Տիգրան Հովհաննիսյան (թարգմանիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը հայ թարգմանչի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Տիգրան Հովհաննիսյան (այլ կիրառումներ)։
Տիգրան Հովհաննիսյան
Ծնվել էմարտի 1, 1865(1865-03-01)[1]
Մահացել է1921[1]
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԳևորգյան Հոգևոր Ճեմարան (1885)[1] և Մոսկվայի կայսերական համալսարան (1894)[1]
Մասնագիտությունթարգմանիչ և իրավաբան
ԱշխատավայրԵրևանի թեմական դպրոց[1]

Տիգրան Ներսեսի Հովհաննիսյան (մարտի 1, 1865(1865-03-01)[1] - 1921[1], Երևան, Հայկական ԽՍՀ[1]), հայ թարգմանիչ, գրական գործիչ, իրավաբան։

1885 թվականին ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, 1894 թվականին՝ Մոսկվայի համալսարանի իրավաբանական բաժինը։ Երևանում եղել է թեմական դպրոցի տեսուչ (1895-1897 թթ.), աշխատել է Թիֆլիսի և Բաքվի օկրուգային դատարաններում, կյանքի վերջին տարիներին ծառայել ՀՍԽՀ ժողկոմխորհի իրավաբանական բաժնում։ Վարել է Թիֆլիսի Հայոց դրամատիկական ընկերության և Բաքվի Գրասերների ընկերության նախագահի պաշտոնները։ Գրականագիտական, իրավաբանական, թարգմանական գրվածքներով հանդես է եկել «Մշակ», «Գործ», «Մուրճ» պարբերականներում։ Ռուս և համաշխարհային գրականությունից կատարել է թարգմանություններ (Լև Տոլստոյի «Հարություն», Հենրիկ Սենկևիչի «Առանց դավանանքի» վեպերը և այլն)։

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Անդրեև Լեոնիդ։ Օտարազգին.- Թիֆլիս։ Արագատիպ Մն. Մարտիրոսեանցի, 1903.- 37 էջ։
  • Բրանդէս Գէօրգ։ Բանաստեղծը եւ հերոսը.- Թիֆլիս։ Տպարան Վրաց. հրատ. ընկ., 1898.- 59 էջ։
  • Դոդէ Ալֆօնս։ Ֆրօմօն կրտսեր եւ Ռիսլէր աւագ։ Վէպ.- Թիֆլիս։ Տպ. Վրաց. հրատ. ընկ., 1902.- 287 էջ։
  • Ժան Բատիստ Լիւլլիի մանկութիւնը.- Թիֆլիզ։ Տպ. Յովհաննէս Մարտիրոսեանցի, 1884.- 32 էջ։
  • Խորհուրդների համառուսական կենտրոնական գործադիր կոմիտէի հրամանագիր(դեկրետ)։ Ռուսաստանի Սօցիալիստական Ֆեդերատիվ Խորհրդային Հանրապետութեան Ժողովրդական դատարանի մասին (կանոնագիրք).- Երևան, 1921.- 32 էջ։
  • Կորոլենկո Վ. Ակամայ մարդասպան.- Թիֆլիս։ Տպ. Մ.Դ. Ռօտինեանցի, 1896.- 64 էջ.- (Թիֆլիսի հայոց հրատարակչական ընկերություն, N 106):
  • Անտիգոնե։ Սոֆոկլես

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 574