Նեմեսիս (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նեմեսիս
Nemesis
ՀեղինակԱգաթա Քրիսթի
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրդետեկտիվ
Բնօրինակ լեզուանգլերեն
Լեզուանգլերեն
Կերպար(ներ)Միսս Մարփլ
Ստեղծման տարեթիվ1971 թ.
Էջեր256
ՆախորդThe Golden Ball and Other Stories
ՀաջորդՓղերը կարողանում են հիշել
Հրատարակում(ներ)1971 թվականի նոյեմբեր
ԵրկիրՄիացյալ թագավորություն
ՀրատարակիչCollins Crime Club, Dodd, Mead and Company
Հրատարակման տարեթիվ1972
ԳՄՍՀ0-00-231563-7
OCLC2656647

Նեմեսիս (անգլ.՝ Nemesis) - Ագաթա Քրիսթիի վեպը՝ միսս Մարփլին նվիրված ստեղծագործությունների շարքից: Վեպը գրվել է 1971 թվականին և հրատարակվել նույն թվականին Collins Crime Club տպագրատան կողմից: Դա Ագաթա Քրիսթիի վերջին վեպն էր, որ գրված էր միսս Մարփլի մասին, սակայն ոչ վերջին հրատարակված գիրքը:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Միսս Մարփլը նամակ է ստանում իր վաղեմի ընկեր՝ Ջեյմս Ռեյֆիլից (Ջեյմս Ռեյֆիլը Ագաթա Քրիսթիի «Կարիբական գաղտնիք» վեպի հերոսներից մեկն էր): Նամակում նա խնդրում է միսս Մարփլին հանցագործություն հետաքննել, և հաջողության դեպքում նա կստանա ժառանգություն, որը կազմում էր քսան հազար ֆունտ: Ռեյֆիլը գործնական ոչ մի հուշում չէր թողել միսս Մարփլին: Միսս Մարփլը նույնիսկ չգիտեր, թե ով է զոհը:

Բացահայտման առաջին բանալին հանդիսացավ Մեծ Բրիտանիայի ամենահայտնի տներին և այգիներին նվիրված էքսկուրսիան, որը մահից առաջ կազմակերպել էր Ռեյֆիլը: Ճանապարհորդության ընթացքում նրան ուղեկցում էին 14 ուղևորներ, և նրանցից առնվազն մեկը կապ ուներ նրան հետաքրքրող հանցագործության հետ: Նա պարզում է, որ նրա ընկերակցուհիներից մեկը՝ Էլիզաբեթ Թեմփլը, ժամանակին եղել է դպրոցի տնօրեն, որտեղ սովորում էր Վերիթի Հանթը՝ Մայքլի (միստեր Ռեյֆիլի որդին) հարսնացուն , ով այդ պահին բանտարկված էր: Աղջիկը սպանվել էր: Բոլորը համոզված էին, որ սպանությունը՝ վատ համբավ ունեցող Մայքլի ձեռքի գործն էր:

Հաջորդ բանալին Լավինիա Գլիննի և նրա քույրերի հետ ծանոթությունն էր, որոնց Ռեյֆելն մահից առաջ նախազգուշացրեց միսս Մարփլի մասին և խնդրեց ուղեկցել շրջագայության ամենակարևոր պահին:

Հետո սկսեցին տեղի ունենալ հանելուկային երևույթներ: Միսս Թեմփլը հարված է ստանում ծոծրակին և կորցնում է գիտակցությունը: Նրան ուղարկում են հիվանդանոց, որտեղ նա ընկնում է կոմայի մեջ: Մի քանի օր անց ուշքի գալով՝ նա միսս Մարփլին շշնջաց. «Պարզեք, թե նրանցից ով է դա արել», ինչից հետո մահանում է:

Միսս Մարփլն իմանում է, որ Վերիթի Հանթը որդեգրվել էր Լավինիա Գլիննի քրոջ՝ Քլոթիլդայի կողմից: Վերիթի Հանթը պետք է գաղտնի ամուսնանար Մայքլ Ռեֆյիլի հետ, բայց նրանցից ոչ մեկը արարողությանը չհայտնվեց: Միսս Մարփլը հասկանում է, որ հանցագործության զոհը ոչ միայն Վերիթին էր, այլ նաև Մայքլը: Մնում էր գտնել հանցագործին:

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպն էկրանավորվել է երկու անգամ:

  • 1987 թվականին BBC «Միսս Մարփլ» հեռուստասերիալի շրջանակներում, որտեղ միսս Մարփլի դերում էր Ջոան Հիքսենը[1]:
  • 2007 թվականին ITV հեռուստաընկերությունը նկարահանել է Նեմեսիս վեպի դրվագ, որտեղ միսս Մարփլի դերում էր Ջերալդին Մաքյուեն[2]:

Ինչպես սերիալի բոլոր դրվագները, այս տարբերակը նույնպես շատ փոփոխություններ կրեց: 7 հերոսների հեռացում, ինչպես նաև նոր հերոսներ և նոր մասեր:

  • Օրինակ, Անտեա Բրեդբերի-Սքոթը բացակայում է, իսկ Լավինիա Գլինն վերանվանվեց Մայրապետ Ագնես: Քլոթիլդան միանձնուհի էր:
  • Մարդասպանը չի սպանում Նորա Բրենթին և ասում բոլորին, որ դա Վերիթի Խանտի դիակն է, այլ փոխում է այն մեռած զինվորի դիակի հետ:
  • Սյուժեում նոր մաս է ավելանում զինվոր Ռալֆ Քոլլինզի մասին:
  • Միսս Թեմփլի փոխարեն մահանում է Ռոուեն Ուեդդին (Ռալֆ Քոլլինզի կինը, կամ Մարթինա Ուեդդին):
  • Գործողությունների գլխավոր տեղը փոխվում է՝ դառնալով սուրբ Լավիննիայի տաճարը: Այնտեղ մարդասպանը մահանում է ոչ թե թունավորված կաթից, այլ ինքն իրեն խոցում է նիզակով:
  • Շատ հերոսների անուններ փոխվում են, նրանց նախապատմության հետ միասին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]