Լեռ Կամսար
Լեռ Կամսար | |
---|---|
Ծննդյան անուն | արմտ. հայ.՝ Արամ Թովմասեան |
Ծնվել է | հոկտեմբերի 24, 1888 |
Ծննդավայր | Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] |
Վախճանվել է | նոյեմբերի 22, 1965[1] (77 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մասնագիտություն | գրող և երգիծաբան |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Գևորգյան հոգևոր ճեմարան (1909)[1] |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Աշխատավայր | Սովետական Հայաստան և Երամյան վարժարան |
Լեռ Կամսար Վիքիդարանում | |
Leṛ Kamsar Վիքիպահեստում |
Լեռ Կամսար (Արամ Թովմասի Թովմաղյան, Տեր-Թովմաղեան) (հոկտեմբերի 24, 1888, Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] - նոյեմբերի 22, 1965[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ գրող, երգիծաբան։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1888 թվականի հոկտեմբերի 24-ին, Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում, հոգևորականի ընտանիքում։ Սկզբնական կրթությունը ստացել է տեղի Ամերիկյան վարժարանում։ 1909 թվականին ավարտելով Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, վերադարձել է Վան, որտեղ աշխատել է սկզբում որպես դերասան, ապա հայոց լեզվի ուսուցիչ Աղթամարի Սուրբ Խաչի դպրանոցում, այնուհետև Վանի մասնավոր Երամյան վարժարանում։
Առաջին երգիծական պամֆլետը՝ «Կամսարյան աշխարհագրությունը», տպագրել է 1910 թվականին Վանի «Աշխատանք» թերթում, որն անմիջապես հանրահայտ է դարձրել նրան։ 1915 թվականին մասնակցել է Վան-Այգեստանի ինքնապաշտպանության կռիվներին։
Գաղթելով Երևան, սկսել է թղթակցել կովկասյան բոլոր թերթերին։ 1921-1935 թվականներին եղել է «Խորհրդային Հայաստան» թերթի երգիծական բաժնի աշխատակիցը։ 1935-1955 թվականները բռնադատվել է՝ բանտարկվելով սկզբում երևանյան բանտում, այնուհետև աքսորվել Վորկուտա և Բասարգեչար՝ ներկայիս Վարդենիս։ 1955 թվականի համաներմանը վերադարձել է Երևան։
Մահացել է 1965-ի նոյեմբերի 22-ին Երևանում։
Լեռ Կամսարի գրիչը շատ բեղուն է եղել։ Հակառակ որ գրվածքների մի մասը մնացել է գաղթի ճանապարհին, արխիվը երկու անգամ բռնագրավվել և ոչնչացվել է Չեկայի կողմից, 1946 թվականի ջրհեղեղն էլ մեծ վնաս է հասցրել, այնուամենայնիվ նա թողել է հսկայական ժառանգություն, որի մեծ մասը անտիպ է։
Հետաքրքրական ծագում ունի գրողի կեղծանունը։ Իր առաջին գործերը խմբագրատուն հանձնելիս, հարցրել են, թե ում անվան տակ պետք է տպագրվեն գրվածքները։ Արդեն սենյակից դուրս գալիս, այդ հարցին մեծ նշանակություն չտալով, շրջվել և պատասխանել է. "Գրեք լեռ...կամ սար"։
Հանդես է եկել նաև Կարապետ Կայեն և Արա Մասյան կեղծանուններով։
