Էդմունդ Հուսերլ
Էդմունդ Հուսերլ (գերմ.՝ Edmund Husserl, ապրիլի 8, 1859[1][2][3][…], Պրոստեյով[4][5][6][…] - ապրիլի 27, 1938[2][3][7][…], Ֆրայբուրգ իմ Բրայսգաու[8]), գերմանացի փիլիսոփա (ծագումով հրեա), ֆենոմենոլոգիայի փիլիսոփայական ուղղության հիմնադիր։ Իր դասախոսական գործունեության և բազմաթիվ աշխատությունների շնորհիվ նշանակալից ազդեցություն է գործել գերմանական և արևմտյան փիլիսոփայության և, մասնավորապես, էքզիստենցիալիզմի առաջացման և զարգացման վրա։
Ֆ. Բրենտանոյի և Կ. Շտումպֆի աշակերտը, կրել է նաև Բ. Բոչցանոյի, նեոկանտականության ազդեցությունը։ Հուսեռլը հանդես է եկել տրամաբանության մեջ պսիխոլոգիզմի քննադատությամբ, նրա տեսական ծրագիրն էր՝ փիլիսոփայությունը դարձնել խստիվ գիտություն («Տրամաբանական հետազոտություններ»), գիտություն գիտակցության ֆենոմենների մասին՝ ֆենոմենոլոգիա։ Ֆենոմենոլոգիան Հուսերլը համարում է գիտություն մաքուր գիտակցության (ինտենցիոնալ ակտերի) մասին։ Փիլիսոփայության հիմնական հարցի լուծման մեջ հավակնելով չեզոքության՝ Հուսերլն առաջարկել է ֆենոմենոլոգիայից բացառել «կեցության մասին դրույթը»։ Վերացական գաղափարներին համապատասխանող առարկաները, մասնավորապես մատերիական օբյեկտները, համարել է այնպիսի էություններ, որոնք օժտված չեն առանձին կոնկրետ առարկաների նման գոյությամբ, բայց ունեն մարդկային ճանաչողությունից անկախ նշանակություն՝ օբյեկտիվ են։ Այսպիսով, սուբյեկտիվիստական մոտիվները Հուսերլը համակցել է օբյեկտիվ-իդեալիստականի հետ։ Իր վերջին աշխատություններից մեկում («Եվրոպական գիտությունների ճգնաժամը և տրանսցենդենտալ ֆենոմենոլոգիան») Հուսերլն իր ժամանակի Եվրոպայի հոգևոր իրավիճակը դիտում է որպես ճգնաժամային՝ այն կապելով եվրոպական մշակույթին հատուկ սցիենտիզմի և, ընդհանրապես, նատուրալիստական-պոզիտիվիստական մտածելակերպի հետ։ Հուսերլն ազդել է արդի բուրժուական փիլիսոփայության վրա։ Ֆենոմենոլոգիան Էկզիստենցիալիզմի սկզբնաղբյուրներից մեկն է։ Հուսերլի փիլիսոփայությունը բուրժուական փիլիսոփայության մտքի ճգնաժամի արտահայտությունն է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Landgrebe L. M. Encyclopædia Britannica
- 1 2 3 4 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
- 1 2 Կերպարվեստի արխիվ
- 1 2 Vědecká knihovna v Olomouci REGO (չեխերեն)
- 1 2 Olomouc City Library regional database (չեխերեն)
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 verschiedene Autoren Biographisches Lexikon zur Geschichte der böhmischen Länder (գերմ.) — R. Oldenbourg Verlag, Collegium Carolinum, 2000.
- ↑ Find A Grave — 1996.
- 1 2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 Precht R. D. Sei du selbst: Eine Geschichte der Philosophie III — 2019. — Vol. 3.
- ↑ CONOR.Sl
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Bakewell S. Au café existentialiste (ֆր.) — éditions Albin Michel, 2018. — P. 489. — ISBN 978-2-253-25783-7
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդմունդ Հուսերլ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 682)։ |
- Ապրիլի 8 ծնունդներ
- 1859 ծնունդներ
- Ապրիլի 27 մահեր
- 1938 մահեր
- Գյոթինգենի համալսարանի դասախոսներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Վիեննայի համալսարանի շրջանավարտներ
- Լայպցիգի համալսարանի շրջանավարտներ
- Հումբոլդտի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Փիլիսոփաներ այբբենական կարգով
- 19-րդ դարի փիլիսոփաներ
- 20-րդ դարի ավստրիացի գրողներ
- 20-րդ դարի փիլիսոփաներ
- Բրիտանական ակադեմիայի թղթակից-անդամներ
- Գերմանացի մաթեմատիկոսներ
- Գերմանացի փիլիսոփաներ
- Գերմանիայի հրեաներ
- Հրեա փիլիսոփաներ
- Մաթեմատիկայի փիլիսոփաներ
- Ավստրիացի գրողներ
- Գերմանացի գիտնականներ
- Բավարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