Հենրիկ Սենկևիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Հենրիկ Սենկևիչ
լեհ.՝ Henryk Sienkiewicz
Henryk Sienkiewicz 1905.jpg
Ծնվել է մայիսի 5, 1846({{padleft:1846|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:5|2|0}})[1][2][3][4]
Ծննդավայր Վոլյա Օկշեյսկա, Podlasie Governorate, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն[2]
Վախճանվել է նոյեմբերի 15, 1916({{padleft:1916|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:15|2|0}})[1][2][3][4] (70 տարեկանում)
Վախճանի վայր Վևե, Շվեյցարիա[2][5]
Մասնագիտություն վիպասան, սցենարիստ, լրագրող և գրող
Լեզու լեհերեն
Ազգություն Լեհեր
Քաղաքացիություն Լեհաստան
Ժանրեր վեպ, նովել, Ռեպորտաժ, վիպակ, պատմվածք և Թերթոն
Ուշագրավ աշխատանքներ Յանկո երաժիշտը, Սրով և հրով, Ջրհեղեղ, Պան Վոլոդրյովսկի, Յո՞ երթաս, Խաչակիրներ և Աֆրիկայի խորքերում
Անդամակցություն Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա, Պետերբուրգի գիտությունների ակադեմիա և Ռուսաստանի գիտությունների ակադեմիա
Պարգևներ
Գրականության Նոբելյան մրցանակ[6][7] Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ և Պատվավոր Լեգեոնի շքանշան
Ամուսին Maria Szetkiewicz, Maria Romanowska-Wołodkowicz և Maria Babska
Signature of Henryk Sienkiewicz.jpg
Henryk Sienkiewicz Վիքիպահեստում

Հենրիկ Սենկևիչ (լեհ.՝ Henryk Sienkiewicz, լրիվ անունը՝ Հենրիկ Ադամ Ալեքսանդր Պիուս Սենկևիչ, լեհ.՝ Henryk Adam Aleksander Pius Sienkiewicz, մայիսի 5, 1846({{padleft:1846|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:5|2|0}})[1][2][3][4], Վոլյա Օկշեյսկա, Podlasie Governorate, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն[2] - նոյեմբերի 15, 1916({{padleft:1916|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:15|2|0}})[1][2][3][4], Վևե, Շվեյցարիա[2][5]), լեհ գրող, 1905 թվականին արժանացել է Գրականության Նոբելյան մրցանակի։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրել է բազմաթիվ պատմական վեպեր, այդ թվում «Կրակով և թրով» (1883-1884), «Ջրհեղեղ» (1884-1886), «Պան Վոլդիևսկի» (1887-1888) եռագրությունը (վերաբերվում է 17-րդ դարի երկրորդ կեսի Լեհաստանի և հարևան երկրների պատմությանը)։ «Յո՞ երթաս» («Quo vadis», 1894-1896) էպիկական վեպում պատկերվում են մ.թ. I դարի քրիստոնյաների նկատմամբ Ներոն կայսեր հալածանքները։ «Խաչակիրներ» վեպը (1897-1900) նվիրված է XIV դարի վերջին – XV դարի սկզբին Տևտոնյան միաբանության ծավալապաշտական նկրտումների դեմ լեհերի և լիտվացիների պայքարին։

Հենրիկ Սենկևիչի մի շարք երկեր թարգմանվել են հայերեն։ 1890-ականներից սկսած Սենկևիչի ստեղծագործությունների հայերեն թարգմանությունները լույս են տեսել «Արձագանք» («Հաղթող Բարդեկը», 1893, թիվ 82-91, «Յանկո երաժիշտը», 1894, «Երթանք նրա ետևից», 1894, թիվ 2-8, թարգմանությունը՝ Ք. Նարթամյանցի), «Մուրճ» («Առանց դավանանքի», 1891-1892, թարգմանությունը՝ Տիգրան Հովհաննիսյանի), «Տարազ» («Եղիր օրհնված», 1893, թիվ 22, թարգմանությունը՝ Ավետիք Իսահակյանի, «Աղբյուրի մոտ», 1893, թիվ 21-22, թարգմանությունը՝ Հ. Կարապետյանի), «Մշակ» («Սախեմ», 1899, թիվ 143, թարգմանությունը՝ Տ. Հովհաննիսյան) պարբերականներում և առանձին հրատարակությամբ («Պոզնանի ուսուցչի օրագրից», Շուշի, 1881, թարգմանությունը՝ Տ. Նազարյանի, «Յո երթաս», 1898, թարգմանությունը՝ Ստ. Լիսիցյանի)։ Հետագայում տպագրվել են Ա. Գոնտաքճյանի («Սրով և հրով», հ. 1-4, 1906-1907, «Ջրհեղեղ», 1913, «Պան Վոլոդրյովսկի», 1914, եռերգություն), Ստեփան Զորյանի («Երաժիշտ Յանկոն», Ե., 1955), Հ. Հարությունյանի («Խաչակիրները», 1957) և այլոց թարգմանությունները։

