Դևիդ Սուշե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դևիդ Սուշե
անգլ.՝ David Suchet
David Suchet.jpg
Ծնվել էմայիսի 2, 1946(1946-05-02)[1] (74 տարեկան)
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
ԿրթությունԼոնդոնի դրամատիկական և երաժշտական արվեստի ակադեմիա[2]
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Կրոնանգլիկանություն
Մասնագիտությունդերասան
Ծնողներհայր՝ Ջեք Սուշե
Պարգևներ և մրցանակներԲրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր[3] և Ասպետ-բակալավր
(աուդիո)
Դևիդ Սուշեի ձայնի ձայնագրությունը
Ձայնագրվել է 2009 թվականի փետրվարին BBC Radio ռադիոկայանի Desert Island Discs[en] հաղորդման ընթացքում
Օգնություն

Դևիդ Սուշե (անգլ.՝ David Suchet; մայիսի 2, 1946(1946-05-02)[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), թատրոնի և կինոյի բրիտանացի դերասան, որը համաշխարհային ճանաչում ստացավ Ագաթա Քրիստիի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված «Պուարո» հեռուստասերիալում գլխավոր դերակատարումից հետո։ Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր է, BAFTA-ի հնգակի թեկնածու։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1946 թվականի մայիսի 2-ին Լոնդոնում։ 1971 թվականին ավարտել է Լոնդոնի դրամատիկական և երաժշտական արվեստի ակադեմիան։ Կինոյում առաջին դերը ստացել է 1980 թվակակին՝ հանդես գալով «Երկու քաղաքների պատմություններ» ֆիլմում։

1986 թվականից խաղում է թատրոնում. ավելի 40 դերակատարում կա նրա հաշվին։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դևիդ Սուշեի հորական կողմից նախնիները ծագում են Կրետինգա քաղաքից (Լիտվա) և Բրիտանիա հասել են 19-րդ դարի վերջին Հարավային Աֆրիկայից. դերասանի պապը՝ Իսիդոր Սուշեդովիչը (Isidor Suchedowitz), ծագումով լիտվական հրեա էր և իր Հարավային Աֆրիկայում ապրելու տարիներին ազգանունը փոխել է Սուշե[4]։

Մորական կողմից Սուշեի նախապապը լուսանկարիչ Առնոլդ Յարշեն է, որը ծնվել է Դինաբուրգի (Ռուսական կայսրություն, այժմ՝ Դաուգավպիլս, Լատվիա) հրեական ընտանիքում, իսկ նախատատը՝ Ամելի Սալոմոնը՝ Գրոդնոյում (Ռուսական կայսրություն, այժմ՝ Բելառուս)։ Նրանք Լոնդոն տեղափոխվել են Փարիզից նույնպես 19-րդ դարի վերջին[5]։

1976 թվականին Դևիդ Սուշեն ամուսնացել է լոնդոնյան թատերական դերասանուհի Շեյլե Ֆերիսի հետ։ 1981 թվականին ծնվեց նրանց անդրանիկ որդին՝ Ռոբերտը, 1983 թվականին՝ դուստրը՝ Քեթրինը։

Դևիդի ավագ եղբայրը՝ Ջոնը՝ անվանի հեռուստալրագրող է, մի քանի գրքերի հեղինակ (այդ թվում՝ Բեթհովենի կենսագրության)։ Կրտսեր եղբայրը՝ Փիթերը, բժիշկ է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]