Սպանություն վիկարի տանը
Հեղինակ | Ագաթա Քրիստի |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | դետեկտիվ և քրեական |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Կերպար(ներ) | Միսս Մարփլ |
Շարք | Միսս Մարփլ |
Նախորդ | Giant's Bread? |
Հաջորդ | Սիթաֆորդի առեղծվածը |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հրատարակիչ | Collins Crime Club |
Հրատարակման տարեթիվ | հոկտեմբեր 1930 |
Թարգմանիչ | Itziar Diez de Ultzurrun? |
«Սպանություն վիկարի տանը» (անգլ.՝ The Murder at the Vicarage), Ագաթա Քրիստիի վեպը՝ Միսս Մարփլի մասին շարքից, որը գրվել է 1930 թվականին։ Քրիստին գիրքը նվիրել է իր դստերը՝ Ռոզալինդային[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Սպանություն վիկարի տանը» վեպը առաջին մեծ աշխատանքն է, որում գործում է Միսս Մարփլը։ Վեպը գրվել է 1930 թվականին, իսկ միսս Մարփլի մասին մյուս վեպը գրվել է տաս տարի անց՝ 1940 թվականին։ 1949 թվականին վեպը ադապտացվել է որպես պիես և ներկայացվել Լոնդոնի Փլեյհաուս թատրոնի բեմում (տեղի է ունեցել 1949 թվականի դեկտեմբերի 15-ին), իսկ միսս Մարփլի դերը կատարել է Բարբառա Մալենը։
Կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միսս Մարփլ - ծեր կին, ով Սենթ Մերի Միդի բնակիչ է
- Լեոնարդ Կլեմենտ - Սենտ Մերի Միդի անգլիկան եկեղեցու վիկար
- Գրիզելդա - վիկարի կինը
- Դենիս - վիկարի զարմիկը
- Հոուզ - վիկարի օգնականը, ով գյուղացիների կողմից կասկածվում էր կաթոլիկ եկեղեցուն համակրելու մեջ
- Մերի - վիկարի տան աղախինը և խոհարարը, ով շատ վատ է պատրաստում, բայց ծառայում է հավատարմորեն
- Գնդապետ Պրոտերո - պաշտոնաթող զինվորական, ով Սենտ Մերի Միդի երեցփոխն է և բավականին անհամակրելի անձնավորություն է
- Աննա Պրոտերո - գնդապետ Պրոտերոյի ներկայիս (երկրորդ) կինը
- Լեթիցիա Պրոտերո - գնդապետի աղջիկը՝ երկրորդ ամուսնությունից
- Լոուրենս Ռեդինգ - նկարիչ
- Բժիշկ Սթոուն - հնէաբան, եկել է պեղումներ կատարելու
- Գլեդիս Քրեմ - բժիշկ Սթոունի օգնականը
- բժիշկ Հեյդոք - տեղի բժիշկ
- Հերսթ - ոստիկան
- Սլակ - ոստիկանության տեսուչ
- Գնդապետ Մալչեթ - կոմսության ոստիկանության պետը
- Մադամ Լեսթրեյնջ - Սենտ Մերի Միդի խիստ հյուրը։ Գնդապետի առաջին կինն է։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Գործողությունները կատարվում են Սենտ Մերի Միդ գյուղում, որտեղ բնակվում է Միսս Մարփլը։ Պատմությունը գալիս է վիկար Կլեմենտից, ով գլխավոր դեմքերից մեկն է։ Գնդապետ Պրոտերոն պայմանավորում է գալ վիկարի տուն՝ ինչ-որ կարևոր հարց քննարկելու համար։ Հանդիպման նշանակված ժամին, վիկարին զանգահարում են և հայտնում մահացող մարդու մասին և նա գնում է։ Գնդապետ Պրոտերոյին, ով եկել էր հանդիպման, գտնում են վիկարի տանը սպանված․ նրան սպանել էին ծոծրակից գնդակահարելով։ Գնդապետի դիմացի սեղանին դրված էր կանգ առած ժամացույց և անավարտ նամակ, որը կարծես, գնդապետը որոշել էր գրել չսպասելով ուշացող վիկարին։ Տան դռները բաց էին, ցանկացածը կարող էր ներս մտնել և սպանել գնդապետին։ Միևնույն ժամանակ, որոշ վկաներ լսել էին կրակոց, սակայն մտածում էին, որ անտառում էին կրակում։ Վիկարը պարզում է, որ իրեն կատարված զանգը կեղծ է, և այն մարդը, ում համար նրան զանգահարել էին առողջ է և նրա մոտ հոգևորական չեն կանչել։ Մարդասպանը զանգի ժամանակ փոխել էր ձայնը, որ վկային ապակողմնորոշի։