Ամերիկյան նովելներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սենկեւիչի «Ամերիկյան նովելներ» գրքում զետեղված են պատմություններ, որոնք գրվել են դեպի ԱՄՆ նրա կատարած ուղեւորության արդյունքում: Սենկեւիչն այս պատմվածքներում նկարագրում է ԱՄՆ-ում հայտնված լեհերի ճակատագրերը, խոսում է նաեւ տեղաբնիկների խնդիրներից: Այսպես, «Հացի համար» վիպակը Սենկեւիչը գրել է որպես նախազգուշացում այն լեհ աշխատավորներին, ովքեր այդ ժամանակ ձգտում էին ԱՄՆ տեղափոխվել: Վիպակի գլխավոր հերոսները գյուղացի Վավժոն Տոպորեկն ու նրա դուստր Մարիսյան են, ովքեր մեկնում են ԱՄՆ՝ գաղափար անգամ չունենալով, թե ինչպես են այնտեղ ապրելու: Հայրենիքում աղքատության մատնված ու ապագա չտեսնող այս մարդիկ խաբվում են գործակալի խոսքերին ու գայթակղվում նրա խոստումներով: Գործակալը, սակայն, նրանից գումար է ստանում ու այլեւս չի հետաքրքրվում նրանց ապագայով: ԱՄՆ-ում հայրն ու աղջիկն անօգնական են. նրանք չգիտեն անգլերեն, փող չունեն, որեւէ աշխատանք գտնել չեն կարողանում: Եվ երկար տառապանքից ու փորձություններից հետո ի վերջո հայրը մահանում է, իսկ աղջիկը՝ խելագարվում: «Օրսո» նովելում հեղինակը նկարագրում է երկու երեխայի՝ կրկեսային դերասաններ Օրսոյի ու Ջեննիի կյանքը: Կրկեսի տեր չար ու դաժան միստր Գիշը զզվանք է առաջացնում ընթերցողի մոտ: Նրա մեջ մարդկային ոչինչ չկա: Նրա միակ նպատակը շահն է, որին հասնում է երեխաներին անխնա շահագործելով: Նա ամեն օր ծեծում է Օրսոյին, սակայն տղան, չնայած իր ֆիզիկական մեծ ուժին, դիմադրություն ցույց չի տալիս նրան: Նա պայքարում է միայն մեկ անգամ. երբ Գիշը ծեծում է փոքրիկ Ջեննիին: Օրսոն փրկում է աղջկան, եւ նրանք միասին փախչում են սավաննա՝ վերջ տալով կրկեսում իրենց տխուր ու դաժան կյանքին: «Սախեմ» նովելում Սենկեւիչը ցույց է տալիս տեղաբնիկների հանդեպ ամերիկացիների վարած քաղաքականությունը: Սախեմը տեղաբնիկ ցեղի ներկայացուցիչ է, ով, սակայն վրիժառու չէ, քանզի ուժը նրա կողմը չէ: Ամենամեծ նովելներից մեկում՝ «Պրերիաների միջով» վերնագրով, Սենկեւչիը պատկերել է գաղթականների առօրյան: Այս գաղթականները կտրում-անցնում են արեւմտյան նահանգները, որոնք նկարագրված ժամանակահատվածում համարյա բնակեցված չէին: Հեղինակն այս վիպակում ցույց է տալիս, այն բոլոր դժվարություններն ու վտանգները, որոնք կրում էին Ամերիկա տեղափոխված մարդիկ: «Փարոսի պահակը» նովելի հերոսը 1830 թվականի լեհական ապստամբության մասնակից լեհ Սկավինսկու մասին է: Ապստամբության ճնշումից հետո նա ստիպված է եղել թողնել իր հայրենիքը եւ երկար դեգերումներից հետո ի վերջո հասել է Ամերիկա: Պանամայում նա աշխատում է որպես փարոսի պահակ: Մշտական աշխատանքը նրա համար շատ կարևոր է, եւ նա հույս ունի, որ կապրի այստեղ մինչեւ իր կյանքի վերջը: Պատահաբար նա լեհերեն գրքեր է ստանում, եւ մայրենի լեզվով ընթերցանությունը նրա մեջ հայրենիքի հանդեպ կարոտ է արթնացնում: Այդ գիշեր, տարված ընթերցանությամբ, նա մոռանում է վառել փարոսը: Այս բացթողման հետեւանքով Սկավինսկին ազատվում է աշխատանքից, եւ թափառումները վերսկսվում են:

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1883-1884 - «Հրով և սրով» (Ogniem i mieczem)
  2. 1884-1886 - «Ջրհեղեղ» (Potop)
  3. 1887-1888 - «Պան Վոլոդիևվսկիյ» (Pan Wołodyjowski)

Վիպակներ և պատմվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118797107 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 (not translated to en) Сенкевич Moscow: Советская энциклопедия, 1962. — Vol. 6. — P. 757–759.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 SNAC
  5. 5,0 5,1 5,2 Сенкевич Генрик // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  6. https://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1905/
  7. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բ. Բարսեղյան, Հենրիկ Սենկևիչը և հայ գրականությունը, Ե., 1978։
  • Վահան Սահակյան, Վիլեն Սահակյան, Հայ և համաշխարհային նշանավոր դեմքեր, Ե., «ՎՄՎ-Պրինտ», 2006, էջ 332։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]