Լյուդվիգ Վիտգենշթայն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Լյուդվիգ Վիտգենշթայն
Ludwig Wittgenstein
Ludwig Wittgenstein.jpg
Ծնվել է ապրիլի 26, 1889({{padleft:1889|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:26|2|0}})[1][2] Վիեննա[3]
Մահացել է ապրիլի 29, 1951({{padleft:1951|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:29|2|0}})[4][2] (62 տարեկանում) Քեմբրիջ[3]
բնական պատճառով
Գերեզման Ascension Parish Burial Ground
Քաղաքացիություն Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Flag of Austria.svg Ավստրիա
Մասնագիտություն տրամաբան, մաթեմատիկոս, ասացվածքների հեղինակ, իմացաբան, լեզվի փիլիսիփա, վերլուծաբան փիլիսոփա, ճարտարապետության տեսաբան, պրոֆեսոր, փիլիսոփա և գրող
Հաստատություն(ներ) Թրինիթի քոլեջ
Ալմա մատեր Թրինիթի քոլեջ, Բեռլինի տեխնիկական համալսարան և Մանչեսթերի Վիկտորիայի համալսարան
Գիտական աստիճան փիլիսոփայության դոկտոր
Տիրապետում է լեզուներին գերմաներեն[5]
Ազդվել է Բերտրան Ռասել, Սյորեն Կիերկեգոր և Գոտլոբ Ֆրեգե
Եղբայր(ներ) Պաուլ Վիտգենշթայն
Քույր(եր) Margaret Stonborough-Wittgenstein
Հայր Կառլ Վիտգենշթայն
Ուսուցիչ Բերտրան Ռասել
Աշակերտներ Alice Ambrose
Ludwig Wittgenstein Վիքիպահեստում

Լյուդվիգ Յոզեֆ Յոհան Վիտգենշթայն (գերմ.՝ Ludwig Josef Johann Wittgenstein, 1889 թ. ապրիլի 26, Վիեննա - 1951 թ. ապրիլի 29, Քեմբրիջ, Անգլիա), ավստրիացի փիլիսոփա, անալիտիկ փիլիսոփայության հիմնադիր, 20-րդ դարի նշանավոր մտածողներից մեկը։ 1929 թվականից ապրել է Անգլիայում։ Բ․ Ռասելի հետ մշակել է տրամաբանական ատոմիզմի ուսմունքը։ Փիլիսոփայության կոչումը համարել է ոչ թե աշխարհի մասին տեսության մշակումը (դա մասնավոր գիտությունների խնդիրն է), այլ լեզվի (ըստ էության լեզվամտածողության) տրամաբանական վերլուծությունը՝ ճանաչողության ընթացքում ծագող իմացաբանական-տրամաբանական դժվարությունների լուծման համար։ Նրա «Տրամաբանական-փիլիսոփայական երկը» հեղափոխական ազդեցություն է գործել ժամանակակից արևմտյան փիլիսոփայության մեջ՝ մղելով «Վիեննայի շրջանակին» տրամաբանական պոզիտիվիզմի ծրագրի ստեղծմանը։ Ուշ շրջանի գործերում Վիտգենշտայնը գիտակցում է ձևական տրամաբանական վերլուծության սահմանափակվածությունը ապացուցողական կշռադատության ոլորտով և խնդիր է դնում վերլուծել սովորական լեզուն ոչ ձևական եղանակներով՝ վերցնելով «լեզուն իր գործածության մեջ»։ Այստեղ ևս իր նոմինալիստական տեսակետին հավատարիմ, Վիտգեյնշտայնը լեզվական որևէ միավորի տարբեր գործածությունների մեջ հանդես եկող նշանակությունները դիտում է որպես միևնույն «ընտանիքի» անդամներ և ոչ թե որպես մեկ ընդհանուր նշանակության տարբերակներ (այսպես կոչված, «ընտանեկան նմանությունների» տեսություն)։ Իմաստաբանական-տրամաբանական դժվարությունների, մասնավորապես պարադոքսների առաջացումը նա կապում է լեզուների իմացաբանական համակարգերի տարբերությունների, լեզվի գործածության ոլորտների ու մակարդակների առանձնահատկությունների հետ, որոնք կապված են դրանց բնորոշ լեզվական կանոնների տարբերությունների հետ (այսպես կոչված, «լեզվական խաղերի» տեսություն)։ Վիտգենշտայնի գաղափարներն արժեքավոր են տրամաբանական, լեզվաբանական, մշակութաբանական հետազոտությունների համար, բայց գիտական քննադատության չեն դիմանում փիլիսոփայության, աշխարհայացքային հարցերի վերառումը և իմացաբանական դժվարությունների հանգեցումը լեզվատրամաբանական և իմաստաբանական վերլուծությանը։ Լեզվի բնույթի և կառուցվածքի մասին նրա գաղափարները, շարադրված «Փիլիսոփայական հետազոտություններ» երկում, ծնունդ տվեցին առօրյա լեզվի կամ լեզվաբանական փիլիսոփայությանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Record #118634313 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 9-ին 2014:
  2. 2,0 2,1 data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  3. 3,0 3,1 Витгенштейн Людвиг, Витгенштейн Людвиг // Սովետական մեծ հանրագիտարան (1969—1978) Ստուգված է սեպտեմբերի 28-ին 2015:
  4. Витгенштейн Людвиг, Витгенштейн Людвиг // Սովետական մեծ հանրագիտարան (1969—1978) Ստուգված է սեպտեմբերի 27-ին 2015:
  5. http://data.bnf.fr/ark:/12148/cb11929322k Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015: