Ռիվիերա
Ռիվիերա | |
---|---|
Տեսակ | ափ |
Երկիր | Ֆրանսիա և Իտալիա |
Կազմված է | Իտալական Ռիվիերա և Լազուր ափ |
Ռիվիերա (իտալ.՝ Riviera), Միջերկրական ծովի առափնյա գոտի, տարածվում է Կաննից (Ֆրանսիա) մինչև Սպեցիա (Իտալիա)։ Ռիվիերա-ն իտալերեն բառ է, որ նշանակում է ծովափ[1][2]։ Ծագել է լիգուրիական բարբառի rivea-ից[3]։ Սկզբնապես գործածվել է Լիգուրիական ծովի ափը նշելու համար։ Ժամանակի ընթացքում այդ բառի իմաստն ընդլայնվել է, և ռիվիերան արդեն կիրառվում է՝ նշելու համար արևառատ, բնության բազմազանություն ունեցող և զբոսաշրջիկների շրջանում մեծ ժողովրդականություն վայելող ծովափ[1][2]։ Ինչպես, օրինակ, ԱՄՆ-ում՝ Կալիֆոռնիական ռիվիերան (Սանտա Բարբարայի լողափը)[4][5], Ֆլորիդայի ռիվիերան[6]։
Տարբերում են ֆրանսիական Ռիվիերա (Լազուր ափ) և իտալական Ռիվիերա, որը ենթաբաժանվում է արևմտյան (Ռիվիերա-դի Պոնենտե) և արևելյան (Ռիվիերա-դի Լևանտե) շրջանների։
Լազուր ափ, ծովափնյա լեռնային գոտի, Իտալիայի սահմանից դեպի արևելք, մինչև Ֆրեժյուս ծովածոցը։
Ամառը շոգ է, չոր (հուլիսի միջին ջերմաստիճանը 22-23 °C), ձմեռը՝ մեղմ, արևոտ (հունվարի միջին ջերմաստիճանը 7 °C), բուսականությունը հարուստ է, բազմազան։ Զարգացած են այգեգործությունը, խաղողագործությունը և ծաղկաբուծությունը։ Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը Լազուր ափը թոքերի տուբերկուլյոզով հիվանդների բուժման կենտրոն էր, 40-ական թվականներից այնտեղ բուժվում են նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումներով, ճարպակալումով, շաքարախտով և այլ հիվանդություններով տառապողները։
Բուժիչ գործոններն են կլիմայաբուժությունը, ծովային լողը։ Հայտնի առողջարաններն են Նիցցան, Կաննը, Անթիբը, Մենտոնան։
Իտալական Ռիվիերայի ձմեռը մեղմ է (հունվարի միջին ջերմաստիճանը՝ 9,3-12 °C), ամառը՝ շոգ (հուլիսի միջին ջերմաստիճանը՝ 24 °C), տարեկան տեղումները՝ 500-700 մմ։ 20-րդ դարի 50-ական թվականներից այստեղ հանգստանում են սակավարյունությամբ, նյարդային և այլ հիվանդություններով տառապողները (առողջացման շրջանում)։ Հայտնի առողջարաններն են Սան Ռեմոն, Իմպերիան, Ռապալլոն և այլն։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «riviera». Chambers Concise Dictionary. New Delhi: Allied Chambers. 2004. էջ 1045. ISBN 9788186062364.
- ↑ 2,0 2,1 Kolb, Martina (2013). Nietzsche, Freud, Benn, and the Azure Spell of Liguria. Toronto, Ontario: University of Toronto Press. էջ 30. ISBN 978-1-4426-4329-1.
- ↑ Niccoli, Alessandro (1970). «Riviera». Enciclopedia Dantesca (իտալերեն).
- ↑ «Visit California». Visit California. Արխիվացված է օրիգինալից 2019-04-26-ին. Վերցված է 2019-07-31-ին.
- ↑ «Visit Santa Barbara». Visit Santa Barbara.
- ↑ «Palm-filled paradise along America's Riviera». 2011.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիվիերա» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |