Նազելի Լիսիցիան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նազելի Լիսիցիան
Ծնվել էապրիլի 5, 1906(1906-04-05)
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 3, 2005(2005-12-03) (99 տարեկանում)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր
Մասնագիտությունտնտեսագետ
ԱշխատավայրՌԳԱ տնտեսագիտության ինստիտուտ

Նազելի Ստեփանի Լիսիցիան (Լիսիցյան[1], ապրիլի 5, 1906(1906-04-05), Թիֆլիս, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 3, 2005(2005-12-03), Մոսկվա, Ռուսաստան), հայ տնտեսագետ։ Տնտեսագիտության դոկտոր (1965

Ստեփան Դանիելի Լիսիցյանի դուստրը: Լևոն և Սրբուհի Լիսիցյանների քույրը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1930 թվականին ավարտել է Լենինգրադի ժողտնտեսության ինստիտուտը, աշխատել ԽՍՀՄ պետբանկի համակարգում։ Գիտամանկավարժական գործունեությունն սկսել է Լենինգրադի ֆինանսատնտեսական ինստիտուտում (1939-1941 թվականներ), 1949 թվականից ԽՍՀՄ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող։ Հեղինակ է շրջանառու միշոցների և բանկային վարկի պրոբլեմներին նվիրված մենագրությունների ու գիտական հոդվածների։ 1958 թվականին նրա «ԽՍՀՄ-ում պետական մանրածախ առևտրի վարկավորումը» (1957 թվական) մենագրությունն արժանացել է ԽՍՀՄ ԳԱ նախագահության առաջին մրցանակին։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Влияние кредита на ускорение оборачиваемости оборотных средств промышленных предприятий.
  • Оборотные средства в системе воспроизводственных процессов. М. 1986.
  • Кредит по обороту материальных ценностей. М., 1961.
  • Кредитование государственной розничной торговли в СССР. За эту работу Н. С. Лисициан была удостоена Первой премии Президиума Академии наук СССР.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 482-483:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Лейбовский Вадим. «Сёстры Лисициан — свободный танец». — «Спортивная жизнь России», 2004 г., № 4. ISSN 0131-9612.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 624 CC-BY-SA-icon-80x15.png