Ֆելիետոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Թերթոն կամ ֆելիետոն (ֆր.՝ feuilleton < feuille – թերթ, թերթիկ), գեղարվեստա-հրապարակախոսական գրական ժանր, որին հատուկ է քննադատական, հաճախ կատակերգական, երգիծական բնույթը։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժանրի ծագումը համարվում է 1800 թվականի հունվարի 28-ը, երբ փարիզյան «Ժուռնալ դը դեբա» («Journal des Débats») թերթի մեջ դրվել էր հավելյալ թերթիկ (feuilleton), որտեղ սկսել են տպագրվել հայտարարություններ, թատերական և երաժշտական գրախոսություններ, նորաձևությանը վերաբերող հաղորդումներ, հանելուկներ, այսինքն՝ ոչ քաղաքական և ոչ էլ պաշտոնական նյութեր։ Ֆելիետոն խորագրի տակ տպագրվել են նույնիսկ վեպեր (Էժեն Սյուի «Փարիզի գաղտնիքները», Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները»), դրանով սկզբնավորվել է «թերթոն վեպ»[1]։

Հատկանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թերթոնի հատկանիշներն են՝ հաղորդման նյութի այժմեականությունը, շարժունակությունը, առերևույթ «անպլանայնությունը», թեթևությունը, կոմպոզիցիայի ազատ կերպը, գեղարվեստական և ոչ-գեղարվեստական ժանրերի պարոդիական կիրառումը։

Հայ ֆելիետոնիստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png