Համր վկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համր վկա
անգլ.՝ Dumb Witness, անգլ.՝ Poirot Loses a Client[1] և պորտ.՝ Poirot Perde uma Cliente
ՀեղինակԱգաթա Քրիստի
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրդետեկտիվ
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Էրքյուլ Պուարո
Նկարագրում էԲերկշիր
ՇարքԷրքյուլ Պուարոյի կանոնը
ՆախորդՍպանություն անցողիկ բակում
ՀաջորդՄահ Նեղոսի վրա
Երկիր Միացյալ Թագավորություն
ՀրատարակիչCollins Crime Club
Հրատարակման տարեթիվհուլիսի 5, 1937

«Համր վկա» (անգլ.՝ Dumb Witness), Ագաթա Քրիստիի վեպը։ Գրվել և առաջին անգամ հրառտարակվել է Collins Crime Club֊ի կողմից 1937 թվականին։ Վեպը բելգիացի խուզարկու Էրքյուլ Պուարոյին նվիրված շարքից է։ Դա նախավերջին վեպն է, որտեղ պատմությունը ներկայացվում է կապիտան Հասթինգսի կողմից։

Հաղորդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը սկսվում է արտասովոր հաղորդագրությամբ․

Նվիրում եմ սիրելի ընկեր և անքմահաճ ուղեկից Փիթեր շանը:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի գործողությունները տեղի են ունենում Բերքշիրում՝ տիկին Արունդելի կալվածքում։ Վերջինս ծեր կին է, որը շրջապատված է ընչաքաղց բարեկամներով։ Արունդելն ընկնում է աստիճաններից, և բոլորը կարծում են, որ նա սայթաքել է նրա սիրելի ֆոքսերիեր Բոբի թողած գնդակի պատճառով։ Արունդելը մահանում է, և նրա ամբողջ ունեցվածքն անցնում է գործընկեր տիկին Լոուսոնին։ Էրքյուլ Պուարոն ստանում է նամակ՝ գրված Արունդելի մահից առաջ, և չնայած արդեն շատ ուշ էր նրա կյանքը փրկելու համար, դեռ կա ժամանակ մարդասպանին փնտրելու համար։ Պուարոն սկսում է աշխատել ամենաանսովոր վկայի՝ Բոբ շան հետ։ Հանցանքը քննելով՝ Պուարոն և Հաստինգսը կապվում են շան հետ, իսկ վեպի վերջում Հաստինգսը Բոբին վերցնում է իր մոտ։

Վեպի հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էրքյուլ Պուարո՝ բելգիացի խուզարկու
  • Նավապետ Գաստինգս՝ Պուարոյի ընկերը և օգնականը
  • Թերեզա Արունդել Տիկին Արունդելի զարմուհին
  • Բժիշկ Ռեքս Դոնալդսոն՝ Թերեզայի ամուսինը
  • Չարլզ Արունդել՝ տիկին Արունդելի զարմիկը
  • Բելլա Թանիոս տիկին Արունդելի զարմուհին
  • Բժիշկ Ջեկոբ Լոուսոն՝ Բելլայի ամուսինը
  • Վիլգելմինա Լոուսոն՝ տիկին Արունդելի գործընկերը և ժառանգորդը
  • Վիտ քույրեր՝ էքստրասենսներ

Կապը Ագաթա Քրիստիի այլ ստեղծագործությունների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի 18-րդ գլխում Էրքյուլ Պուարոն հիշեցնում է իր քննած ուրիշ սպանությունների մասին («Ռոջեր Ակրոյդի սպանությունը» (1926), «Մահ երկնքում» (1935), «Խորհրդավոր պատահար Սթայլզում» (1920) և «Կապույտ գնացքի» գաղտնիքը

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականին վեպի հիման վրա նկարահանվեց բրիտանական «Ագաթա Քրիստիի Պուարո» հեռուստասերիալի էպիզոդներից մեկը, որի գլխավոր դերում հանդես է գալիս Դևիդ Սուշեն։ Ֆիլմը նկարահանվել է Մեծ Բրիտանիայի ամենագեղեցիկ վայրերից մեկում՝ Լճային երկրամասում[2]։

Վեպի և էկրանավորման տարբերությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Փոխված են Պուարոյի և Արունդել ընտանիքի առաջին հանդիպման հանգամանքները։ Ֆիլմում նրանք հանդիպում են լճի մոտ, իսկ վեպում այդպիսի բան չկա։
  • Վիտ քույրերը վերափոխվում են քույր Տրիպների, և նրանց դերերը թեթևակի փոխվում են։
  • Վեպում տիկին Արունդելը ինքն է փոխում կտակը՝ այն վերագրելով Մինիին, ֆիլմում դա նրան Պուարոն է խորհուրդ տալիս, որպեսզի նա կարողանա իրեն ապահովել։
  • Արաբելա Տանիոսը ինքնասպանություն չի գործում, ինչպես գրքում է։
  • Արաբելան երեխաների հետ չի տեղափոխվում Տրիպ քույրերի մոտ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]