Կատուն աղավնիների մեջ
Կատուն աղավնիների մեջ անգլ.՝ Cat Among the Pigeons | |
---|---|
Հեղինակ | Ագաթա Քրիստի |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | դետեկտիվ և քրեական |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Կերպար(ներ) | Էրքյուլ Պուարո |
Նկարագրում է | Ագաթա Քրիստիի մտացածին տիեզերք |
Շարք | Էրքյուլ Պուարո |
Նախորդ | Փորձություն անմեղությամբ |
Հաջորդ | Սուրբծննդյան պուդինգի արկածը |
Երկիր | ![]() |
Հրատարակիչ | Collins Crime Club |
Հրատարակման տարեթիվ | 1959 |
Կատուն աղավնիների մեջ (անգլ.՝ Cat Among the Pigeons), Ագաթա Քրիստիի վեպը, որը կարելի է համարել ոչ միայն դետեկտիվ ժանրի ստեղծագործություն, այլև՝ լրտեսական։ Այս վեպը գրողի փոքրաթիվ լրտեսական վեպերից մեկն է։ Այն դարձել է վերջին ստեղծագործությունը, որտեղ Էրքյուլ Պուարոն դեռ չէր առանձնացվել դետեկտիվ գործերից։ Առաջին անգամ հրապարկվել է 1959 թվականի նոյեմբերի 2-ին[1]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Գործողությունները տեղի են ունենում աղջիկների համար մտացածին գիշերօթիկ դպրոցում։ Վեպի հիմքում ընկած է ֆիզկուլտուրայի ուսուցչուհու սպանության ուսումնասիրությունը, ում մարմինը երեկոյան գտնում են դպրոցի սպորտդահլիճում։
Վեպի հանգույցը տեղի է ունենում Թագավորության մայրաքաղաք Ռամաթի հիմնական իրադարձություններից երեք ամիս առաջ՝ այնտեղ տեղի ունեցած հեղափոխության նախօրեին և կապված է գահընկեց արված թագավորական ընտանիքին պատկանող թանկարժեք իրերի ճակատագրի հետ։
Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դպրոցի ղեկավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Միսս Վուլսթրոուդ - տնօրեն
- Էնն Շապլանդ - քարտուղարուհի
- Միսս Չեդվիկ - դպրոցի գլխավոր ուսուցիչներից մեկը
- Էլյանոր Վանսիթարթ - գլխավոր ուսուցչուհի, ով փորձում է գերազանցել միսս Վուլսթրոուդին։
Դպրոցի ուսուցչուհիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գրեյս Սփրինգեր - ֆիզկուլտուրայի ուսուցչուհի
- Անժել Բլանշ-ֆրանսերենի ուսուցչուհի
- Էյլին Ռիչ - անգլերենի ուսուցչուհի
- Միսս Բլեյք - պարի ուսուցչուհի
- Միսս Ռոուեն-ուսուցչուհի
Դպրոցի աշակերտներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արքայադուստր Շաիստա - արքայազն Ալի Յուսուֆ Ռամատսկու զարմիկը
- Ջենիֆեր Սաթկլիֆ - Բոբ Ռոուլինսոնի բարեկամուհի
- Ջուլիա Ալջոն - աշակերտուհի, ում մայրը կապ է ունեցել գաղտնի գործակալի հետ
Աշխատակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էլսփետ Ջոնսոն - տնտեuության վարիչ
- Ադամ Գուդման - քողարկված և հորինված անունով գործակալ, ով աշխատում է այգեպան
- Բրիգգս - այգեպան
ծնող ուսուցիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ջոան և Հենրի Սաթքլիֆի- Ջենիֆեր Սաթքլիֆի ծնողներ
- Միսիս Ալջոն - Ալջոնի մայրը
- Լեդի Վերոնիկա - զույգ քույրերի մայրը
Մնացած կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էրքյուլ Պուարո - մասնավոր խուզարկու
- Դենիս Ռետբոուն
Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2008 - «Կատուն աղավնիների մեջ»
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Peers Chris, Spurrier Ralph, Sturgeon Jamie, Foord Peter, Williams Richard (March 1999)։ Collins Crime Club – A checklist of First Editions (Second ed.)։ Dragonby Press։ էջ 15։ ISBN 978-1871122138
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կատուն աղավնիների մեջ կատեգորիայում։ |
|