Վանի «Աշխատանք» թերթում սկզբում հանդես է եկել Կամսար անունով։ Վանի երևելիներից մեկը, որպեսզի շեշտի նորաթուխ երգիծաբանի անկոտրում էությունը՝ Կամսարին ավելացնում է Լեռ։
Տպված երկերը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անվավեր մեռելներ, Երևան, Պետհրատ, 1924, 48 էջ, տպ. 1.500։
- Ազգային այբբենարան, Երևան, Պետհրատ, 1926, 166 էջ, տպ. 5000։
- Վրիպած արցունքներ, Երևան, Պետհրատ, 1934, 205 էջ, տպ. 5.000։
- Ազգային այբբենարան, Բեյրութ, 1954, 80 էջ։
- Գրաբար մարդիկ, Երևան, Հայպետհրատ, 1959, 318 էջ, տպ. 10.000։
- Մարդը տանու շորերով, Երևան, «Հայաստան», 1965, 331 էջ, տպ. 10.000։
- Միհատորյակ, Երևան, «Սովետական գրող», 1980, 524 էջ, տպ. 10.000։
- Ժպիտ, թիվ 5 (Գրքույկի մեջ տեղ է գտել Լեռ Կամսարի «Բժիշկները» և «Սեր և ընտանիք» երգիծաշարքը), Բեյրութ, «Շիրակ» հրատ., 1980, 64 էջ։
- Երկեր, Երևան, «Սովետական գրող», 1988, 544 էջ. տպ. 30.000։
- Տպուած եւ անտիպ էջեր, Պէյրութ, «Շիրակ» հրատ., 1994, 190 էջ։
- Կարմիր օրեր, Երևան, «Նաիրի», 2000, 469 էջ, տպ. 1.000։
- Սաստիկ կոմունիստներ, Երևան, «Զանգակ», 2001, 100 էջ, տպ. 500։
- Մահապուրծ օրագիր. 1925-1935 թթ. (սկզբնական վերնագիրը՝ «Խորհրդային քաղաքացու օրագիր»), Երևան, «Լուսաբաց գրատուն», 2008, 294 էջ, տպ. 1000։
- Խաղք ու խայտառակ աշխարհ, Երևան, «Հայաստան», 2008, 287 էջ, տպ. 500։
- Սոցիալիզմի Սահարա, Երևան, «ՀԳՄ հրատարակչություն», 2009, 284 էջ, տպ. 500։
- Բանտիս օրագիրը, Երևան, «Ամարաս», 2010, 270 էջ, տպ. 1000։
- Թատերախաղեր, Երևան, «Էդիթ Պրինտ», 2013, 706 էջ, տպ. 500։
- Հալոցք, Երևան, «Էդիթ Պրինտ», 2013, 347 էջ. տպ. 1000։
- Խաղք ու խայտառակ աշխարհ, «Յավրուհրատ», 2013, 497 էջ, էլ. գիրք
- Կարմիր օրեր, «Յավրուհրատ», 2015, 470 էջ, էլ. գիրք
- Չապրած օրեր, Երևան, Փրինթինֆո, 2016, 734 էջ, տպ․ 500։
- Միայնակը, Երևան, «Էդիթ Պրինտ», 2018, 455 էջ, տպ․ 500։
- Ծերուկների մանկապարտեզ, «Էդիթ Պրինտ», 2018, 703 էջ, տպ․ 500։
- Լեռ Կամսար, Մարդը գործին մէջէն, Աքսորականի Գաղտնի Օրագիր, Ստանպուլ, «Արաս», 2021, 479 էջ։
- 1948․ Խորհրդային օրեր, «Էդիթ Պրինտ», 2021, 167 էջ, տպ․ 500։
- "Լեռ Կամսար" - Վանուհի Կամսար - "Վարք մեծաց", "Արեգ" հրատ․, 2022, 300 էջ։
Գրական ժառանգությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեռ Կամսարի տան արխիվում պահպանվում են՝
- Գրքերում հրատարակված և անտիպ բազմաթիվ ֆելիետոններ (1935 թ., 1951 թ., 1955 թ., 1956 թ., 1960 թ., 1961 թ., 1962 թ., 1964 թ., 1965թ․)։
- Անթվակիր որոշ նյութեր, անտիպ։
- Խորհրդային քաղաքացու օրագիրը 1925-35 թթ.։ Տպագրվել է 2008 թ.-ին «Լուսաբաց» հրատարակչատան կողմից «Մահապուրծ օրագիր» վերտառությամբ։
- Բանտիս օրագիրը 1936 թ., Երևան, «Ամարաս», 2010 թ.։
- Խորհրդային օրեր 1945-1946 թթ. "Չապրած օրեր", Երևան, Փրինթինֆո, 2016թ․։