Գնդապետին ոչ-ոք չէր սիրում, շատ մարդիկ նրան առանց թաքցնելու թշնամաբար էին վերաբերվում (նույնիսկ վիկարը, ով ընտանիքի հետ զրույցի ժամանակ՝ այդ սարսափելի դեպքի նախօրեին ասել էր․ «Նա, ով կսպանի գնդապետ Պրոտերոյին, կօգնի մարդկությանը»)։ Գնդապետի և վիկարի հանդիպման մասին լսել էին գրեթե բոլորը, նրանք պայմանավորվել էին եկեղեցական արարողությունից հետո, որտեղ ներկա էին բազմաթիվ ծխականներ։ Այսինքն թեկնածուներ շատ կային։ Սկզբից ամեն ինչ ակնհայտ էր։ Մարդասպանության մեջ խոստովանում է Լոուրենս Ռեդինգը՝ Աննա Պրոտերոյի սիրեկանը։ Նա ցույց է տալիս այն ատրճանակը, որով իրոք սպանվել էր Պրոտերոն և որը հիմնականում պահպանվում է իր տան պահարանում։ Բայց Ռեդինգի ցուցմունքներում շատ անհավանական բաներ կային։ Լոուրենսի ետևից, մարդասպանության մեջ խոստովանում է Աննա Պրոտերոն, ում ցուցմունքների մեջ հակասություններ նույնպես կային։ Ոստիկանությունը անմիջապես համոզվում է, որ սիրեկանները խոստովանեցին իրենց մեղքը, քանի-որ նրանցից յուրաքանչյուրը մյուսին համարում էր մեղավոր և փորձում էր փրկել։ Լոուրենսի ատրճանակը իրոք օգտագործվել էր մարդասպանի կողմից, սակայն դա այդքան էլ չէր օգնում հետաքննությանը․ զենքի մասին շատերը գիտեին, այն բացեիբայց պահվում էր Ռեդինգը տանը և այն գողանալը ընդհանրապես դժվար չէր։
Միսս Մարփլը գործի անցնում։ Ճանաչելով մարդկանց, խոսելով շատերի հետ և վերլուծելով գործի հանգամանքները, նա առանձնացնում է յոթ կասկածյալների՝ նրանց, ովքեր հետաքրքրված էին գնդապետի մահով և կարող էին նրան սպանել։ Ի վերջո նրան հաջողվում է գտնել ճիշտը, բայց խնդիրը բացահայտման մեջ չէր, այլ այն, որ նրան պետք էր մարդասպանի մեղքի ավելի շատ ապացույցներ։ Քանի-որ ապացույցներ չկան, ստիպված պետք էր կազմակերպել պրովոկացիա, որը տալիս է հրաշալի արդյունք։
Ագաթա Քրիստին վեպի և կերպարի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]«Սպանություն փոխերեցի տանը» հրատարակվել է 1930 թվականին, բայց ես ընդհանրապես չեմ հիշում, թե երբ, որտեղ, ինչ հանգամանքներում եմ այն գրել, ինչու կամ ծայրահեղ դեպքում ինչն է ինձ դրդել ստեղծել նոր գործող կերպար՝ խուզարկու միսս Մարփլին։ Այդ ժամանակ, բնականաբար, իմ մտքով անգամ չէր էլ անցնում այդ կերպարը դարձնել իմ մշտական կերպարը մինչև իմ կյանքի վերջը և ես ոչ մի կերպ չէի կարող ենթադրել, որ նա կարող է մրցակցության դուրս գալ Էրթյուլ Պուարոյի հետ։ - Ագաթա Քրիստի «Ինքնակենսագրություն»[3]
|
Էկրանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1986 թվականին BBC հեռուստաալիքը նկարահանել է համանուն հեռուստասերիալ, որտեղ միսս Մարփլի դերը կատարում է Ջոան Հիքսոնը[4].։
- 2004 թվականին ITV հեռուստաալիքի «Ագաթա Քրիստիի Միսս Մարփլը» (անգլ.՝ Agatha Christie’s Marple) հեռուստասերիալում նկարահանվել է համանուն էպիզոդ, որտեղ Մարփլի դերը կատարում է Ջերալդին ՄքԵուանը[5][6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ (unspecified title) — ISBN 972-38-1320-3
- ↑ Dedications in Work
- ↑ Ագաթա Քրիստի Ինքնակենսագրություն — 2009. — 517. — ISBN 978-5-699-36441-1
- ↑ «The Murder at the Vicarage» (1986) на сайте IMDB
- ↑ Անոնս և գրախոսություն։ «Սպանություն փոխերեցի տանը» (2004)
- ↑ Էպիզոդ․ «Marple: The Murder at the Vicarage» (2004)
|