Վևե
Բնակավայր | |||
---|---|---|---|
ֆր.՝ Vevey | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մակերես | 2,38 կմ², 2,4 կմ² | ||
ԲԾՄ | 383 մետր | ||
Պաշտոնական լեզու | ֆրանսերեն | ||
Բնակչություն | ▲19 891 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1] | ||
Հեռախոսային կոդ | 021 | ||
Փոստային ինդեքսներ | 1800 | ||
Ավտոմոբիլային կոդ | VD | ||
Պաշտոնական կայք | vevey.ch(ֆր.) | ||
| |||
Վևե (ֆր.՝ Vevey), քաղաք Շվեյցարիայի արևմուտքում՝ ֆրանսախոս Վո կանտոնում։ Շվեյցարական ռիվիերայի հիմնական կենտրոններից մեկն է։ Ընկած է Ժնևի լճի ափին՝ Լոզանի և Մոնտրյոյի միջև, գինեգործական Լավո (ֆր.՝ Lavaux) շրջանի կենտրոնում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պևտինգերյան քարտեզում հիշատակված է Viviscus անվանաձևով։ Հին հռոմեացիների տիրապետության ժամանակներում եղել է կայան Հռոմը Բրիտանիային կապող Via Francigena ճանապարհի վրա։ Միջնադարում ոչ մեծ բնակավայր էր Լոզանի եպիսկոպոսների կամ Բլոնեի սինյորների տիրույթներում։ XIX դարում դարձել է եվրոպական բարձրաշխարհիկ հասարակության սիրած հանգստավայրերից մեկը։
Վևեցի դեղագործ Հենրի Նեստլեն XIX դարի կեսերին ձեռնամուխ է եղել տեղական սննդարդյունաբերության զարգացմանը և մեծ հաջողությունների է հասել հատկապես շոկոլադի արտադրության գործում։ Այդ ժամանակից ի վեր Վևեում է գտնվում սննդաբերության հսկայի համբավ վայելող Nestlé ընկերության գլխավոր գրասենյակը։
Քաղաքի հետ առնչվող պատմական հիշարժան իրադարձություններից մեկն էլ այն է, որ 1931 թվականին հենց այստեղ է կնքվել միջազգային գազային պայմանագիրը։
Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի բնակչության թվաքանակը ժամանակի ընթացքում կրել է հետևյալ փոփոխությունները[2]

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Վևեի 14 շինություններ ընդգրկված են Շվեյցարիայի համազգային նշանակության պատմամշակութային հուշարձանների ցանկում, այդ թվում՝ չորս թանգարան (Alimentarium-ը (fr), Museum de la Confrérie des Vignerons-ը (fr), Ենիշը և լուսանկարչության թանգարանը). երեք եկեղեցի (հռոմեական կաթոլիկ Սուրբ Աստվածամոր եկեղեցին, արևելյան ուղղափառ Սուրբ Վարվառա եկեղեցին[3][4][5] և շվեյցարական ռեֆորմիստական Սուրբ Մարտինը )։ Համազգային ժառանգության ցանկում ընդգրկված մնացած յոթ կառույցների մեջ են «Նեստլե»-ի վարչական շենքը, քաղաքապետարանը, Սեն Ժան աշտարակը, շատրվանը[6]...
