Դմիտրի Ուստինով
Դմիտրի Ուստինով ռուս.՝ Дмитрий Устинов | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 17 (30), 1908[1] |
Ծննդավայր | Սամարա, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | դեկտեմբերի 20, 1984[2][3][1] (76 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Կրեմլի պատի պանթեոն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Բալթյան պետական տեխնիկական համալսարան (1934) և Ivanovo-Voznesensky Polytechnic Institute? |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, ճարտարագետ, սպա և գրող |
Զբաղեցրած պաշտոններ | ԽՍՀՄ զինված ուժերի հրամանատար, ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի փոխնախագահ և ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Կուսակցություն | ԽՄԿԿ (դեկտեմբերի 20, 1984) |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՄԿԿ կենտկոմի քաղբյուրո |
Երեխաներ | Նիկոլայ Ուստինով |
Ստորագրություն![]() | |
![]() |
Դմիտրի Ֆեոդորի Ուստինով (հոկտեմբերի 17 (30), 1908[1], Սամարա, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 20, 1984[2][3][1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային կուսակցական, պետական և ռազմական գործիչ, սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1942, 1961), Սովետական Միության հերոս (1978), Խորհրդային Միության մարշալ (1976)։ ԽՄԿԿ անդամ 1927 թվականից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է բանվորի ընտանիքում։ 1934 թվականին ավարտել է Լենինգրադի ռազմամեխանիկական ինստիտուտը։ 1927-1929 թվականներին որպես փականագործ աշխատել է Բալախնայի թղթի կոմբինատում, Իվանովո–Վոգնեսենսկի «Զարյադյե» ֆաբրիկայում։ 1934-1941 թվականներին՝ ինժեներ հրետանային գիտահետազոտական ծովային ինստիտուտում, գործարանի շահագործման և փորձարարական աշխատանքների բյուրոյի պետական գլխավոր կոնստրուկտորի տեղակալ, գործարանի տնօրեն։ 1941-1946 թվականներին՝ ԽՍՀՄ սպառազինության ժողկոմ, 1946-1953 թվականներին՝ մինիստր, 1953-1957 թվականներին՝ ԽՍՀՄ պաշտպանության արդյունաբերության մինիստր։ 1957-1963 թվականներին եղել է ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ, 1963-1965 թվականներին՝ առաջին տեղակալ, ԽՍՀՄ ԺՏԲԽ նախագահ։ 1965-1976 թվականներին՝ ՍՄԿԿ ԿԿ քարտուղար։ 1976 թվականի ապրիլից Դմիտրի Ուստինով ԽՍՀՄ պաշտպանության մինիստրն էր։ ՍՄԿԿ ԿԿ անդամ 1952 թվականից, ՍՄԿԿ ԿԿ նախագահության անդամության թեկնածու 1965-1966 թվականներին, 1966 թվականի ապրիլից՝ ՍՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի անդամության թեկնածու, 1976 թվականի մարտից՝ անդամ։ ԽՍՀՄ II, IV-XI գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի (1953)։ Պարգևատրվել է Լենինի 10, Սուվորովի 1-ին, Կուտուզովի 1-ին աստիճանի շքանշաններով։ Թաղված է Կարմիր հրապարակում՝ Կրեմլի պատի մոտ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Ռուսական մեծ հանրագիտարան (ռուս.) — М.: Большая российская энциклопедия, 2004.
- ↑ 2,0 2,1 2,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 3,2 Munzinger Personen (գերմ.)
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |
- Հոկտեմբերի 30 ծնունդներ
- 1908 ծնունդներ
- Սամարա քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 20 մահեր
- 1984 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Մոսկվա քաղաքում թաղվածներ
- ԽՄԿԿ անդամներ
- Խորհրդային Միության հերոսներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալով պարգևատրվածներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս պետական գործիչներ
- Ռուս ռազմական գործիչներ
- Խորհրդային Միության մարշալներ
- ԽՍՀՄ ԳԽ 2-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 4-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 5-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 6-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 7-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 8-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 9-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 10-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 11-րդ գումարման պատգամավորներ
- Ռուս ճարտարագետներ
- Ռուս գրողներ
- Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոսներ
- Ռուս քաղաքական գործիչներ
- Թոքաբորբից մահացածներ
- Խորհրդային հուշագիրներ