- Խորհրդային օրեր 1947 թ., "Չապրած օրեր", Երևան, Փրինթինֆո, 2016թ․։
- Խորհրդային օրեր 1948 թ., "1948․ Խոհրդային օրեր", «Էդիթ Պրինտ», 2021։
- Խորհրդային քաղաքացու օրագիրը 1949 թ., անտիպ։
- Չապրած օրեր, Կարմիր ծիծաղ 1950 թ., անտիպ։
- Կարմիր ծիծաղ 1951 թ., անտիպ։
- Կարմիր օրեր 1952 թ., անտիպ։
- Կարմիր օրեր 1953-1958 թթ.։ Մեծ մասը տպագրված է «Նաիրի» հրատարակչության կողմից 2000 թ.-ին նույնանուն խորագրի տակ։
- Կարմիր օրեր 1959 թ.։ Հրատարակել է «Զանգակ» հրատարակչությյունը 2009 թ.-ին «Սոցիալիզմի Սահարա» վերտառությամբ։
- Կարմիր օրեր 1960-1965 թթ., անտիպ։
- Ֆելիետոններ 1963-1965 թթ., անտիպ։
- Նամակներ բանտից և աքսորից, անտիպ։
- Կնոջ՝ Իսկուհու հուշերը երեխաների մասին, անտիպ։
- Սիրուհի Կարինեի նամակներն՝ Իսկուհուն, անտիպ։
Թատերակներ՝
- Կենդանիներու համագումարը 1917 թ։
- Անմեղաբանություն 1922 թ։
- Պլենար նիստ, գրված հիշողությամբ՝ բնագիրը Չեկան բռնագրավել է։ 1926 թ։
- Մի զուտ մարդու զտման պատմություն 1931 թ. հոկտեմբերի 27։
- Դեպի պրոլետ գրականության հեգեմոնիան, 1926 թ։
- Սաստիկ կոմունիստներ՝ երկու տարբերակ, 1927 թ։
- Կոոպերացիա 1927 թ.։
- Պողոս Առաքյալը Կորնթոսին մեջ. 1926 թ.։
- Դեպի սոցիալիզմ տանող կարճ ճամբան, 1926 թ։
- Թատերական կատակներ, 1926 թ. անտիպ։
- Ի՞նչ է կոոպերացիա, 1926 թ։
- Բուխարինի Ռուսաստանը, Հոկտեմբերյան հեղափոխություն, Կո՜րչի անգրագիտությունը, 1926 թ։
- Զավենի տարեդարձը անտիպ։
- Պարտիզան պոետներ 1953 թ։
- Կասկածոտ ամուսին։
- Մահափորձ մի հին հեղինակի վրա, 1957 թ։
- Հոգու զավակ, դրամա, մի քանի տարբերակ։
- Քրիստոսի երկրորդ ծննունդը, 1949 թ։
- Փոքրիկ Մուկուճի արկածները, անտիպ 1950 թ։
Բեմականացումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թատերախաղերից բեմականացվել է «Կասկածոտ ամուսինը», «Զոհը» (Հոգու զավակ) 1921-1923 թթ. Թավրիզում, Երևանում և Լենինականում։ Բեմադրող՝ Հովհաննես Զարիֆյան։ «Մենքը» (հավաքածու պամֆլետներից) 1993 թ. Երևանում։ Բեմադրող՝ Երվանդ Ղազանչյան։ «Սաստիկ կոմունիստները» 2011 թ. Երևանում։ Բեմադրող՝ Մովսես Ստեփանյան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեռ Կամսար» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեռ Կամսար» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 571)։ |
- Հոկտեմբերի 24 ծնունդներ
- 1888 ծնունդներ
- Վան քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 22 մահեր
- 1965 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Էջմիածնի Գևորգյան ճեմարանի սաներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի արևելահայ արձակագիրներ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- Հայ երգիծաբաններ
- Հայ գրողներ
- 20-րդ դարի հայ գրողներ