Պսպղուն ցիանիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox book.png
Պսպղուն ցիանիդ
Sparkling Cyanide
Ժանր վեպ
Հեղինակ Ագաթա Քրիստի
Երկիր Flag of the United States (1912-1959).svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Բնագիր լեզու անգլերեն
Գրվել է 1944 թվական
Հրատարակչություն Լենիզդատ
Հրատարակություն փետրվար 1945
Նախորդ Մահը վերջում է գալիս
Հաջորդ Անտառապատ հովիտը

«Պսպղուն ցիանիդ» (անգլ.՝ Sparkling CyanideԱգաթա Քրիստիի դետեկտիվական վեպ, առաջինը հրատարակվել է Dodd, Mead and Company հրատարակչության կողմից 1945 թվականին ԱՄՆ-ում Remembered Death («Հիշատակի օր») անվանմամբ։ Մեծ Բրիտանիայում վեպն առաջին անգան հրատարակվեց հենց այդ տարի Collins Crime Club հրատրակչության կողմից։
Վեպը պատմում է հետաքննության մասին, որը անցկացնում է գնդապետ Ռեյսը։ Վեպի միջավայրը օրինակում է Ագաթա Քրիստիի նախկին՝ Դեղին իրիսի պատմությունը ստեղծագործությանը, առաջին անգամ հրատարակվել է 1937 թվականին։

Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Պսպղուն ցիանիդ հոդվածին

Նկարագրվող դեպքից մեկ տարի առաջ՝ նոյեմբերին յոթ մարդ հավաքվում է «Լյուքսեմբուրգ» ռեստորանում ճաշելու։ Նրանցից մեկը՝ Ռոզմերի Բարտոնը, մահանում են հենց սեղանի վրա։ Ինչպես բացահայտվեց հետագայում, նա թունավորվել է կալիումի ցիանիդով, իսկ ինքասպանության պատճառ դարձել էր դեպրեսիան։

Նրա ամուսինը ստանում էր անանուն նամակներ, որտեղ հաստատում է, որ Ռոզմերիին սպանել են, և Ջորջը որոշում է բացահայտել ամեն ինչ մինչև վերջ։ Նա հրավիրոմ է նույն ռեստորանը այդ չարաբաստիկ ճաշի բոլոր մասնակիցներին։ Դերասանուհին զարմանալի նման էր հանգուցյալ կնոջը, և նա խնդրում է խաղալ իր կնոջ դերը։ Սակայն դերասանուհին այդպես էլ չեկավ, իսկ Ջորջը մահանում է բաժակի մեջ լցրած նույն կալիումի ցիանիդից։ Նրա մահը նույնպես համարվում է ինքնասպանություն, եթե չլինեին Ջորջի ընկերը գնդապետ Ռեյսը, և գաղտնի ոստիկանության գործակալ Էնտոնի Բրաունը։ Նրանք բացահայտեցին, որը մարդասպանի նպատակը Իրիսն էր, Ռոյմերի 18-ամյա քույրը, որ նա միակ ժառանգորդն է։

Գործող անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռոյմերի Բարտոն — երիտասարդ ժառանգորդուհի
  • Ջորջ Բարտոն — Ռոյմերի ամուսինը
  • Այրես (Իրիս) Մարլ — Ռոյմերի փոքր քույրը
  • Էնտոնի Բրաուն — Ռոյմերի սիրեկանը
  • Ռուտ Լեսսինգ — Ջորջ Բարտոնի քարտուղարը
  • Լյուսիլլա Դրեյկ — Այրեսի մորաքույրը
  • Ստիվեն Ֆարրադեյ — սկսնակ քաղաքագետ և Ռոյմերի սիրեկանը
  • Լեդի Ալեքսանդրա Ֆարրդեյ — Ստիվենի կինը
  • Լորդ Կիդդերմինստեր — Ալեքսանդր Ֆարրադեյի հայրը, ազդեցիկ մարդ
  • Լեդի Կիդդերմինստեր — նրա կինը
  • Վիկտոր Դրեյկ — Լյուսիլլայի տղան, Ռոյմերի և Այրեսի զարմիկը
  • Գնդապետ Ռեյս — քննիչ

Գրական քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

The Observer թերթը 1946 թվականի հունվարի 13-ին հրապարակեց վեպի վերաբերյալ հետևյալ գրախոսությունը․

  • «Ագանթա Քրիստիի կարդացողները բաժանվել են երկու ճամբարի։ Մենք հաճույք ենք երաշխավորում Պսպղուն ցիանիդից, որտեղ արիստոկրատների խմբում տեղի է ունենում կրկնակի սպանություն, սկզբից զոհվում է քմահաճ և խելացի Ռոզմարին, իսկ հետո նրա ամուսինը՝ Ջորջը։»[1].

Էկրանավորումը[խմբագրել | խմբագրել կոդը]

1976 թվականին վեպը էկրանավորվեց Ջոն Գիլլերմանի կողմից։ Գլխավոր դերերը խաղացին Դևիդ Նիվենը, Մայքլ Յորքը, Քերրի Ֆիշերը։ Ֆիլմը առաջադրվել է "Օսկարի", բայց չի պարգևատրվել։

1983 թվականին CBS կանադական հեռուստաընկերությունը ցուցադրեց վեպի հիմքում ընկած ֆիլմը։ Սյուժետային գիծը մի քանի անգամ փոփոխվել է՝ կերպարների մեջ չի եղել գնդապետ Ռեյսը[2]։ Ֆիլմի գործողությունները տեղափոխվել են ներկա իրականություն։ Հերոսուհի Այրիսը դարձել է նույն ազգանունն ունեցող անգլիացի գրող Այրիս Մյորդոկ հետ, նրա դերը խաղում է Դեբոր Ռաֆֆինը։

2003 թվականին բրիտանական ITV1 հեռուստաընկերությունը կատարեց բավական համարձակ մեկնաբանություն վեպի մասին։ Այս էկրանավորման մեջ[3] սպանության զոհ դարձավ ֆուտբոլիստի կինը, իսկ գնդապետ Ռեյսը վերանվանվեց գնդապետ Ռիսի և ստացավ որպես հետաքննության գործընկեր բժիշկ Քետրին Քենդալը։ Ագաթա Քրիստիի այս վեպի հետաքննող զույգը նման է Թոմ և Թափլենս Բերրիսֆորդերին։


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Agatha Christie readers are divided into two groups: first, fans like me who will put up with any amount of bamboozling for the sake of the pricking suspense, the close finish, six abreast, of the suspect race, and the crashing chord of the trick solution; second, knockers who complain it isn’t cricket and anyway there’s nothing to it. Fans, I guarantee will be quite happy with Sparkling Cyanide, a high income group double murder, first of wayward smarty Rosemary, second of dull husband George at his lunatic reconstruction-of-the-crime party» Maurice Richardson, The Observer, January 13, 1946 (страница 3)
  2. Sparkling Cyanide (1983)
  3. Sparkling Cyanide (2003)

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]