Դանիել Լիսիցյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դանիել Լիսիցյան
Ծնվել է1826
ԾննդավայրՄոզդոկ, Կովկասյան նահանգապետություն, Ռուսական կայսրություն
Մահացել է1893
Մահվան վայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
ԿրթությունՄոսկվայի կայսերական համալսարան
Մասնագիտությունհասարակական գործիչ
ԵրեխաներՍտեփան Լիսիցյան

Դանիել Քրիստափորի Լիսիցյան (1826, Մոզդոկ, Կովկասյան նահանգապետություն, Ռուսական կայսրություն - 1893, Թիֆլիս, Ռուսական կայսրություն), հայ հասարակական գործիչ, զինվորական բժիշկ։ Բանակի գեներալ, ավագ պետական խորհրդական (1878):

Ստեփան Դանիելի Լիսիցյանի հայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանիել Լիսիցյանը ծնվել է՝ 1826 թվականին, Մոզդոկ քաղաքում (Ռուսաստան), Մոզդոկի քաղաքագլուխ Քրիստափոր Լիսիցյանի ընտանիքում։ Լիսիցյանը մշտական բնակության է տեղափոխվել Վրաստան։ Բժշկական կրթություն ստացել է Մոսկվայի կայսերական համալսարանում։ 1854-1855 թվականներին Լիսիցյանն աշխատել է Թիֆլիսի նահանգի Սիղնաղի շրջանում՝ որպես բժիշկ։ 1865 թվականից նույն շրջանում եղել է խորհրդատու։ 1866 թվականին եղել է 4-րդ քաղաքային շրջանի բժիշկ, Թիֆլիսի բժշկական խորհրդի վարժարանի խորհրդական, 1868 թվականից՝ Կովկասի բժշկական ընկերության լիիրավ անդամ, 1870 թվականից՝ Տերսկի շրջանի Խասավուրտի զինվորական հոսպիտալի բժիշկ, ավագ օրդինատոր՝ քոլեջի խորհրդականի կոչումով (համապատասխան գնդապետի կոչմանը)։ 1872 թվականին նշանակվել է Թիֆլիսի Կովկասյան շրջանային ռազմական բժշկական կառավարման IV կարգի գործուղումների բժիշկ, 1874 թվականից՝ Կովկասյան ժամանակավոր թիվ 31 զինվորական հիվանդանոցի գլխավոր և Կովկասյան օկրուգային զինվորական բժշկական վարչության բժիշկ։ Մասնակցել է 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմին։ Զորացրվելուց հետո 1878 թվականին ծավալել է հասարակական և բարեգործական գործունեություն։ Թիֆլիսում հիմնադրել է աղքատների համար անվճար հիվանդանոց[1][2][3]։

Մահացել է 1893 թվականին, Թիֆլիսիում։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կովկասի բժշկական ընկերության լիիրավ անդամ (1868)։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայր՝ Քրիստափոր Լիսիցյան, Մոզդոկի քաղաքագլուխ։
  • Եղբայր՝ Եգոր Լիսիցև (Լիսիցյան), Վլադիկավկազի շրջանային դատարանի պրիստավ։
  • Կին՝ Մարիամ, որի հետ համատեղ կյանքում ունեցել են 7 որդի (Քրիստափոր, Աբգար, Սահակ, Տրդատ, Ստեփան, Վարդան, Տիգրան) և մեկ դուստր՝ Սրբուհին։

Այլ փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1886 թվականին ապրել է Թիֆլիսի Սերգիևսկի փողոցի № 20 տանը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Юрий Асадов. Армянский генеральский корпус царской Рос¬сии. Историко-биографические очерки (1724-1921). Москва: Издательство «Перо», 2016.
  • Տիգրան Հայազն, Գարեգին Ղազարյան։ 1000 հայազգի գեներալներ, ծովակալներ, Երևան, Հեղինակային հրատարակություն, 2009, էջ 294։
  • Асадов Ю. А. 1000 офицерских имен в армянской истории. Историко-биографические очерки. Пятигорск. 2004.
  • Аветисян Грант. Генералы - армяне в Российской империи. Ер., 2008.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  2. studio, 5165m. «Anunner.com - ԴԱՆԻԵԼ ԼԻՍԻՑՅԱՆ ՔՐԻՍՏԱՓՈՐԻ». www.anunner.com (ամհարերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  3. «Մեծանուն Հայեր». haymard.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.