Լոնդոնի երաժշտության և դրամատիկական մշակույթի ակադեմիա
Լոնդոնի երաժշտության և դրամատիկական մշակույթի ակադեմիա London Academy of Music and Dramatic Art | |
---|---|
Լոնդոնյան երաժշտության և դրամատիկական մշակույթի ակադեմիայի գլխավոր մուտքը | |
Հապավում | LAMDA |
Տեսակ | Թատերական դպրոց |
Հիմնադրված է | 1861 |
Նախագահ | Բենեդիկտ Քամբերբեչ |
Ռեկտոր | Սարա Ֆրանքոմ |
Երկիր | Միացյալ Թագավորություն[1] |
Տեղագրություն | Լոնդոն |
Կայք | lamda.ac.uk |
London Academy of Music and Dramatic Art Վիքիպահեստում |
Լոնդոնի երաժշտության և դրամատիկական մշակույթի ակադեմիա (անգլ.՝ London Academy of Music and Dramatic Art, LAMDA), առաջատար բրիտանական դրամատիկական դպրոց, որը հիմնվել է 1861 թվականին։ Գտնվում է Լոնդոնի հարավում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լոնդոնի երաժշտության և դրամատիկական մշակույթի ակադեմիան կառուցվել է 1861 թվականին՝ Հենրի Ուայլդի կողմից։ Կառույցի գլխավոր նպատակը եղել է ուսանողներին տարբեր երաժշտական առարկաների քննություններին նախապատրաստելը և քննություններ անցկացնելը։
1904 թվականին դպրոցը միացել է Լոնդոնի մի քանի այլ երաժշտական հաստատությունների հետ, որոնք են՝ Լոնդոնի երաժշտական դպրոցը (հիմնադրված 1865 թվականին), Ֆորեսթ Գեյթ երաժշտական քոլեջը (հիմնադրված 1885 թվականին), Մետրոպոլիտան երաժշտական քոլեջը[2] (հիմնադրված 1889 թվականին)։ Ավելի ուշ ակադեմիային է միանում Հեմփստեդ ակադեմիան։
1935 թվականին Ուիլֆրիդ Ֆոուլիսի գլխավորությամբ ակադեմիան ստանում է իր ներկայիս անվանումը։ 1939 թվականին այն փակվում է սկսված պատերազմի պատճառով և 1945 թվականին՝ վերաբացումից հետո, ակադեմիան դադարեցրեց երաժշտական կրթությունը։
Հայտնի շրջանավարտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռիչարդ Արմիտաժ
- Յուլիա Վիսոցկայա
- Ջեյմս Դ’Արսի
- Դիանա Դորս
- Բենեդիկտ Քամբերբեչ
- Դեյվիդ Քրոս
- Դոմինիկ Քուփեր
- Թոմ Ռայլի
- Քիմ Քեթրոլ
- Իվան Ռեոն
- Դոնալդ Սազերլենդ
- Թոբի Սթիվենս
- Դեյվիդ Սուշե
- Գարիեթ Ուոլթեր
- Ռիչարդ Հարիս
- Էնթոնի Ստյուարտ Հեդ
- Վիկտորիա Հեմիլթոն
- Մարտին Շոու
- Դենիել Շերմեն
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոնդոնի երաժշտության և դրամատիկական մշակույթի ակադեմիա» հոդվածին։ |
|