Հիշարժան շինություններից է նաև 1923 թվականին Վևեի մերձակայքում՝ Կորզոյում շվեյցարացի մեծահամբավ ճարտարապետ Կորբյուզիեի կառուցած վիլլան (fr:Villa Le Lac);
Քաղաքում հուշարձաններ են կանգնեցված ինչ-որ ժամանակ այստեղ ապրած նշանավոր մարդկանց, այդ թվում՝ Չարլի Չապլինին, ռումին բանաստեղծ Միհայ էմինեսկուին[7]։ Քանդակագործական ուշագրավ աշխատանքներից է Ժնևի լճում՝ ափից ոչ հեռու կանգնեցված հսկայական պատառաքաղ-արձանը, որ կերտվել է քաղաքում գործող Սննդի թանգարանի պատվերով[8].;
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վևեում ծնվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աբրահամ Ռուշա (1680–1750) - բողոքական աստվածաբան և պատմաբան
- Ֆրանսուազա-Լուիզա դը Վարան (1699–1762) - Ժան Ժակ Ռուսոյի սիրուհին
- Շառլ Լաբլի (1705–1762) - ճարտարապետ, լոնդոնյան վեստմինիստերյան առաջին կամրջի ճարտարապետը[9]
- Ջոն Փենթլենդ Մահաֆի (1839–1919) - իռլանդացի գրող (կլասիցիստ), գիտնական[10]
- Էդմոն դը Պալեզյո (1850-1924) - ծովանկարիչ, նավագնաց
- Աննա-Մարիա Բլան (1919–2009) - կինոդերասանուհի[11]
- Ֆրանսիս Ռոյսեր (ծնվ. 1942) - կինոռեժիսոր[12]
- Կլոդ Նիկոլիե (ծնվ. 1944) - շվեյցարացի առաջին աստղագնացը. կատարել է տիեզերական չորս թռիչք
- Պասկալ Ռիշար - (1964) - նախկին հեծանվորդ մարզիկ, 1996 թվականի ամառային օլիմպիական խաղերի չեմպիոն
Վևեում ժամանակավոր բնակվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Օլգա Բակլանովա - ռուս դերասանուհի
- Չարլի Չապլին, բիտանացի կատակերգակ, կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, գրող (վախճանվել և հուղարկավորվել է Վևեում։ Ի դեպ, թաղումից հետո նրա դիակն առևանգել են, փրկագին պահանջել։ Վերադարձված դիակը թաղել են նախկին տեղում, բայց արդեն վեց ֆուտ հաստությամբ բետոնե սալի տակ:)
- Ֆեոդոր Դոստոևսկի - ռուս գրողt
- Նիկոլայ Գոգոլ - ռուս գրող
- Գրեհեմ Գրին բրիտանացի գրող
- Կլարա Հասկիլ - դաշնակահարուհի (Հասկիլի անունով է կոչվել Վևեի փողոցներից մեկը, նրա հիշատակին է նվիրված դաշնակահարների՝ 1963 թվականից ի վեր ամեն տարի այստեղ անցկացվող միջազգային մրցույթը)
- Վիկտոր Հյուգո - ֆրանսիացի գրող
- Դունկան Ջոնս՝ կինոռեժիսոր և նրա հայրը՝ երաժիշտ Դեյվիդ Բոուի
- Էդմունդ Լուդլոու - Օլիվեր Կրոմվելի գեներալներից
- Ժյուլ Մասնե - ֆրանսիացի կոմպոզիտոր
- Ջեյմս Մեյսոն - դերասան
- Թոմաս Մեդվին - գրող, Պերսի Բիշի Շելլիի մասին կենսագրական գրքի հեղինակ
- Դանիել Պետեր - կաթնային շոկոլադի և շոկոլադե սալիկի գյուտարարը
- Ժան-Ժակ Ռուսսո - շվեյցարացի մեծ լուսավորիչ, գրող, փիլիսոփա, եվրոպական ռոմանտիկական շարժման հայրը
- Հենրիկ Սենկևիչ - լեհ գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վևեի քույր քաղաքներն են[13]՝
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.pxweb.bfs.admin.ch/pxweb/fr/px-x-0102020000_201/-/px-x-0102020000_201.px/table/tableViewLayout2/?rxid=c9a41afe-06d2-446a-8d08-1238ab9cf1c3
- ↑ Swiss Federal Statistical Office STAT-TAB Bevölkerungsentwicklung nach Region, 1850-2000 Archived September 30, 2014, at the Wayback Machine. (գերմ.) accessed 29 January 2011
- ↑ «L'église orthodoxe russe, un joyau en péril»։ 24 heures։ April 21, 2018։ Վերցված է April 14, 2019
- ↑ Русское Православие в Швейцарии
- ↑ Ivan Grézine. Les origines de l’Eglise orthodoxe russe de Vevey(ֆր.)
- ↑ «Kantonsliste A-Objekte»։ KGS Inventar (German)։ Federal Office of Civil Protection։ 2009։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 28, 2010-ին։ Վերցված է ապրիլի 25, 2011
- ↑ Ville de Vevey
- ↑ Официальный сайт музея
- ↑ Dictionary of National Biography, 1885-1900, Volume 31, Labelye, Charles retrieved 9 January 2019
- ↑ 1911 Encyclopædia Britannica, Volume 17, Mahaffy, John Pentland retrieved 9 January 2019
- ↑ IMDb Database retrieved 9 January 2019
- ↑ IMDb Database retrieved 9 January 2019
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 «Association Suisse des Communes et Régions d’Europe»։ L'Association suisse pour le Conseil des Communes et Régions d'Europe (ASCCRE) (French)։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-24-ին։ Վերցված է 2013-07-20
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վևեի պաշտոնական կայքէջը
- Պաշտոնական կայքէջ (Ֆրանսերեն)
|