Լևոն Լիսիցյան
Լևոն Լիսիցյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 9, 1892[1] |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | փետրվարի 20, 1921 (29 տարեկան) |
Մահվան վայր | Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ |
Կրթություն | Վիեննայի համալսարան (1914) |
Մասնագիտություն | արվեստագետ, պատմաբան և հասարակական գործիչ |
Աշխատատու | Երևանի պետական համալսարան |
Ծնողներ | հայր՝ Ստեփան Լիսիցյան |
Լևոն Ստեփանի Լիսիցյան (հունվարի 9, 1892[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն - փետրվարի 20, 1921, Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, թաղված է քաղաքային զբոսայգում, զոհված կոմունարների հիշատակը հավերժացնող կոթողի ներքո), հայ արվեստաբան, պատմաբան, հասարակական գործիչ։
Ստեփան Լիսիցյանի որդին է։ Նազելի և Սրբուհի Լիսիցյանների եղբայրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1914 թվականին ավարտել է Վիեննայի համալսարանը, 1917 թվականին սովորել է Թիֆլիսի սպայական դպրոցում։ 1911-1914 թվականներին Վիեննայում աշակերտել է պրոֆեսոր Յուրի Ստրժիգովսկուն, աշխատակցել նրա «Հայերի ճարտարապետությունը և Եվրոպան» երկհատոր աշխատությանը (գերմաներեն, 1918 թվական)։ 1914-1916 թվականներին եղել է Փախստականների օգնության կոմիտեի լիազոր ներկայացուցիչ՝ ռուս-թուրքական սահմանամերձ գոտում։ 1916-1917 թվականներին Պետրոգրադում աշխատակցել է պրոֆեսոր Նիկողայոս Մառին, 1918-1920 թվականներին՝ Հովհաննես Թումանյանի գլխավորած «Համաշխարհային պատերազմում հայ ժողովրդի կրած վնասների քննիչ հանձնաժողովի» ռազմապատմական բաժնի քարտուղար։ Այդ ընթացքում գրել է «Հայերի մասնակցությունը 1914-1918 թվականների համաշխարհային պատերազմին» ակնարկը (ՀԱԱ, ֆ. 428, ց. 1, գ. 77)։
1920 թվականի դեկտեմբերից դասախոսել է Երևանի պետական համալսարանում, նշանակվել Սուրբ էջմիածնի վանքի մշակութապատմական արժեքների ազգայնացման կոմիսար, ձեռնամուխ է եղել Մատենադարանի, Հայաստանի պատմության թանգարանի, Կուլտուր-պատմական ինստիտուտի ստեղծմանը։ Զոհվել է 1921 թվականի փետրվարյան հակախորհրդային ապստամբության ժամանակ[2]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էվոյան Վ., Փաստաթղթեր Լևոն Լիսիցյանի մասին, ԲՀԱ, 1972, № 1, էջ 183-196։
- Հարությունյան Վ., Գիտական մի համագործակցության մասին, ՊԲՀ, 1973, № 2։
- Ղարիբջանյան Գ., Վարդանյան Լ., Լևոն Լիսիցյան. 1892-1921 թվականներ, ԼՀԳ, 1993, № 1։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 WorldCat Entities — OCLC, Inc., 2022.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.