Տանժեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Տանժեր
Դրոշ
Wilaya de Tanger.gif

Tangier 5184a.jpg
Կոորդինատներ: 35°47′5″ հս․ լ. 5°48′45″ ամ. ե. / 35.78472° հս․. լ. 5.81250° ավ. ե. / 35.78472; 5.81250
Երկիր Մարոկկո Մարոկկո
ԲԾՄ 80 մետր
Փոստային ինդեքսներ 90000
##Տանժեր (Մարոկկո)
Red pog.png

Տանժեր (արաբ․՝ طنجة‎‎՝ Տանջա), քաղաք և նավահանգիստ Մարոկկոյի հյուսիսում, Ջիբրալթարի նեղուցի ափին։ Տանժեր նահանգի վարչական կենտրոնն է։ 208 հազար բնակչություն (1973)։ Հյուսիսային Մարոկկոյի առևտրա-տրանսպորտային և տարանցիկ կենտրոնն է։

Երկաթուղով կապված է Ֆես քաղաքի հետ։ Կան սննդի, տեքստիլ, ցեմենտի արդյունաբերության ձեռնարկություններ։ Հիմնադրել են փյունիկացի գաղութաբնակները մեր թվարկությունից առաջ 2-րդ հազարամյակի վերջում։ Մեր թվարկությունից առաջ 1-ին դարից ընկել է Հռոմի տիրապետության տակ։ 5-րդ դարում զավթել են վանդալները, 6-րդ դարում՝ Բյուզանդիան, 8-րդ դարի սկզբին՝ արաբները։ 1471 թվականին նվաճել է Պորտուգալիան, 1661 թվականին անցել է Անգլիային։

1684 թվականին վերամիավորվել է Մարոկկոյին։ 1912 թվականին Մարոկկոյի բաժանման ժամանակ Տանժերը (մոտ 380 կմ2) առանձնացվել է որպես միջազգային գոտի, որը 1923-1956 թվականներին ուներ միջազգային հատուկ ստատուս՝ հայտարարվել էր միջազգային ապառազմականացված չեզոք գոտի։ 1957 թվականից Տանժերը կրկին վերամիավորվել է Մարոկկոյին։ Տանժերիի մոտ կա միջազգային օդանավակայան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 566 CC-BY-SA-icon-80x15.png