Խորհրդավոր պատահար Սթայլզում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խորհրդավոր պատահար Սթայլզում
The Mysterious Affair at Styles
Mysterious affair at styles.jpg
ՀեղինակԱգաթա Քրիստի
Տեսակվեպ
Ժանրդետեկտիվ վեպ և դետեկտիվ գրականություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Էրքյուլ Պուարո, Արթուր Հասթինգս և տեսուչ Ջեփ
Ստեղծման տարեթիվ1916
Նկարագրում էԷսեքս
ՀաջորդԽորհրդավոր ախոյանը
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Հրատարակման տարեթիվ1920

«Խորհրդավոր պատահար Սթայլզում» (անգլ.՝ The Mysterious Affair at Styles), Ագաթա Քրիստիի դետեկտիվ վեպը։ Գրվել Է 1916 թվականին, հրապարակվել է 1920 թվականին։ Քրիստին վեպը նվիրել է իր մայրիկին[1]։

Ագաթա Քրիստիի առաջին վեպը, առաջին գիրքը Էրքյուլ Պուարոյի, կապիտան Արթուր Հասթինգսի և տեսուչ Ջեպպայի մասին։ Գրված է կապիտան Հասթինգսի անունից։ Պահպանված են դասական դետեկտիվի բոլոր սկզբունքները («փակ սենյակ», թաքցնելու շատ բան ունեցող կասկածյալներ նույն շենքում, սխեմաներ, նախագծեր, հետաքննության անսպասելի շրջադարձներ)։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի իրադարձությունները տեղի են ունենում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Սթայլզ կալվածքում (Էսսեկս կոմսություն)։ Իրադարձությունները պատմում է կապիտան Արթուր Հասթինգսը, որը ճակատում վիրավորվելուց հետո իր վաղեմի բարեկամ Ջոն Քավենդիշի հրավերով հանգստանում էր Սթայլզ կալվածքում։ Նա դառնում է իրադարձությունների ականատեսը։ Հեղինակը առաջին անգամ ընթերցողին ծանոթացնում է ամենասիրված գրական կերպապներից մեկի՝ Էրքյուլ Պուարոյի հետ։

Գործողությունները կատարվում են Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (դատելով սպանության օրվանից՝ 1917 թվականի հունիսի 17-ին)։ Անգլիայի արևելքում գտնվող Էսսեկս կոմսությունում։ Մի անգամ գիշերը Սթայլզի բնակիչները գտնում են տանտիրուհուն՝ Էմիլյա Ինգլտորպին՝ մահացած ստրիխինայի ուժեղ չափաբաժնից։ Ընտանիքի բարեկամը՝ Արթուր Հասթինգսը, ով վիրավորվելուց հետո գտնվում էր Սթայլզում, օգնության է կանչում իր լավ բարեկամին՝ բելգիացի էմիգրանտ Էրքյուլ Պուարոյին, ով բնակվում էր հարևան Սթայլզ Սենթ Մերի գյուղում։

Պուարոն ամենայն մանրամասնությամբ վերականգնում է մահացածի վերջին օրվա բոլոր մանրամասնությունները։ Նա իմանում է, որ այդ օրը մահացածը զրուցել է ինչ-որ մեկի, ենթադրվում է ամուսնու՝ Ալֆրեդ Ինգլտորպի կամ որդու՝ Ջոն Քավենդիշի հետ։

Գործող անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշվում են բոլոր գործող անձինք, ովքեր թեկուզ մեկ խոսք ունեն։

Սթայլզի բնակիչները

  • Արթուր Հասթինգս - կապիտան
  • Ջոն Քավենդիշ
  • Լոուրենս Քավենդիշ - Ջոնի եղբայրը
  • Մերի Քավենդիշ- Ջոնի կինը
  • Էմիլի Ինգլտորպ - կալվածքի տիրուհին, Ջոնի և Լոուրենսի խորթ մայրը
  • Ալֆրեդ Ինգլտորպ - Էմիլիի ամուսինը
  • Ցինցիա Մերդոք - Էմիլիի պրոտեժեն
  • Էվելին Հովարդ - Էմիլիի գործընկերուհին
  • Դորքաս – տնտեսուհի
  • Էննի - սպասուհի
  • Էլիզաբեթ Ուելլզ - սպասուհի
  • Մաննինգ - այգեպան

Մյուս հերոսները

  • «Սվետիլո» - Ցիցինայի հոսպիտալի գործընկերը
  • Էրքյուլ Պուարո
  • Բաուերստայն - բժիշկ
  • Ուիլքինս - բժիշկ
  • Ուելլս - նոտար
  • Ալբերտ Մեյս - դեղագործի օգնական
  • ծեր գյուղացի
  • Տեսուչ Ջապպ - գլխավոր տեսուչ
  • Սամերհեյ - լեյտենանտ, Ջեպպի օգնականը
  • Լիսուեյզի դռնապանը
  • Ֆիլիփս - դատախազ
  • Էռնեստ Հևիվեզեր - փաստաբան
  • դատավոր

Գրաքննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքի մեկնաբանությունը հրապարակվել է 1921 թվականի փետրվարի 3-ին «The Times» թերթում։ Այնտեղ համառոտ ներկայացվում է. «Վեպի միակ թերությունը կարելի է համարել այն, որ այն չափազանց խճճված է»։ Հետագա ակնարկներում նկարագրվում էր սյուժեն, իսկ վերջում ասվում. «Ասում են, որ սա հեղինակի առաջին վեպն է։ Նա գրազ է եկել՝ ասելով, որ կհորինի մի այնպիսի դետեկտիվ պատմություն, որ ընթերցողը մինչև վերջ չի կարողանա գուշակել, թե ով է հանցագործը։ Յուրաքանչյուր ընթերցող կարող է ասել, որ նա գրազը շահել է»[2] ։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականի սեպտեմբերի 16-ին եթեր հեռարձակվեց «Ագաթա Քրիստիի Պուարոն» բրիտանական հեռուստասերիալը՝ նկարահանված վեպի հիման վրա ITV հեռուստաընկերության կողմից։ Էկրանավորումը բավականին մոտ է վեպին, չնայած որոշ կերպարներ բացակայում են[3]։

2005 թվականին BBC եթեր թողարկեց համանուն ռադիոներկայացում։ Պատմում է կապիտան Հասթինգսը։ Էրքյուլ Պուարոյի դերը կատարում է Ջոն Մոֆֆատտը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Dedications in Works
  2. «The only fault this story has is that it is almost too ingenious». <…> «It is said to be the author’s first book, and the result of a bet about the possibility of writing a detective story in which the reader would not be able to spot the criminal. Every reader must admit that the bet was won». The Times Literary Supplement, February 3, 1921 (էջ 78)
  3. «Agatha Christie: Poirot» The Mysterious Affair at Styles (1990)