Միհայ Էմինեսկու
Միհայ Էմինեսկու Mihai Eminescu | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | մոլդ.՝ Михай Эмин |
Ծնվել է | հունվարի 15, 1850[1][2][3][…] |
Ծննդավայր | Բոտոշանի, Ռումինիա |
Վախճանվել է | հունիսի 15, 1889[1] (39 տարեկան) |
Վախճանի վայր | Բուխարեստ, Ռումինիայի թագավորություն |
Գերեզման | Բելլու գերեզմանատուն |
Մասնագիտություն | դերասան, արձակագիր, լրագրող, գրադարանավար, ակնարկագիր, գրող, բանաստեղծ և քաղաքական գործիչ |
Լեզու | ռումիներեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրթություն | Վիեննայի համալսարան |
Ժանրեր | պոեզիա |
Գրական ուղղություններ | ռոմանտիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | Luceafărul? |
Անդամակցություն | Ռումինական ակադեմիա, Junimea? և Timpul? |
Համատեղ ապրող | Veronica Titilimonte? |
![]() | |
![]() |
Միհայ Էմինեսկու (ռումիներեն՝ Mihai Eminescu, իսկական ազգանունը՝ Էմինովիչ, ռումիներեն՝ Eminovici, հունվարի 15, 1850[1][2][3][…], Բոտոշանի, Ռումինիա - հունիսի 15, 1889[1], Բուխարեստ, Ռումինիայի թագավորություն), ռումինացի բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս։ Էմինեսկուին վերագրվում է հայկական ծագում։ Ռումինական ակադեմիայի ակադեմիկոս (ետմահու)։ Ռումինական նոր գրականության հիմնադիրը։
Սովորել է Վիեննայի և Բեռլինի համալսարաններում։ Փարիզյան կոմունայի ազդեցությամբ գրել է «Կայսրը և պրոլետարը» (1874) պոեմը։ Կենդանության օրոք հրատարակել է «Բանաստեղծություններ» (1883) ժողովածուն։ 1883 թվականին վրա է հասել հոգեկան ծանր հիվանդությունը։ Սակայն մտքի պայծառացման ժամանակ աշխատել է, հրատարակել «Ֆընտընա Բլանդուզիեյ» (1888, «Fantana Blanduziei») թերթը։ Թողել է գրական հարուստ ժառանգություն («Թափուր հանճար», վեպ, «Լուչեաֆըրուլ», պոեմ, նամակներ, նորավեպեր, պատմվածքներ, պիեսներ և այլն)։ Պոետական արվեստը հասցրել է մեծ բարձրության, հարստացրել է ռիթմը, հանգավորումը, գեղարվեստական արտահայտչականությունը, ստեղծել ինքնատիպ լեզու։ Նա համարվում է եվրոպական պոեզիայի վերջին մեծ ռոմանտիկը։
Էմինեսկուն ծանոթ է եղել ռումինահայ գաղութի պատմությանը, հայերենը համարել է հին և հարուստ լեզու։ Էմինեսկուի բանաստեղծությունները սկսել են հայերեն թարգմանել 1914 թվականից։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հակոբ Սիրունի, Միհայիլ էմինեսքու, Բուխարեստ, 1939։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 Большая российская энциклопедия (ռուս.) — М.: Большая российская энциклопедия, 2004.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 46)։ ![]() |
- Հունվարի 15 ծնունդներ
- 1850 ծնունդներ
- Ռումինիայում ծնվածներ
- Հունիսի 15 մահեր
- 1889 մահեր
- Բուխարեստ քաղաքում մահացածներ
- Վիեննայի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ռումինացի բանաստեղծներ
- Ռումինացի արձակագիրներ
- Ռումինացի դրամատուրգներ
- Ռումինացի բանահավաքներ
- Ռումինիայի քաղաքական գործիչներ
- Ռումինացի լրագրողներ
- Ռումինացի հասարակական գործիչներ
- Ռումինացի բանասերներ
- Ռումինացի գրողներ
- Անձինք նամականիշերի վրա
- Բանաստեղծներ այբբենական կարգով