Էժեն Սյու
Էժեն Սյու ֆր.՝ Eugène Sue | |
---|---|
Ծննդյան անուն | ֆր.՝ Marie Joseph Sue |
Ծնվել է | հունվարի 26, 1804[1] կամ դեկտեմբերի 10, 1804[2] |
Ծննդավայր | Փարիզ |
Վախճանվել է | օգոստոսի 3, 1857[3][2][4] կամ հուլիսի 3, 1857[5] |
Վախճանի վայր | Անսի, Ֆրանսիա |
Գերեզման | Annecy-le-Vieux |
Մասնագիտություն | վիպասան, գրող և քաղաքական գործիչ |
Լեզու | ֆրանսերեն[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Կոնդորսե լիցեյ |
Ուշագրավ աշխատանքներ | Փարիզի գաղտնիքները |
Պարգևներ | Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ |
![]() | |
Էժեն Սյու Վիքիդարանում | |
Eugène Sue Վիքիպահեստում |
Մարի-Ժոզեֆ Էժեն Սյու (ֆր.՝ Marie Joseph Eugène Sue, հունվարի 26, 1804[1] կամ դեկտեմբերի 10, 1804[2], Փարիզ - օգոստոսի 3, 1857[3][2][4] կամ հուլիսի 3, 1857[5], Անսի, Ֆրանսիա), ֆրանսիացի գրող։ 1823 - 1829 թվականներին եղել է զինվորական վիրաբույժ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեծ հաջողություն են ունեցել Սյուի արկածամելոդրամատիկ վեպ-ֆելիետոնները («Փարիզյան գաղտնիքներ» (հհ․ 1-10, 1842-1843 թվականներ, հայկական հրատարակություն՝ «Գաղտնիկք Փարիզի», հհ․ 1-8 1868-1867 թվականներ), «Թափառական հրեան» (հհ․ 1-10, 1844-1845 թվականներ, հայկական հրատարակություն, հհ․ 1-2, 1853-1854 թվականներ), որոնցում պատկերված են Փարիզի «հատակը», բարձրաշխարհիկ հասարակության երեսպաշտությունը, անհավատալի հերոսներ։
Դիմազերծման սահմանափակությունը, ժողովրդի ուժերի նկատմամբ անվստահությունը և հույսերը բուրժուական մարդասիրության հետ կապելը նվազեցրել են նրա սոցիալական քննադատության նշանակությունը։ «Ժողովրդի գաղտնիքները» (1849-1857 թվականներ) բազմահատորանոց վեպի և հակակղերական պամֆլետների համար հետապնդվել է և 1852 թվականին տարագրվել Սավոյա։
Սյուի ստեղծագործությունները հայ պարբերական մամուլում տպագրվել են 1840-ական թվականներից սկսած («Բազմավեպ», Վենետիկ, 1846 թվական, «Գաղիացվոց թափառական հրեան անունով գիրք»)։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Թափառական հրեան», հհ․ 1-8, ԿՊ, 1867-1869 թվականներ
- «Մաթիլդ», հհ․ 1-4, «Ջմյուռնիա», 1870-1871 թվականներ
- «Դիվաբնակ բլուր», հհ․ 1-2, «Զմյուռնիա», 1879 թվական
- «Յոթ մահացու մեղքեր», հհ․ 1-2, ԿՊ, 1883 թվական
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Bell A. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.) — Encyclopædia Britannica, Inc., 1768. — Vol. 22.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 OCLC. Record #66473859 // VIAF(բազմ․) — [Dublin, Ohio]: OCLC, 2003.
- ↑ 4,0 4,1 4,2 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
- ↑ 5,0 5,1 5,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118619861 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ Biblioteca Virtual Miguel de Cervantes (իսպ.) — 1999.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 471)։ ![]() |
|
- Հունվարի 26 ծնունդներ
- 1804 ծնունդներ
- Դեկտեմբերի 10 ծնունդներ
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 3 մահեր
- 1857 մահեր
- Հուլիսի 3 մահեր
- Ֆրանսիայում մահացածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի գրողներ
- Ֆրանսիացի վիպասաններ
- Ֆրանսիացի քաղաքական գործիչներ
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին