասարդ աղջկա դիակ։ Սպանվածը տան անդամներից ոչ մեկին ծանոթ չէր և թե ինչպես է հայտնվել այդտեղ՝ անհայտ է։ Միսիս Բանթրին հրավիրում է Միսս Մարփլին՝ հույս ունենալով, որ նա կգտնի գաղտնիքը։

Բժշկի եզրակացությամբ, մահը վրա է հասել կեսգիշերին։ Սպանվածը Ռուբի Կինն է՝ «Մաջեստիկ» հյուրանոցի պարուհին։ Մարմինը ճանաչում է մորեղբոր աղջիկը, որը նույնպես աշխատում է նույն վայրում։ Ոստիկանությունը հյուրանոցում սկսում է հետաքննությունը։ Հյուրանոց են գնում նաև Միսիս Բանտրին և Միսս Մարփլը։ Պարզվում է, որ հյուրանոցում բնակվող ֆինանսիստ Ջեֆերսոնը Ռուբիին էր համակրում և որոշել էր իր կարողության մի մասը նրան կտակել, իսկ հարսն ու փեսան, ովքեր կորցրել էին իրենց կտակի մասնաբաժինը, հետաքրքրված էին աղջկա մահով։ Սակայն նրանք անհերքելի ալիբի ունեին. Սպանության գիշերը բոլոր կասկածյալները գտնվում էին դահլիճում։

Ոստիկանությունը հայտնաբերում է այրված ավտոմեքենա, որը գողացվել էր հյուրանոցից սպանության գիշերը։ Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվում է աղջկա այրված դիակ։ Նրա իրերից պարզվում է, որ սպանվածը բարձր դասարանի աշակերտուհի Պամելա Ռիվզն է, որը նույն օրը ընկերուհիների հետ Լոնդոն ուղևորության ժամանակ՝ կորել էր։ Կասկածի տակ է ընկնում հյուրանոցում եղած, Սենտ-Մերի-Միդ քաղաքում ապրող Բեզիլ Բլեյքը, քանի որ նրա ավտոմեքենայի նստատեղից հայտնաբերվում է Ռուբիի հագուստի վրայի փայլերից։ Ոստիկանությունը համարում էր, որ կասկածյալը երկու աղջիկների սպանության հեղինակն է, որոնցից առաջինին՝ Ռուբիին, սպանել է անձնական դրդապատճառներով, իսկ Պամելային՝ առաջին սպանության վկա լինելու պատճառով։ Կասկածյալը հաստատում է, որ այդ գիշեր երեկույթից տուն վերադառնալիս գտել է սպանված Ռուբիին։ Վախենալով՝ աղջկան տեղափոխել է ավտոմեքանայի մեջ, հետո դուրս է բերել և արել այն, ինչ առաջինն է ծագել գլխում. կոտրել է Բանտրի ամուսինների տան պատուհանը և մարմինը դրել հատակին։

Միսս Մարփլին Ջոզեֆինայի տարօրինակ պահվածքը հանգիստ չէր տալիս, քանզի քրոջ դիակը ճանաչելուց հետո, նա չէր արտահայտում ոչ այնքան վիշտ, որքան՝ զարմանք և նյարդային վիճակ։ Տարօրինակ էին նաև Ռուբի Կինի կրծած եղունգները, չէր համընկնում նաև սպանվածի երեկոյան զգեստը՝ գիշերային զբոսանքի համար։

Պամելայի համադասարանցիների հետ զրուցելով՝ Միսս Մարփլը իմանում է, որ աղջկան առաջարկել էին ֆիլմում նկարահանվել։ հենց այդտեղ էլ նա մենակ է մնացել և անհետացել։ Բլեյքի կնոջ պատահական ասված խոսքը Միսս Մարփլին հուշում է տալիս։ Նա պարզում է, որ Ջոզին գաղտնի ամուսնացել է Ջեֆերսոնի փեսայի՝ Մարկի հետ, ինչը նշանակում է, որ քրոջ սպանության համար եղել է պատճառ։

Հասկանալի է դառնում, որ Ռուբի Կինի սպանությունը կազմակերպել են Մարկն ու Ջոզին։ Նրանք հորինել էին պատմություն, որպեսզի խաբեն բժշկական փորձաքննությանը և իրենց համար ալիբի ստեղծեն։ Պամելային, ով արտաքնապես Ռուբիին նման էր, կինոնախագծի մասին հորինվածք ստեղծելով՝ բերել են հյուրանոց, որտեղ առաջարկել են հագնել Ռուբիի զգեստը, իսկ հետո թմրադեղ են ներարկել։ Աղջկան տարել են Բլեյքի տուն և խեղդամահ արել։ Հենց այնտեղ էլ հարբած Բլեյքը դիակը տարել է Բանտրիների տուն։ Ակնհայտ էր, որ Ջոզիին խնդրում են ճանաչել դիակը և այդժամ նա կարող էր ներկայացնել Պամելային՝ որպես Ռուբի։ Ոստիկանությունը հաստատում է, որ Ռուբին սպանվել է մինչև կեսգիշեր, երբ արդեն Մարկն ու Ջոզին բոլորի աչքի առաջ էին։ Իրական Ռուբիին քույրը սպանել է կեսգիշերից հետո, մարմինը Պամելայի իրերի հետ տեղափոխել է ավտոմեքենայի մեջ և այրել այն։ Մարդասպանները հաշվարկել էին, որ Բլեյքը մարմինը գտնելով՝ կզանգահարի ոստիկանություն, և կասկածները միանգամից կընկնեն նրա վրա։ Նրա հարբած ժամանակ կատարած արարքը շփոթել է խաղաքարտերը, ոստիկանությունը միանգամից սկսել է հետաքննությունը։

Հանցագործությունը բացահայտված է, բայց հանցագործների դեմ ոչ մի ապացույց չկա։ Միսս Մարփլը իր վարկածը հայտնում է ոստիկանությանը։ Ոստիկանությունը Ջեֆերսոնի օգնությամբ պրովոկացիա է ստեղծում. Ծերուկը հայտարարում է, որ ցանկանում է կտակը փոփոխել և գումարը տալ Ռուբիի քննիչներին՝ որպես բարեգործություն։ Հենց այդ գիշեր Ջոզեֆինային ոստիկանությունը կալանավորում է՝ ծերունու սպանությամբ փորձով։

Էկրանավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1984 — «Դիակը գրադարանում» ( BBC, գլխավոր դերում՝ Ջոան Հիքսոն
  • 2004 — «Դիակը գրադարանում» ( ITV, գլխավոր դերում՝ Ջարալդին Մաքվեն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Քրիստի, Ագաթա (2022). Դիակը գրադարանում. Translated by Վասիլյան, Շուշաննա. Երևան: Էդիթ Պրինտ. ISBN 978-9939-75-800-8.
  2. «The Body in the Library by Agatha Christie». www.agathachristie.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 8-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

[1]