Ստեփան Լիսիցյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ստեփան Լիսիցյան
Ծնվել է սեպտեմբերի 22 (հոկտեմբերի 4), 1865
Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1]
Մահացել է հունվարի 4, 1947(1947-01-04)[1] (81 տարեկանում)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Ազգություն հայ
Մասնագիտություն պատմաբան, թարգմանիչ, բանասեր և հասարակական գործիչ
Հաստատություն(ներ) Գևորգյան հոգևոր ճեմարան, Ներսիսեան դպրոց, Երևանի պետական համալսարան և Հայկական պետական մանկավարժական համալսարան
Գործունեության ոլորտ Ազգագրություն, աշխարհագրություն և բանասիրություն
Ալմա մատեր Թիֆլիսի գիմնազիա և Վարշավայի համալսարան
Կոչում պրոֆեսոր
Գիտական աստիճան աշխարհագրական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր (1941)
Տիրապետում է լեզուներին հայերեն
Պարգևներ Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
Երեխա(ներ) Սրբուհի Լիսիցյան[2] և Լևոն Լիսիցյան


Ստեփան Դանիելի Լիսիցյան (սեպտեմբերի 22 (հոկտեմբերի 4), 1865, Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 4, 1947(1947-01-04)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), ազգագրագետ, հասարակական գործիչ, պատմաբան, աշխարհագրագետ, բանասեր, մանկավարժ, թարգմանիչ, հրատարակիչ, պրոֆեսոր (1941), ՀԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1945

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1884 թվականին ավարտել է Թիֆլիսի արական գիմնազիան, 1889 թվականին՝ Վարշավայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը։ 1889-1891 թթ. դասավանդել է Գևորգյան ճեմարանում, 1894-1915 թթ.՝ Ներսիսյան դպրոցում։ 1904 թվականին և 1910-1911 թթ. ուսումնասիրել է Վիեննայի Մխիթարյանների գրադարանում, Բեռլինի և Եվրոպայի այլ քաղաքների թանգարաններում եղած հայագիտական նյութերը։ 1892-1903 թթ. եղել է Թիֆլիսի հայոց հրատարակչական ընկերության խմբագրության անդամ և քարտուղար, 1898-1921 թթ.՝ Թիֆլիսի Կատարինե Լիսիցյանի հայկական տարրական երկսեռ դպրոցի (1911 թվականից՝ գիմնազիա, 1921 թվականից՝ տեխնիկում) ուսուցիչ և տնօրեն։ 1892-1898 թթ. աշխատակցել է «Աղբյուր» և «Տարազ» հանդեսներին[3]։

Ստեփան Լիսիցյանի դիմաքանդակը Երևանի թիվ 34 դպրոցի առջև

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրել, խմբագրել և հրատարակել է (1905-1917, 1922) «Հասկեր» մանկական ամսագիրը։ Հովհաննես Թումանյանի ու Լևոն Շանթի հետ կազմել և հրատարակել է «Լուսաբեր» մայրենի լեզվի դասագիրքը (Թիֆլիսում, Կ. Պոլսում1924 թվականից աշխատել է ՀԽՍՀ լուսժողկոմատի մեթոդաբանական բյուրոյում, 1925-1928 թթ.՝ Հայաստանի կենտրոնական գավառագիտական բյուրոյի ղեկավար, 1938-1943 թթ. դասավանդել է ՀՊՄԻ-ում, 1924-1947 թթ.՝ Երևանի պետական համալսարանում (1940 թվականից՝ աշխարհագրական ֆակուլտետի ֆիզիկական աշխարհագրության ամբիոնի վարիչ)։ 1928-1947 թթ. ղեկավարել է ՀՊՊԹ ազգագրության բաժինը։ Կազմակերպել է գիտական արշավախմբեր, գրառել ազգագրական նյութեր, ձեռք բերել թանգարանային ավելի քան 1000 ցուցանմուշ։ Ազգագրական աշխատանքները կանոնավորելու և գիտական հիմքերի վրա դնելու նպատակով կազմել ու հրատարակել է «Ազգագրական հարցարանը» (1946)։ Հրատարակել է «ՀԽՍՀ ֆիզիկական աշխարհագրություն, դեմոգրաֆիայով» (1940) աշխատությունը, գրել մենագրություն Հայկական լեռնաշխարհի ֆիզիկաաշխարհագրական պայմանների մասին (ձեռագիր)։ Եղել է Հայկական աշխարհագրական ընկերության հիմնադիրներից և նախագահի տեղակալ (1937-1939)։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեփան Լիսիցյանի անունով են կոչվել ՀՊՊԹ ազգագրության բաժինը և Երևանի թիվ 34 դպրոցը, որտեղ տեղադրված է Ստեփան Լիսիցյանի կիսանդրին։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ստեփան Դանիելի Լիսիցյան, Ե., 1987 (Նյութեր Հայկական ՍՍՀ գիտնականների կենսամատենագիտության, №41)։
  • Մարտիրոսյան Հ.Մ., Ստեփան Լիսիցյանը մանկավարժ, Ե., 1989։
  • Варданян Л.М., Степан Лисициан и истоки армянской этнографии, Е., 2005.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Лисициан Степан Данилович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Սրբուհի Լիսիցյան
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]