Ագաթա Քրիստի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ագաթա Քրիսթիից)
Jump to navigation Jump to search
Ագաթա Քրիստի
անգլ.՝ Agatha Christie
Agatha Christie 3.jpg
Ծննդյան անունանգլ.՝ Agatha Mary Clarissa Miller
Ծնվել էսեպտեմբերի 15, 1890(1890-09-15)[1][2][3][4][5][6][7][8][9][10][11]
ԾննդավայրՏորկի[12]
Վախճանվել էհունվարի 12, 1976(1976-01-12)[1][2][3][4][5][6][7][8][9][10][11] (85 տարեկանում)
Վախճանի վայրWinterbrook, Միացյալ Թագավորություն[12]
Գրական անունMary Westmacott և Agatha Christie
Մասնագիտությունդրամատուրգ, բուժքույր, գրող, վիպասան, սցենարիստ, արձակ, դրամատուրգ, արձակագիր, Դրամատուրգիա և ինքնակենսագիր
Լեզուանգլերեն[1]
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Flag of Great Britain (1707–1800).svg Մեծ Բրիտանիայի թագավորություն
ԿրթությունHomeschooling?
Ստեղծագործական շրջան19201976
Ժանրերքրեական վեպ, արկածային գրականություն, ինքնակենսագրություն և դետեկտիվ
Գրական ուղղություններԴետեկտիվ գրականության ոսկեդար
Ուշագրավ աշխատանքներՀերքյուլ Պուարո, Ռոջեր Ակրոյդի սպանությունը, Սիթաֆորդի առեղծվածը, Էնդհաուզի առեղծվածը, Lord Edgware Dies?, Սպանություն «Արևելյան ճեպընթացում», Սպանություններ այբբենական կարգով, Սեղանի վրայի խաղաքարտերը, Death on the Nile?, Տխուր կիպարիս, Հինգ խոզուկները, Towards Zero?, A Murder Is Announced?, A Daughter's a Daughter?, Անվերջանալի գիշեր, Curtain?, Sleeping Murder? և Տասը փոքրիկ սևամորթները
Ստեղծագործությունների ցանկAgatha Christie bibliography?
ԱնդամակցությունԹագավորական գրական ընկերություն
ՊարգևներԲրիտանական կայսրության կին կոմանդոր շքանշան Էդգար Ալան Պոյի մրցանակ Բրիտանական կայսրության շքանշան և Թագավորական գրական միության անդամ
ԱմուսինՄաքս Մալոուեն[13]
ԶավակներՌոզալինդ Հիքս
Agatha Christie's signature.png
Կայքagathachristie.com
Ագաթա Քրիստի Վիքիքաղվածքում
Agatha Christie Վիքիպահեստում

Ագաթա Քրիստի (անգլ.՝ Agatha Mary Clarissa, Lady Mallowan), ծննդյամբ՝ Միլլեր (Miller), Քրիստի՝ առաջին ամուսնու ազգանունն է, (սեպտեմբերի 15, 1890(1890-09-15)[1][2][3][4][5][6][7][8][9][10][11], Տորկի[12] - հունվարի 12, 1976(1976-01-12)[1][2][3][4][5][6][7][8][9][10][11], Winterbrook, Միացյալ Թագավորություն[12]), անգլիացի գրող։ Հանդիսանում է դետեկտիվ ժանրի համաշխարհային ամենահայտնի գրողներից մեկը։ Հրատարակել է ավելի քան 60 դետեկտիվ վեպ, 6 սիրային վեպ (Մերի Ուեսթմեկոթ գրական անվամբ), պատմվածքների 19 հավաքածու, պիեսներ։

Ագաթա Քրիստիի գրքերը հրատարակվել են ավելի քան 2 միլիարդ տպաքանակով և թարգմանված են աշխարհի ավելի քան 100 լեզվով, այդ թվում նաև հայերեն[14]։ Նրա «Մկան թակարդ» (The Mousetrap) պիեսը բեմադրվել է 1952 թվականին և առ այսօր չի իջնում բեմի վրայից։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի վիճակագրությամբ Ագաթա Քրիստիի ստեղծագործությունները ըստ թարգմանությամբ աշխարհում առաջինն են, երկրորդ տեղում այդ ցուցանիշով Ժյուլ Վեռնն է[15]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա ընտանիքում կար երկու երեխա ևս, քույրը՝ Մեջը և եղբայրը՝ Մոնտին։ Սկսել է գրել՝ քրոջը ընդօրինակելով։ Քույրը գրում էր զվարճալի պատմվածքներ։ Ի տարբերություն նրա՝ Ագաթան որոշում է գրել սարսափելի պատմություններ։ Դրանք, հավանության չարժանանալով ծնողների կողմից, ստիպում են Ագաթային երկար ժամանակ մոռանալ ստեղծագործելու մասին։ Հոր մահից հետո ողջ ընտանիքը տեղափոխվում է Կիպրոս, քանի որ այնտեղ կյանքն անհամեմատ էժան էր։ Կիպրոսում Ագաթան դուրս է գալիս հասարակություն։ Նա կրթված էր, գեղեցկատես, բայց, ցավոք, ուներ լեզվական արատ։

Երեկոներից մեկի ժամանակ Մերի Կլարիսը ծանոթանում է Թագավորական Օդային զինամիավորման օդաչու երիտասարդ Արչիբալդ Քրիստիի հետ։ Քրիստին հարուստ չէր։ Ռոմանտիկ Ագաթան սիրահարվում է օդաչուին։

Կիպրոսում այդ ժամանակ պատերազմ էր։ Արչիբալդը ծառայում էր բանակում և շքանշաններ վաստակում, իսկ Ագաթան աշխատում էր Կարմիր խաչի հոսպիտալում, այնտեղ էլ ծանոթանում է բելգիացի փախստականների հետ։ Ամենայն հավանականությամբ հենց այս հանդիպումներն են դարձել հանարահայտ խուզարկու Հերքյուլ Պուարոյի կերպարի ստեղծման շարժառիթը։ Հոսպիտալից հետո նա աշխատում էր դեղատանը։ Այնտեղ նա ուսումնասիրում է դեղերի պատրաստման, և որքան էլ զարամանալի է, ծանոթանում է թույների ստացման եղանակներին։ Հետագայում այդ իմացությունն օգտագործում է իր վեպերում։

Ագաթա Քրիստին գրել է 78 դետեկտիվ, 19 պիես, ինչպես նաև պատմվածքներ, բանաստեղծություններ։ Նա պարգևատրվել է Բրիտանական կայսրության երրորդ աստիճանի շքանշանով, գրական պարգևներով։ 1958 թվականից սկսած նա եղել է դետեկտիվ ակումբի անփոխարինելի նախագահը։ Եվ որքան էլ զարմանալի է, Ագաթան երբեք լրջորեն չի մոտեցել իր արվեստին։ Նա ավելի կարևորում էր իր գիտական նախասիրությունները և ամուսնու գործի նկատմամբ իր հետաքրքրությունը։

Ագաթա Քրիստին համարձակ և ուժեղ կին էր։ Նա օդաչու էր, մեքենա էր վարում, զբաղվում էր ձիավարությամբ և ջրային սպորտով, շատ էր ճանապարհորդում։

Մահացել է 1976 թվականին՝ 85 տարեկան հասակում։ Երկու տարի անց մահանում է նրա սիրելի ամուսինը։ Հարազատները ծանր են տարել Կլարիսի մահը և միշտ հիշել են նրա խոսքերը. «Մահն ամենամեծ արկածն է, որ կարող է պատահել մարդու հետ։ Շնորհակալ եմ քեզ, Տե՛ր, ինձ շնորհած լավ կյանքի և սիրո համար»։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ագաթա Քրիստի, Արևելյան ճեպընթացը։ Էնդհաուզի առեղծվածը (վեպեր), Երևան, 1971, 460 էջ։
  • Ագաթա Քրիստի, Ռոջեր Աքրոյդի սպանությունը։ Սպանություն գոլֆի խաղադաշտում (վեպեր), Երևան, 1990, 480 էջ։
  • Ագաթա Քրիստի, Սպանություններ այբբենական կարգով, Երևան, 1994, 240 էջ։
  • Ագաթա Քրիստի, Դետեկտիվ պատմվածքներ, Երևան, 2007, 103 էջ:
  • Ագաթա Քրիստի, Դետեկտիվ պատմվածքներ, Երևան, 2009, 178 էջ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Internet Broadway Database — 2000.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Itaú Cultural Enciclopédia Itaú CulturalSão Paulo: Itaú Cultural, 1987. — ISBN 978-85-7979-060-7
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Nationalencyklopedin — 1999.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 The Peerage
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 NooSFere
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 filmportal.de — 2005.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 FemBio
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118520628 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  13. The Scotsman — 1930. — Iss. 27240. — P. 10. — ISSN 0307-5850
  14. Ռոջեր Աքրոյդի սպանությունը։ Սպանություն գոլֆի խաղադաշտում։ [Վեպեր] / Ա. Քրիստի; Անգլ. թարգմ.՝ Ա. Խաչատրյան; Խմբ.՝ Կ. Սաֆրազյան. - Երևան։ Լույս, 1990. - 478 էջ ; 20 սմ. ISBN 5-545-00537-4 Խաչատրյան, Ալբերտ. թարգմ. Սաֆրազյան, Կ. Ժ. խմբ. Անգլիական գրականություն - Վեպ [1]
  15. Index Translationum: UNESCO Culture Secto

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ագաթա Քրիստի հոդվածին