Սպանություն գոլֆի դաշտում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպանություն գոլֆի դաշտում
անգլերեն՝ The Murder on the Links
ՀեղինակԱգաթա Քրիստի
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրդետեկտիվ և քրեական
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Էրքյուլ Պուարո
ՇարքԷրքյուլ Պուարոյի կանոնը
ՆախորդԽորհրդավոր ախոյանը
ՀաջորդՊուարոն վարում է հետաքննությունը
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչBodley Head
Հրատարակման տարեթիվ1923
Թվային տարբերակgutenberg.org/ebooks/58866

Սպանություն գոլֆի դաշտում, Ագաթա Քրիստիի դետեկտիվ երրորդ վեպը՝ գրված 1923 թվականին։ Առաջին անգամ հրատարակվել է ԱՄՆ-ում «Dodd, Mead and Company» հրատարակչության կողմից[1] և նույն թվականին էլ Բրիտանիայում «The Bodley Head» հրատարակչության կողմից[2]։ Հայաստանում առաջին անգամ հրատարակվել է 1990 թվականին[3]։ Վեպը Էրքյուլ Պուարոյի շարքից է՝ կապիտան Հասթինգսի մասնակցությամբ։

Բովանդակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը սկսվում է նրանով, որ Փարիզ-Կալե գնացքում Հասթինգսը ծանոթանում է մի երիտասարդ կնոջ հետ, որին անհույս սիրահարվում է։ Նրա անունը Դալսի Դյուվին է (մականունը՝ Սինդերելա)։ Իր «Ժենեվյեվա» առանձնատանը սպանվում է օլիգարխ Պոլ Ռենոն, որը լինում էր լատինամերիկյան երկու պետություններում՝ Չիլի և Արգենտինա։ Մահվանից մեկ օր առաջ նա նամակ էր ուղարկել լեգենդար հետախույզ Էրքյուլ Պուարոյին՝ խնդրելով, որ նա այցելի իր առանձնատուն։ Պուարոն չի հասցնում. գիշերը պարոն Ռենոյի և նրա կնոջ վրա հարձակվում են երկու անծանոթներ։ Տիկին Ռենոյին կապում են, իսկ ամուսնուն՝ տանում։ Ավելի ուշ նրա դին գտնում են գոլֆի դեռ անավարտ խաղադաշտում։ Պուարոն պարզում է, որ մահվանից երկու շաբաթ առաջ Ռենոն փոխել է կտակը։ Նոր կտակի համաձայն՝ նա իր ամբողջ ունեցվածքը ժառանգություն է թողել կնոջը և գործնականում ոչինչ չի թողել իր որդուն։

Սպանության տեղում հայտնաբերվում է սպանվածի ժամացույցը, որը, չնայած ջարդված լինելուն, շարունակում էր աշխատել և առաջ էր ընկել ուղիղ երկու ժամով։ Պուարոյի գլխում շատ հարցեր են ծագում. մասնավորապես նրան զարմացնում է այն, որ ծառայողները ոչինչ չեն լսել, որ մարմինը թողել են այնտեղ, որտեղից շատ հեշտ է գտնել, և ժամացույցն էլ առաջ է ընկել։

Մեջբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ես ուրիշ գրառումներում արդեն նկարագրել եմ Էրքյուլ Պուարոյին։ Անհավանական մարդ. հասակը 5 ոտնաչափ, 4 մատնաչափ, գլխարկը ձվանման է՝ փոքր-ինչ թեքված, աչքերը բարկության կամ հուզմունքի պահին կանաչավուն փայլ են ստանում, ունի զինվորականի խիստ բեղեր և սեփական արժանապատվության զգացում։ Պուարոն շատ կոկիկ է, անթերի հագնված։ Նա ունի ամեն տեսակ կարգապահության բնատուր ձգտում։ Եթե որևէ մեկի մոտ տեսնի մի փոքր թերություն հագուստում, զարդարանքում, ապա նա կտանջվի այնքան ժամանակ, քանի դեռ չի ուղղել։ Կարգապահությունն ու տրամաբանությունը նրա հիվանդություններն են։
- Ագաթա Քրիստի, «Սպանություն գոլֆի դաշտում»
Մարդը մտածում է կարծրատիպերով, և կարևոր չէ՝ ապրու՞մ է նա օրենքի շրջանակներում, թե՞ խախտում է այն. նա գործում է իր բնավորությանը համապատասխան։ Ինչքան էլ նա հանցանք կատարած լինի, դրանք երկու կաթիլի պես կնմանվեն իրար։ Դասական օրինակը. մի անգլիացի սպանում է իր բոլոր կանանց՝ նրանց խեղդելով լոգարանում։ Եթե ուրիշ բան մտածեր, գուցե հաջողվեր խուսափել պատժից։ Բայց նրա վրա տարածվում է մարդկային հոգեբանության համընդհանուր օրենքներից մեկը. հանցագործը հավատացած է, որ ինչը որ մեկ անգամ ստացվել է, կստացվի և՛ երկրորդ, և՛ երրորդ անգամ։ Արդյունքում մարդը տուժում է իր մտածողության մասնատումից։
- Ագաթա Քրիստի, «Սպանություն գոլֆի դաշտում»
Ժամանակը հաշվվում է ոչ թե ժամերով, այլ՝ սրտի զարկերով։
- Ագաթա Քրիստի, 《Սպանություն գոլֆի խաղադաշտում》
Կինը սպասել չի կարող,մեկընդմիշտ հիշեք դա։
- Ագաթա Քրիստի《Սօանություն գոլֆի խաղադաշտում》
Սերն այնպիսի բան է, որ դժվար է խուսափել։
- Ագաթա Քրիստի,《Սպանություն գոլֆի խաղադաշտում》

Կերպարները[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ժնևիև» առանձնատան բնակիչները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պոլ Ռենո - առանձնատան տերը
  • Էլոիզա Ռենո - նրա կինը
  • Ժակ Ռենո - նրանց որդին
  • Ֆրանսուազ Արիշա - ծառան
  • Լեոնի Օլարդ - երիտասարդ սպասուհի
  • Դենիզ Օլարդ- նրա քույրը, նույնպես սպասուհի
  • Գաբրիել Սթոնոր - Ռենոյի քարտուղարը

«Մարգրետ» առանձնատան բնակիչները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տիկին Դոբրեյլ - Պոլի հարևանուհին
  • Մարթա Դոբրեյլ - նրա դուստրը

Այլ կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լյուսյեն Բո - ոստիկանության կոմիսար
  • Պարոն Օտե - մագիստրատի հետախույզ
  • Պարոն Ժիրո - ոստիկան
  • Բժիշկ Դյուրան - տեղի բժիշկ
  • Բելլա Դյուվին - դերասանուհի, Ժակ Ռենոյի հարսնացուն
  • Դալսի Դյուվին - նրա քույրը, Հասթինգսի ապագա կինը
  • Մետր Գրոսյե - Ռենոյի փաստաբանը
  • Ջեփ - Սքոթլանդ Յարդի քննիչ

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպն ընկած է բրիտանական «Պուարո» հեռուստասերիալի 6-րդ եթերաշրջանի եզրափակիչ 3-րդ դրվագի հիմքում։ Էրքյուլ Պուարոյի դերը կատարում է Դևիդ Սուշեն[4]։ Ֆիլմի սյուժեն տարբերվում է վեպից, մասնավորապես.

  • Պուարոն ու Հասթինգսը հանգստանում են Ֆրանսիայում, ոչ թե գնում են այնտեղ Ռենոյի հրավերով։
  • Ռենոն այն հյուրանոցի տերն է, որտեղ տեղավորվել են Պուարոն ու Հասթինգսը։
  • Ռենոյի տանը կա միայն մեկ ծառա՝ Լեոնին։
  • Բելլան՝ Ռենո կրտսերի հարսնացուն, նրան թողնում է՝ հանուն Հասթինգսի։
  • Վեպի շատ տեսարաններ հանված են։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. John Cooper, B.A. Pyke. Detective Fiction — the collector’s guide: Second Edition (Страницы 82 и 86) Scholar Press. 1994. ISBN 0-85967-991-8
  2. The English Catalogue of Books. Vol XI (A-L: January 1921 — December 1925). Kraus Reprint Corporation, Millwood, New York, 1979 (страница 310)
  3. Ագաթա Քրիստի, Սպանություն գոլֆի դաշտում, Երևան, Լույս հրատարակչություն, 1990
  4. Agatha Christie: Poirot Murder on the Links (1996)