Ժյուլ Մասնե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժյուլ Մասնե
Jules Massenet 01.jpg
Բնօրինակ անուն Jules Massenet
Ծնվել է մայիսի 12, 1842({{padleft:1842|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:12|2|0}})[1][2]
Սենտ Էտիեն
Երկիր Ֆրանսիա
Մահացել է օգոստոսի 13, 1912({{padleft:1912|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:13|2|0}})[1][2] (70 տարեկանում)
Փարիզ[3]
Ժանրեր օպերա
Մասնագիտություն կոմպոզիտոր, երաժշտագետ, երաժշտության ուսուցիչ, համալսարանի պրոֆեսոր և դաշնակահար
Աշխատավայր Փարիզի երաժշտության ու պարի բարձրագույն դպրոց
Շրջանավարտ Փարիզի երաժշտության ու պարի բարձրագույն դպրոց
Ամուսին Ninon de Gressy

Ժյուլ Էմիլ Ֆրեդերիկ Մասնե (ֆր.՝ Jules Massenet, 1842 թ. մայիսի 12, Մոնտո, Սենտ-Էթյենի մոտակայքում - 1912 թ. օգոստոսի 13, Փարիզ), ֆրանսիացի երգահան։ Գրել է 34 օպերա, ստեղծագործություններ դաշնամուրի և նվագախմբի համար, բալետային երաժշտություն, 200-ից ավել երգեր և ռոմանսներ։

Առավելապես հայտնի են և այսօր էլ տարբեր հաճախականությամբ բեմադրվում են նրա «Հերովդիադե» (Hérodiade, 1881) «Մանոն» (Manon, 1884), «Սիդ» (Le Cid, 1885), «Վերթեր» (1892), «Թայիս» (1894), «Աստվածամոր աճպարարը» (1902), «Դոն Կիխոտ» (1910, գրվել է հատուկ աշխարհահռչակ ռուս երգիչ (բաս) Ֆեոդոր Շալյապինի համար) օպերաները։ Մասնեի երաժշտությանը հատուկ է մեղեդային հարստություն, ինչի շնորհիվ այն մեծ ժողովրդայնություն է վայելել XIX դարի վերջին և XX դարի սկզբներին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Record #118578723 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 27-ին 2014:
  2. 2,0 2,1 data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  3. Record #118578723 // Gemeinsame Normdatei Ստուգված է դեկտեմբերի 31-ին 2014: