Ժակ Դերիդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժակ Դերիդա
Jacques Derrida
Ծնվել էհուլիսի 15, 1930(1930-07-15)[1][2][3][…] El Biar, Bouzaréah District, Ալժիր, Ֆրանսիական Ալժիր, Ֆրանսիա[2]
Մահացել էհոկտեմբերի 8, 2004(2004-10-08)[4][5] (74 տարեկան) Փարիզի 5-րդ շրջան, Փարիզ[6]
բնական մահով
ԳերեզմանCemetery of Ris-Orangis
Քաղաքացիություն Ֆրանսիա[7]
Ուղղությունպոստստրուկտուրալիզմ և deconstruction?
Մասնագիտությունփիլիսոփա, գրական քննադատ, համալսարանի դասախոս և գրող
Հաստատություն(ներ)Հասարակական գիտությունների բարձրագույն դպրոց[8], Եվրոպական բարձրագույն դպրոց և Իրվինի կալիֆոռնիական համալսարան
Գործունեության ոլորտլեզվի փիլիսոփայություն
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատերԲարձրագույն նորմալ դպրոց, Հարվարդի համալսարան, Փարիզ 1 Պանթեոն-Սորբոն համալսարան (1980)[9], Փարիզի արվեստների ֆակուլտետ և Լյուդովիկոս Մեծի լիցեյ
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[10][11]
Գիտական ղեկավարJean-Toussaint Desanti?
Եղել է գիտական ղեկավարԲեռնար Ստիգլեր, Catherine Malabou?[9], Carlos Alberto Lobo?[12], Serge Margel?[13], Hadrien Laroche?[14], Philippe Beck?[15], François Raffoul?[16], Pierre-Henri Castel?[17], Karel Thein?[18], Carlos Lobo?[19] և Manola Antonioli?[20]
Ազդվել էՄարտին Հայդեգեր, Պլատոն, Ջեյմս Ջոյս, Ֆրիդրիխ Նիցշե, Ֆերդինանդ դը Սոսյուր, Էմանուել Լևինաս, Զիգմունդ Ֆրոյդ, Էդմունդ Հուսերլ, Ժան Ժակ Ռուսո, Կարլ Մարքս, Կլոդ Լևի-Ստրոս, Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգել, Ժորժ Բատայ, Louis Marin?, Լուի Ալտյուսեր, Միշել Ֆուկո, Բենիամին Վալտեր, Անտոնեն Արտո և Լյուդվիգ Վիտգենշթայն
Պարգևներ
Ամուսին(ներ)Marguerite Aucouturier?
Երեխա(ներ)Daniel Agacinski?[21] և Pierre Alferi?
ՈւսուցիչÉtienne Borne?, Միշել Ֆուկո, Լուի Ալտյուսեր և Ժան Իպոլիտ[22]
ԱշակերտներՊոլ Բ. Պրեսյադո և Bernard-Henri Lévy?
 Jacques Derrida Վիքիպահեստում

Ժակ Դերիդա (հուլիսի 15, 1930(1930-07-15)[1][2][3][…], El Biar, Bouzaréah District, Ալժիր, Ֆրանսիական Ալժիր, Ֆրանսիա[2] - հոկտեմբերի 8, 2004(2004-10-08)[4][5], Փարիզի 5-րդ շրջան, Փարիզ[6]), ֆրանսիացի իմաստասեր, գրականագետ և մշակութաբան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժակ Դերիդան ծնվել է 1930 թվականի հուլիսի 15-ին, Ալժիրից ոչ հեռու՝ Էլ-Բիարում, սեֆարդի հրեական ընտանիքում։ Սկզբնապես հափշտակված էր պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալու մտադրությամբ։ Հետո Ռուսսոյի, Ժիդի, Նիցշեի, Վալերիի, Քամյուի ստեղծագործությունների ազդեցությամբ որոշում է դառնալ գրականության ուսուցիչ։ Սակայն Կյերկեգորի և Հայդեգերի ստեղծագործությունների ընթերցման շնորհիվ, ի վերջո, վճիռ է կայացնում հօգուտ իմաստասիրության։

Ֆրանսիայում զինվորական ծառայությունն ավարտելուց հետո սովորելու է անցնում Փարիզի Լյուդովիկոս Մեծի անվան լիցեյում, որտեղից էլ կրկին վերադառնում է Բարձրագույն մանկավարժական դպրոց (ինստիտուտ)` իմաստասիրության մասնագիտացմամբ (1952), միևնույն ժամանակ դասավանդելով Լը Մանսում։ Այս ժամանակ է ծանոթանում Լ. Ալտյուսերի, Մ. Ֆուկոյի, Պ. Բուրդյոյի և այլոց հետ։

1956-1957 թվականներին ուսանում է Հարվարդի համալսարանում։

1957 թվականին Բոստոնում ամուսնանում է Մարգրեթ Օկուտյուրյեի հետ։

Իսկ արդեն 1960-1964 թվականներին դասավանդում է Սորբոնում` Ս. Բաշլարի, Պ. Ռիկյորի, Ժ. Կանգիյեմի, Ժ. Վալի ասպիրանտի կարգավիճակով։ Այս ժամանակ էլ գրել է առաջին հոդվածները «Կրիտիք» և «Տել Քել» հանդեսներում։ Իր առաջին իմաստասիրական հոդվածը մեծ մասամբ ֆենոմենոլոգիական բնույթի էր՝ նվիրված Հուսեռլի «Հաղագս երկրաչափության ծագմանը» (այն Դերիդայի թարգմանությամբ լույս տեսավ 1962 թվականին)։

Շուտով դառնում է «Տել Քել» հանդեսի կարկառուն դեմքերից մեկը։

1965-1984 թվականներին Դերիդան արդեն Փարիզի Բարձրագույն մանկավարժական դպրոցի իմաստասիրության պրոֆեսոր էր։

1966 թվականին մասնակցում է Բալթիմորում կազմակերպված համաժողովին՝ Ռընե Ժիրարի հրավերով (այն կազմակերպված էր Ջոն Հոփկինսի համալսարանի կողմից), որից հետո և ԱՄՆ-ում սկսում են ֆրանսիական մտավորականների հանդեպ հետաքրքրություն ցուցաբերել։ Այստեղ ծանոթանում է Պոլ դը Մանի և Ժակ Լականի հետ։

Իսկ արդեն 1967 թվականին գրեթե միաժամանակ լույս են տեսնում նրա «Ձայն և ֆենոմեն», «Հաղագս Քերաբանության», «Գրություն և այլություն» գրքերը, որոնք աչքի են ընկնում տեքստի ընթերցման ապակառուցողական մոտեցմամբ (այս ժամանակներից սկսյալ նրա իմաստասիրության ազդեցությունը հաստատուն կերպով ծավալվում է ինչպես Ֆրանսիայում, այնպես և արտերկրում։ Դասախոսություններ կարդալու բազում հրավերներ է ստանում եվրոպական և այլ երկրներից, անդամակցում բազում ակադեմիաների։ Առաջին գրքում առաջադրված էր Հուսեռլի ֆենոմենոլոգիայի մեջ նշանի հիմնախնդիրը՝ բացելով նրա հիմնարար հարացույցների նախադրյալները։ Երկրորդում՝ նշանի վերաբերյալ իր սեփական մոտեցումն էր զարգացվում, որը մեկնարկվում էր գրությունից։ Իսկ երրորդում՝ այդ ամենի, նախևառաջ՝ ժամանակի ֆրանսիական մտքի հավասարակշռումն էր։

1972 թվականին խզում է հարաբերությունները Ֆ. Սելլերսի և «Տել Քելի»-ի խմբակի հետ։ Լույս են տեսնում ևս երեք աշխատություններ՝ «Սփռում», «Լուսանցքներ հաղագս իմաստասիրության» և «Կեցվածքներ» ժողովածուները, որոնք շարունակում են դերիդայական ազդեցության ամրագրման գործընթացը։

