Խորհրդավոր ախոյանը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խորհրդավոր ախոյանը
The Secret Adversary
Խորհրդավոր ախոյանը.jpg
ՀեղինակԱգաթա Քրիստի
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրդետեկտիվ վեպ, դետեկտիվ, վեպ և դետեկտիվ գրականություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Ստեղծման տարեթիվ1922
Նկարագրում էԼոնդոն
ՆախորդԽորհրդավոր պատահար Սթայլզում
ՀաջորդՍպանություն գոլֆի դաշտում
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ՀրատարակիչBodley Head
Հրատարակման տարեթիվ1922

«Խորհրդավոր ախոյանը» (անգլ.՝ The Secret Adversary), Ագաթա Քրիստիի դետեկտիվ վեպն է, որն առաջին անգամ հրատարակվել է The Bodley Head հրատարակչության կողմից 1922 թվականին։ Վեպում առաջին անգամ տեսնում ենք Թոմմի և Թափենս Բերեսֆորդներին, ովքեր հետագայում հայտնվում են նաև 3 այլ վեպերում և պատմվածքների մեկ ժողովածուում։

Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի գործողություններն ընթանում են 1919 թ. Լոնդոնում և Մեծ Բրիտանիայի այլ քաղաքներում։ Երիտասարդ զույգը՝ Թոմմի Բերեսֆորդն ու Թապպենս Կոուլին, չունեն փող և աշխատանք։ Նրանք որոշում են սեփական գործ սկսել և հիմնում են «Երիտասարդ արկածախնդիրներ LTD»-ն, որտեղ նրանք՝ երիտասարդ արկածասերները, պատրաստ են ցանկացած աշխատանքի։ Նրանք որոշում են չհրաժարվել ոչ մի պատվերից, որտեղ էլ ուղարկվելիս լինեն և ինչ էլ ստանան դրա դիմաց։

Նրանց խոսակցությունը լսում է պարոն Վիթթինգթոնը, ով Թապենսին առաջարկում է գերազանց վարձատրություն շատ վտանգավոր աշխատանքի դիմաց։ Թապենսը ներկայանում է Ջեյն Ֆինն անունով, որը նա լսել էր հենց նույն ռեստորանում, որտեղ Վիթթինգթոնը լսել էր իրենց խոսակցությունը։ Վիթթինգթոնի դեմքը աղճատվում է։ Նա կասկածում է որ Թապենսին իրեն շանտաժի է ենթարկում և նրան ու Թոմիին գումար է տալիս։ Նրանք որոշում են հետևել Վիթթինգթոնին և փաստեր գտնել շանտաժի համար։ Սակայն հաջորդ օրը պարզվում է, որ Վիթթինգթոնը փակել է իր ընկերությունը և անհետացել։ Միակ ճանապարհը մնում է Վիթթինգթոնին վախեցրած անունը՝ Ջեյն Ֆինն։ Թոմմին և Թապենսը որոշում են թերթում հայտարարություն տալ՝ աղջկան գտնելու կամ նրա մասին տեղեկություն իմանալու հույսով։

Գրական քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը հիմնականում լավ ընդունվեց քննադատների կողմից։ Ահա մի քանի կարծիքներ, որոնք ավելի ուշ օգտագործվեցին գովազդի համար[1]:

  • Սա հիասքանչ վեպ է, և ընթարցողը, ինչպես և մենք, չի կարող կռահել այն, մինչև գաղտնիքը չբացահայտվի[2]: - Daily Chronicle
  • Մենք մեր ընթերցողներին մի հետաքրքիր պատմություն ենք ներկայացնում, որը կզարմացնի նրանց, երբ կփորձեն գուշակել այն իրադարձությունները, որ դեռ հեղինակը չի ներկայացրել։ Հրաշալի ստեղծագործություն է[3]: -Saturday Review
  • Վեպի միջավայրն ուղղակի հիանալի է, և պատմությունը կհետաքրքրի բոլորին։ Կասկածից վեր է, որ գիրքն իրական հաջողություն է[4]:- East Anglian Daily Times

Էկրանավորումները[խմբագրել | խմբագրել կոդը]

«Խորհրդավոր ախոյանը» վեպը դարձավ Ագաթա Քրիստիի երկրորդ ստեղծագործությունը, որն էկրանավորվեց։ Գերմանական «Orplid Film» ընկերությունը 1929 թվականին նկարահանեց ֆիլմը՝ սկզբնական «Die Abenteurer GmbH» անունով։ Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում ֆիլմը լուսաբանվեց «Adventures Inc.» անունով։ Ֆիլմում հերոսների անձնանունները փոխված են։

1983 թվականին բրիտանական «London Weekend Television» հեռուստաընկերությունը սերիալային մոտիվներով վեպի սյուժեի հիման վրա ստեղծեց 115-րոպեանով ֆիլմ, որը դարձավ Ագաթա Քրիստիի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված տասը սերիայից բաղկացած հեռուստասերիալի հիմքը։

Հրատարակման պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային վերնագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Խորհրդավոր ախոյանը


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Christie, Agatha. Poirot Investigates. John Lane Company, The Bodley Head. 1924. Advertising supplements following p. 298 of novel.
  2. «It’s an excellent yarn and the reader will find it as impossible as we did to put it aside until the mystery has been fathomed»
  3. «We promise our readers an exciting story of adventure, full of hairbreadth escapes, and many disappointments if they try to guess the riddle before the author is ready to give them the clue. — An excellent story»
  4. «The atmosphere of the book is admirable and the story will be read with avidity by all. Undoubtedly the book is a success»