Անվերջանալի գիշեր
Անվերջանալի գիշեր Endless Night | |
|---|---|
Գրքի կազմը | |
| Հեղինակ | Ագաթա Քրիստի |
| Տեսակ | գրական ստեղծագործություն |
| Ժանր | դետեկտիվ միստիկա սարսափ |
| Բնօրինակ լեզու | անգլերեն |
| Ստեղծման տարեթիվ | 1967 թվական |
| Նախորդ | Երրորդ աղջիկը |
| Հաջորդ | By the Pricking of My Thumbs? |
| Երկիր | |
| Հրատարակիչ | Collins Crime Club |
| Հրատարակման տարեթիվ | հոկտեմբերի 30, 1967 |
«Անվերջանալի գիշեր» (անգլ.՝ Endless Night), անգլիացի գրող Ագաթա Քրիստիի դետեկտիվ վեպը, որը հրատարակվել է 1967 թվականին՝ «Collins Crime Club» հրատարակչության կողմից:
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեղծագործության անվանումը հեղինակը վերցրել է անգլիացի բանաստեղծ, խորհրդապաշտ և նկարիչ Ուիլյամ Բլեյքի «Անմեղության խոսքերը» բանաստեղծության տողերից։
Վեպի վերջին երկու տողերը վերցված են «The Doors» խմբի «The Doors» համանուն երաժշտական ալբոմի «End of the Night» (հայերեն՝ Գիշերվա ավարտը ) ստեղծագործությունից, որն առաջին անգամ Միացյալ Նահանգներում թողարկվել է 1967 թվականին։ Հայտնի չէ, թե որն է հեղինակ Ջիմ Մորիսոնի ստեղծագործության սկզբնաղբյուրը, սակայն վեպի և ալբոմի թողարկման համընկնումը պատահական չէր։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմությունը գրված է Մայքլ Ռոջերսի կողմից, մի հավակնոտ երիտասարդի, որն առաջին հայացքից սիրահարվում է Ֆենելա Գութմանին։ Նա հանդիպում է վերջինիս՝ այսպես կոչված գնչուական բակում։ Տեղացիները այդ հողակտորին այդպես են անվանում, քանի որ այնտեղ, ըստ հնագույն լեգենդի, իշխում է անեծքը։ Երիտասարդներն, ամուսնանալով, պատրաստվում են գնել հողը և դրա վրա տուն կառուցել։
Հանկարծ Մայքլը իմանում է, որ իր երիտասարդ կին Ֆենելա Գութմանին Անգլիայի ամենահարուստ հարսնացուներից մեկն է և նա արդեն գնել է տուն այդ անիծված վայրում և կառուցել իրենց երազանքների տունը։
Կարծես թե սա իրական երջանկություն է։ Սակայն կարծես թե հին գնչուական անեծքն սկսում է իրագործվել։
| Այո՛, երազել միշտ եմ սիրել։ Սակայն երազանքները մնացել են երազում։ Ուրախությո՜ւն, այնպես որ, ամեն ինչ պատճառաբանված է։ Տե՛ր իմ Աստված, եթե ես միայն իմանա՜յի...[1] |
Էկրանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]1972 թվականին Ագաթա Քրիստիի վեպն էկրանավորվել է «EMI Films» կինոընկերության կողմից։ Ֆիլմի դերակատարներն էին Ջորջ Սանդերսը, Բրիթ Էկլանդը և Հեյլ Միլսը։ Ֆիլմի սյուժեն հիմք է ծառայել «Ագաթա Քրիստիի Միսս Մարփլ» հեռուստասերիալի ստեղծման համար[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Агата Кристи. Ночная тьма. Эксмо, М, 2009, ISBN 978-5-699-333444-8 (стр. 14)
- ↑ Endless Night (1972)(անգլ.)
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Անվերջանալի գիշեր կատեգորիայում։ |