Ալեքսեյ Կոսիգին
Ալեքսեյ Կոսիգին Алексей Косыгин | |||
| |||
---|---|---|---|
հոկտեմբերի 15, 1964 - հոկտեմբերի 23, 1980 | |||
Նախորդող | Նիկիտա Խրուշչով | ||
Հաջորդող | Նիկոլայ Տիխոնով | ||
| |||
մայիսի 4, 1960 - հոկտեմբերի 15, 1964 | |||
Նախորդող | Ֆրոլ Կոզլով | ||
Հաջորդող | Դմիտրի Ուստինով | ||
Կուսակցություն՝ | ԽՄԿԿ (1927–1980) | ||
Կրթություն՝ | Սանկտ Պետերբուրգի տեխնոլոգիական և դիզայնի պետական համալսարան | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և ճարտարագետ | ||
Ազգություն | Ռուս | ||
Ծննդյան օր | փետրվարի 8 (21), 1904[1][2] | ||
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն | ||
Վախճանի օր | դեկտեմբերի 18, 1980[3][4][5][…] (76 տարեկան) | ||
Վախճանի վայր | Մոսկվա, ՌԽՍՖՀ, ԽՍՀՄ | ||
Թաղված | Կրեմլի պատի պանթեոն | ||
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ՌԽՖՍՀ և ԽՍՀՄ | ||
Զավակներ | Լյուդմիլա Գվիշիանի-Կոսիգինա | ||
Պարգևներ | |||
Ալեքսեյ Նիկոլաևիչ Կոսիգին (ռուս.՝ Алексей Николаевич Косыгин, փետրվարի 8 (21), 1904[1][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 18, 1980[3][4][5][…], Մոսկվա, ԽՍՀՄ[6]), ռուս խորհրդային քաղաքական գործիչ, ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի անդամ, ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահ։ ԽՄԿԿ անդամ (1927)։
1919-1921 թվականներին կամավոր ծառայել է կարմիր բանակում։ 1935 թվականին ավարտել է Լենինգրադի Կիրովի անվան տեքստիլ ինստիտուտը։ 1937 թվականին նշանակվել է մանվածքա-ջուլհակային գործարանի տնօրեն։ 1938 թվականին ղեկավար կուսակցական աշխատանք է կատարել Լենինգրադում։ 1939 թվականին նշանակվել է ԽՍՀՄ տեքստիլ արդյունաբերության ժողկոմ, 1940-1946 թվականներին՝ ԽՍՀՄ ժողկոմխորհի նախագահի տեղակալ, միաժամանակ (1943-1946)՝ ՌԽՖՍՀ ժողկոմխորհի նախագահ։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին եղել է Պաշտպանության պետական կոմիտեի անդամ, ինչպես նաև էվակուացիոն խորհրդի նախագահի տեղակալ, և նրան հանձնարարված է եղել տարհանել խորհրդային արդյունաբերական ձեռնարկություններն այն տարածքներից, որոնք շուտով օկուպացվելու էին Նացիստական Գերմանիայի ուժերի կողմից։
1946-1953 թվականների մարտին եղել է ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ, միաժամանակ (1948)՝ ԽՍՀՄ ֆինանսների նախարար։ 1949-1953 թվականներին՝ ԽՍՀՄ թեթև արդյունաբերության, 1953 թվականից՝ ԽՍՀՄ թեթև և սննդի արդյունաբերության, ապա՝ ԽՄՀՄ լայն սպառման արդյունաբերական ապրանքների նախարար (մինչև 1954 թվականի Փետրվար), միաժամանակ, 1953 թվականի դեկտեմբերից ԽՄՀՄ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ (այս պաշտոնում եղել է նաև 1954 թվականի Փետրվարից մինչև 1956 թվականի դեկտեմբերը)։ 1957 թվականին նշանակվել է ԽՍՀՄ Պետպլանի նախագահի առաջին տեղակալ, 1957 թվականի հուլիսից՝ ԽՄՀՄ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ և 1959-1960 թվականներին՝ միաժամանակ ԽՍՀՄ Պետպլանի նախագահ, 1960 թվականից՝ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ, 1964 թվականի հոկտեմբերից՝ նախագահ։ Եղել է նաև ԽՄԿԿ XVIII-XXV համագումարների պատգամավոր, ԽՄԿԿ ԿԿ անդամ (1939-1980)։
1946-1948 թվականներին եղել է ՀամԿ(բ)կ ԿԿ-ի քաղբյուրոյի անդամության թեկնածու, 1948-1952 թվականներին՝ անդամ։ 1952-1953, 1957-1960 թվականներին՝ ԽՄԿԿ ԿԿ Նախագահության անդամության թեկնածու, 1960-1966 թվականներին՝ անդամ։
Միջազգային կոնֆերանսներում և խորհրդակցություններում բազմիցս ներկայացրել է խորհրդային Միությունը, գլխավորել խորհրդային կուսակցական-կառավարական պատվիրակությունները։ Եղել է ԽՍՀՄ II-X գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր։
1964 և 1974 թվականներին արժանացել է սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման։ Պարգևատրվել է Լենինի 6, Հոկտեմբերյան հեղափոխության և Կարմիր դրոշի շքանշաններով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Косыгин Алексей Николаевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1973. — Т. 13 : Конда — Кун. — С. 282.
- ↑ 2,0 2,1 Историческая энциклопедия Сибири (ռուս.) / под ред. В. А. Ламин — Новосибирск: 2009. — ISBN 5-8402-0230-4
- ↑ 3,0 3,1 3,2 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 5,0 5,1 5,2 TracesOfWar
- ↑ 6,0 6,1 Deutsche Nationalbibliothek Record #118715194 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ Կոսիգին» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 605)։ |
- Փետրվարի 21 ծնունդներ
- 1904 ծնունդներ
- Դեկտեմբերի 18 մահեր
- 1980 մահեր
- Մոսկվա քաղաքում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում ծնվածներ
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Խորհրդային պետական գործիչներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- ԽՄԿԿ անդամներ
- ԽՍՀՄ քաղաքական գործիչներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- ԽՍՀՄ ԳԽ 10-րդ գումարման պատգամավորներ
- Խորհրդային ճարտարագետներ
- ԽՄԿԿ 19-րդ համագումարի պատվիրակներ
- ԽՄԿԿ 20-րդ համագումարի պատվիրակներ
- ԽՄԿԿ 21-րդ համագումարի պատվիրակներ
- ԽՄԿԿ 22-րդ համագումարի պատվիրակներ
- ԽՄԿԿ 24-րդ համագումարի պատվիրակներ
- ԽՄԿԿ 25-րդ համագումարի պատվիրակներ
- ԽՄԿԿ 23-րդ համագումարի պատվիրակներ
- ԽՍՀՄ ԳԽ 6-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 3-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 4-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 2-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 5-րդ գումարման պատգամավորներ
- Կառավարության ղեկավարներ
- ԽՄԿԿ գլխավոր քարտուղարներ
- ԽՍՀՄ ԳԽ Ազգությունների խորհրդի 3-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ Ազգությունների խորհրդի 2-րդ գումարման պատգամավորներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալով պարգևատրվածներ
- «Աշխատանքի վետերան» մեդալակիրներ
- Ռուս ճարտարագետներ
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