Ավագ տեսուչ Ջեփ
Ավագ տեսուչ Ջեփ | |
---|---|
![]() | |
Տեսակ | գրական հերոս, գեղարվեստական անձ, հեռուստատեսային կերպար և կինոհերոս |
Հեղինակ | Ագաթա Քրիստի |
Սեռ | արական |
Քաղաքացիություն | ![]() |
Հրարած տիեզերքից | Ագաթա Քրիստիի մտացածին տիեզերք |
Մասնագիտություն | դետեկտիվ |
Գործատու | Metropolitan Police? |
Դերը կատարել են | Ֆիլիպ Ջեքսոն, Melville Cooper?, John Turnbull?, Maurice Denham?, Դևիդ Սուշե և Քևին ՄաքՆելլի |
Ավագ տեսուչ Ջեյմս Հարոլդ Ջեփ (անգլ.՝ Detective Chief Inspector James Harold Japp), Սքոթլանդ-Յարդի հորինված աշխատակից, ով հանդիպում է Ագաթա Քրիստիի հեղինակած Էրքյուլ Պուարոյի մասին գրքերում[1]։
Ինչպես Տիկին Լեմոնի և Արթուր Հասթինգսի, Պուարոյի մասին պատմություններում տեսուչ Ջեփի դերը գրքի էկրանիզացիայի ժամանակ չափազանցված էր. «Ագաթա Քրիստիի Պուարոն» սերիալում նրանք հաճախ հայտնվում են այնտեղ, որտեղ նրանք սկզբում չեն եղել։ Ջեփը հիմնականում հանդիպում է 1930-ական թվականների ստեղծագործություններում, և, ինչպես Հասթինգսը, հետո անհետանում է[2]։ Ավելի ուշ գրված նովելներում հանդիպում է Սփենսը, ով իր բնավորությամբ նման է Ջեփին[3]։
Ջեյմս Ջեփը, լինելով ճշտակատար դետեկտիվ, չունի Պուարոյի տաղանդները։ Տարիների ընթացքում նա հարգանքով է լցվում դեպի Պուարոն։ Իրենց խոսակցություններում հաճախ է հիշատակվում Ջեփի կինը՝ Էմիլին։
«Ագաթա Քրիստիի Պուարոն» սերիալում Ջեփի դերը խաղում է Ֆիլիպ Ջեկսոնը[4], իսկ գլխավոր դեր խաղացող Դեվիդ Սուշեն եղել է Ջեփը «Տասներեքը ճաշի սեղանին», որի գլխավոր դերում էր Պիտեր Ուստինովը[5]։
Ֆիլիպ Ջեկսոնը Ջեփին խաղացել է նաև BBC-ի ռադիոբեմադրության մեջ, որը թողարկվել է սերիալի հետ միաժամանակ։ Ջեկսոնի ստեղծած կերպարի առանձնահատկությունները. միջին անգլիական ոստիկանի բավականին ինքնակա բնավորություն, իր գործի պրոֆեսիոնալ, մարդկային ջերմությունից չզրկված, սկզբում մի քիչ կոպիտ և անլուրջ էր վերաբերվում Պուարոյի աշխատանքին, բայց արդյունքում գնահատում է նրա հետ ընկերությունը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Patricia D. Maida , Nicholas B. Spornick Murder She Wrote: A Study of Agatha Christie's Detective Fiction. — Popular Press 1, 1982. — 206 с. — ISBN 978-0879722159
- ↑ Zemboy, 2008, էջ 167
- ↑ Zemboy, James The Detective Novels of Agatha Christie: A Reader’s Guide. — McFarland & Company, 2008. — С. 235. — 442 с. — ISBN 0786451688
- ↑ «An Inspector Calls: Interview with Hercule Poirot's Philip Jackson» (անգլերեն)։ themortonreport.com։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-15-ին։ Վերցված է 2013-09-28
- ↑ Michael R. Pitts Hercule Poirot // Famous Movie Detectives III. — Scarecrow Press, 2004. — С. 75. — 352 с. — ISBN 978-0810836907
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Fitzgibbon R. The Agatha Christie Companion. Bowling Green, 1980.
- Toye R. The Agatha Christie who’s who. NY, 1982.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ավագ տեսուչ Ջեփը Ագաթա Քրիստիի պաշտոնական կայքում Archived 2012-03-19 at the Wayback Machine.
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ավագ տեսուչ Ջեփ կատեգորիայում։ |