1974 թվականին հիմնում է Ֆրանսիայում իմաստասիրական կրթության հետազոտական խմբակը։

1975 թվականին երկար տարիներ աշխատելով Ջոն Հոփկինսի համալսարանում, սկսում է դասավանդել Յելի համալսարանում, ուր այդժամ աշխատում էին Պոլ դը Մանը և Հիլլիս Միլլերը (հետագայում «Յելյան դպրոց» անվանումն ստացած ուղղության հիմնադիրները)։

1979 թվականին առաջին անգամ մամուլում երևում են Ժ. Դերիդայի լուսանկարները (մինչ այդ նա ստիպված էր հաճախ մեկնաբանել, թե ինչու է ամեն ինչ անում, որ մամուլում իր լուսանկարը չհայտնվի)։

1980 թվականին պաշտպանում է դոկտորական դիսերտացիան, իսկ 1981 թվականին դառնում Յան Հուսի Ասոցիացիայի փոխնախագահ։ 1983 թվականին հիմնվում է Իմաստասիրության միջազգային քոլեջը, որի առաջին տնօրենն է ընտրվում Ժակ Դերիդան։ 2003 թվականին Դերիդայի մոտ հայտնաբերվում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ, որը պատճառ է դառնում նրա ճամփորդությունների և հարցազրույցների դադարեցմանը։ Մահանում է 2004 թվականի հոկտեմբերի 8-ին, Փարիզում։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնարար աշխատություններից են՝ «Ձայն և ֆենոմեն», «Քերաբանության մասին», «Գրություն և այլություն» (1967), «Լուսանցքներ իմաստասիրության համար», «Սփռում», «Կեցվածքներ» (1972), «Հուղարկավորված ձայն» (1974), «Խթաններ», «Նիցշեի ոճը» (1978), «Փոստային բացիկ», «Սոկրատեսից մինչ Ֆրոյդ և հետո» (1980), «Փսիքեա. ուրիշի հայտնագործումը» (1987), «Մարքսի տեսիլները» (1993), «Օրենքի ուժը», (1994), «Կենսավայր։ Մորիս Բլանշո» (1998) և այլն։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժակ Դերիդան նկարահանվել է երկու ֆիլմում՝

Երկու ֆիլմ նվիրված են նրան՝

  • D'ailleurs Derrida de Safaa Fathy, en 2000
  • Derrida de Kirby Dick et Amy Ziering Kofman[23], en 2002

Մի ֆիլմ ներշնչված է նրա փիլիսոփայությամբ՝

  • Harry dans tous ses états (titre original Deconstructing Harry) de Woody Allen.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 RKDartists (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 6,0 6,1 6,2 Fichier des personnes décédées mirror
  7. LIBRIS — 2012.
  8. FCT (ֆր.)
  9. 9,0 9,1 Agence bibliographique de l'enseignement supérieur (France) Système universitaire de documentation (ֆր.)Montpellier: ABES, 2001.
  10. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  11. CONOR.Sl
  12. Mathematics Genealogy Project — 1997.
  13. https://www.theses.fr/1992EHES0328
  14. https://www.theses.fr/1995EHES0328
  15. https://www.theses.fr/1994EHES0310
  16. https://www.theses.fr/1995EHES0107
  17. https://www.theses.fr/1992EHES0302
  18. https://www.theses.fr/1995EHES0307
  19. https://www.theses.fr/1998EHES0023
  20. https://www.theses.fr/1997EHESA013
  21. http://www.lepoint.fr/actualites/2007-07-19/le-petit-a-decroche-l-agreg/1331/0/192988
  22. https://www.oxfordreference.com/view/10.1093/oi/authority.20110803095954823
  23. «Site internet du film Derrida». Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]