ԽՍՀՄ Պետական բանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԽՍՀՄ Պետական բանկ
ԽՍՀՄ պետբանկ

State Emblem of the Soviet Union.svg
Տեսակ կենտրոնական բանկ
Երկիր Flag of the Soviet Union (1923).svg ԽՍՀՄ
Հապավում Պետբանկ, Գոսբանկ
Госбанк
Նախորդող Ռուսական կայսրության
պետական բանկ
(1860–1917/1922)
Հաջորդող ՌԴ կենտրոնական բանկ (1991–այժմ)
Հիմնադրված 1923
Լուծարված դեկտեմբերի 20, 1991
Իրավ. կարգավիճակ լուծարված
Շտաբակայան Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Նեգլիննայա փ. 12, Մոսկվա, ՌԽՍՖՀ, ԽՍՀՄ
Տարածաշրջան Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Գլխավոր քարտուղար Արոն Շեյման, Նիկոլայ Տումանով, Գեորգի Պյատակով, Մոիսեյ Կալմանովիչ, Լև Մարյասին, Սոլոմոն Կռուգլիկով, Ալեքսեյ Գրիչմանով, Նիկոլայ Բուլգարին, Նիկոլայ Սոկոլով, Նիկոլայ Բուլգարին, Յակով Գոլև, Վասիլի Պոպով, Նիկոլայ Բուլգարին, Ալեքսանդր Կոռովուշկին, Ալեքսեյ Պոսկոնով, Մեֆոդի Սվեշնիկով, Վլադիմիր Ալխիմով, Վիկտոր Դեմենցև, Նիկոլայի Գարետովսկիյ, Վիկտոր Գերաշչենկո և Անդրեյ Զվերև
Արժույթ ԽՍՀՄ ռուբլի
SUR (ISO 4217)

Խսհմ պետական բանկ, ԽՍՀՄ պետբանկ, Գոսբանկ (ռուս.՝ Государственный банк СССР, Госбанк), ԽՍՀՄ պետական բանկը 1930-ականներից մնինչև 1987 թվականը: Հանդես է եկել որպես միասնական էմիսիոն, դրամարկղային և հաշվարկային կենտրոն, ժողովրդական տնտեսության և բնակչության վարկավորման ու ֆինանսավորման հիմնական բանկ։ Մինչև 1923 թվականը կոչվել է ՌՍՖՍՀ պետական բանկ։ Հիմնադրվել է Լենինի նախաձեռնությամբ։ 1921-ի հոկտեմբերի 4-ին Լենինը ստորագրել է ՌՍՖՍՀ պետբանկ հիմնադրելու մասին ԺԿԽ-ի դեկրետը, որը 1921-ի հոկտեմբերի 7-ին հաստատել է ՀԿԳԿ-ի 4-րդ նստաշրջանը։ ԽՍՀՄ ԿԳԿ-ի 1923հուլիսի 6-ի որոշումով ՌՍՖՍՀ պետական բանկը երակազմվել է ԽՍՀՍ պետական բանկի։

Սեփական պնդմամբ, Պետական բանկը ԽՍՀՄ տնտեսական և սոցիալական զարգացման պետական պլանի հիման վրա կազմակերպել և կարգավորել է դրամաշրջանառուբլիությունը, իրականացրել ժողտնտեսության կարճաժամկետ վարկավորումը, գյուղատնտեսական, մթերող և որոշ այլ ձեռնարկությունների ու կազմակերպությունների, սպառուբլիողական կոպերացիայի, անտառային և ջրային տնտեսությունների, ինչպես նաև գյուղական բնակչության կապիտալ ներդրումների ֆինանսավորումն ու երկարաժամկետ վարկավորումը, հաշվարկները ժողտնտեսության մեջ, բյուջեի դրամարկղային կատարումը, կազմակերպել և ղեկավարել է խնայդրամարկղային գործը, կազմակերպել և իրագործել միջազգային հաշվարկներն ու վարկավորումը, գործառությունները թանկարժեք մետաղներով և արտարժույթով։

Համարվելի է իր ժամանակի խոշորագույն բանկերից մեկն աշխարհում։ 1981-ի տարեսկզբի դրությամբ այն սպասարկել է 764 000 հաճախորդի, որոնց համար բացվել էին ավելի քան 3,9 միլիոն հաշվարկային, ընթացիկ, վարկային և այլ հաշիվներ։ Պետբանկի միջոցով իրականացվող վճարային շրջանառուբլիության ծավալը 1980-ին կազմել է 2539 միլիարդ ռուբլի։ Պետբանկի իրավական դրությունը որոշվում էր ԽՍՀՄ Սինիստրների խորհրդի կողմից հաստատված կանոնադրությամբ։ Եղել է կենտրոնացված համակարգ, որը գլխավորում էր վարչությունը։ Վարչության նախագահ նշանակում էր ԽՍՀՄ Գերագույն սովետը։

Ունեցել է կենտրոնական ապարատ, միութենական և ինքնավար հանրապետություններում, երկրամասային և մարզային կենտրոններում, ինքնավար մարզերի և ինքնավար օկրուգների կենտրոններում՝ գրասենյակներ և պետական խնայադրամարկղերի վարչություններ, իսկ շըրջկենտրոններում, քաղաքներում և այլ բնակավայրերում՝ բաժանմունքներ, գործակալություններ (1984-ի սկզբին՝ 4464) և խնայդրամարկղերի լայն ցանց։

Հայկական հանրապետական գրասենյակը (պետբանկի Հայգրասենյակ) եղել է ԽՍՀՄ պետբանկի համակարգի օղակներից։ Կազմակերպվել էր 1924-ի մարտին (նախկինում՝ Հայաստանի պետբանկ և ՌՍՖՍՀ պետբանկի բաժանմունք)։ Ղեկավարել է Խորհրդային Հայաստանի տարածքում գտնվող ԽՍՀՄ պետբանկի հիմնարկությունների գործունեությունը, գտնվել ԽՍՀՄ պետական բանկի վարչության անմիջական ենթակայության տակ։ 1984-ի սկզբին ՀԽՍՀ-ում գործում էր ԽՍՀՄ պետական բանկի 49 բաժանմունք, քաղաքային մեկ վարչություն, ինֆորմացիոն հաշվողական կայան։ Բաժանմունքներ եղել են հանրապետության բոլոր շրջաններում (բացառությամբ՝ Գուգարքի, ներկայումս՝ ՀՀ Լոռվա մարզի հարավում) և քաղաքներում, այդ թվում՝ Քաջարանում, Չարենցավանում, Ջերմուկում։ Երևանում գործել 8 բաժանմունք։

Խորհրդի նախագահներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անուն Պատկեր Կառավարում Նշանակող
Սկիզբ Ավարտ
1 Արոն Շինման Gray - replace this image male.svg 1921 1924 Վլադիմիր Լենին
LeninEnSuizaMarzo1916--barbaroussovietr00mcbr.png
2 Նիկոլայ Տումանով Gray - replace this image male.svg Մարտի 5, 1924 Հունվարի 16, 1926 Ալեքսեյ Ռիկով
Alexei Rykov.jpg
3 Գեորգի Պյատակով Pyatakov GL.jpg Ապրիլի 19, 1929 Հոկտեմբերի 18, 1930
4 Մոիսեյ Կալմանովիչ Gray - replace this image male.svg Հոկտեմբերի 18, 1930 Ապրիլի 4, 1934 Վյաչեսլավ Մոլոտով
Vyacheslav Molotov Anefo2.jpg
5 Լև Մարյասին Gray - replace this image male.svg Ապրիլի 4, 1934 Հուլիսի 14, 1936
6 Սոլոմոն Կրուգլիկով Gray - replace this image male.svg Հուլիսի 14, 1936 Սեպտեմբերի 15, 1937
7 [Ալեքսեյ Գրիչմանով А.П.Гричманов.jpg Սեպտեմբերի 15, 1937 Հուլիսի 16, 1938
8 Նիկոլայ Բուլգանին Bundesarchiv Bild 183-29921-0001, Bulganin, Nikolai Alexandrowitsch.jpg Հոկտեմբերի 2, 1938 Ապրիլի 17, 1940
9 Նիկոլայ Սոկոլով Gray - replace this image male.svg Ապրիլի 17, 1940 Հոկտեմբերի 12, 1940
10 Նիկոլայ Բուլգանին Bundesarchiv Bild 183-29921-0001, Bulganin, Nikolai Alexandrowitsch.jpg Հոկտեմբերի 12, 1940 May 23, 1945 Իոսիֆ Ստալին
Stalin office.jpg
11 Յակով Գոլև Gray - replace this image male.svg May 23, 1945 Մարտի 23, 1948
12 Վասիլի Պոպով Gray - replace this image male.svg Մարտի 23, 1948 Մարտի 31, 1958 Գեորգի Մալենկով և Նիկոլայ Բուլգանին
Georgy Malenkov 1964.jpg
Nikolai Bulganin 1955.jpg
13 Նիկոլայ Բուլգանին Nikolai Bulganin 1955.jpg Մարտի 31, 1958 August 15, 1958 Նիկիտա Խրուշչով
Bundesarchiv Bild 183-B0628-0015-035, Nikita S. Chruschtschow.jpg
14 Ալեքսանդր Կոռովուշկին, Gray - replace this image male.svg August 15, 1958 August 14, 1963
15 Ալեքսեյ Պոսկոնով Gray - replace this image male.svg 1963 1969 Ալեքսեյ Կոսիգին
A. Kosygin 1967.jpg
16 Մեֆոդի Սվեշնիկով Gray - replace this image male.svg 1969 1976
17 Վլադիմիր Ախիմով Gray - replace this image male.svg Հոկտեմբերի 11, 1976 Հունվարի 10, 1986 Նիկոլայ Տիխոնով
18 Վիկտոր Դեմենցև Gray - replace this image male.svg Հունվարի 10, 1986 Օգոստոսի 22, 1987 Նիկոլայ Ռիժկով
Nikolay Ryzhkov2.jpg
19 Նիկոլայ Գարետովսկի Gray - replace this image male.svg Օգոստոսի 22, 1987 Հունիսի 7, 1989
20 Վիկտոր Գերաշչենկո Viktor Gerashchenko3.jpg Հունիսի 7, 1989 Օգոստոսի 26, 1991 Վալենտին Պավլով
21 Անդրեյ Զվերև Gray - replace this image male.svg Օգոստոսի 26, 1991 Դեկտեմբերի 20, 1991 Իվան Սիլաև

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Госбанк СССР и его роль в развитии экономики страны (1921—1981 гг․), М․, 1981․ Վ․ Աղասյան