Անսի (քաղաք, Ֆրանսիա)
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
ֆր.՝ Annecy[1] | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Հիմնադրված է | հունվարի 1, 2017 թ. | ||||
Մակերես | 66,93 կմ² | ||||
ԲԾՄ | 448 մետր | ||||
Բնակչություն | ▲130 721 մարդ (հունվարի 1, 2019)[2] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Փոստային ինդեքսներ | 74000 | ||||
Պաշտոնական կայք | annecy.fr | ||||
| |||||
Անսի (ֆր.՝ Annecy Միջազգային հնչյունական այբուբեն, Èneci, օքս.՝ Anecí, երբեմն գրվում է նաև Աննեսի), քաղաք Ֆրանսիայի արևելքում։ Վերին Սավոյ դեպարտամենտի վարչական կենտրոնն է։ Բնակչության թիվը կազմում է 51 000 մարդ[3]։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անսին տեղակայված է Ժնևից մոտ 40 կմ հարավ գտնվող համանուն լճի հյուսիսային ափին։ Թյու ջրանցքն անցնում է քաղաքով՝ կապելով լիճը Ֆիեր գետի հետ, որը ձևավորում է հյուսիսարևմտյան սահմանը։ Անսիին շրջապատում են Վերե, Սեմնոզ, Տորնետ և Պարմելան լեռները։
Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
1960 թվականին Անսիում հիմնադրվել է «Մուլտֆիլմերի միջազգային ասոցիացիա» անիմացիոն ֆիլմերի միջազգային ասոցիացիան։ Այդ ժամանակից (հունիս) քաղաքում ամեն տարի անցկացվում է անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոն։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անսին ունի մետաղի և փայտի վերամշակման արտադրություն, տեքստիլի և սննդի արդյունաբերություն։ Քաղաքը համարվում է բուժավայր։
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անսիում՝ քաղաքի կենտրոնում գտնվող բլրի վրա, գտնվում է միջնադարյան դղյակ։ Դրա մասին առաջին հիշատակումը հայտնվել է 12-րդ դարում։ Ամրոցը ծառայել է որպես Ժնևի կոմսերի, իսկ ավելի ուշ՝ Սավոյի դքսերի նստավայր։ Ամրոցում գործում է թանգարան՝ մշտական և ժամանակավոր ցուցահանդեսներով։
- 16-րդ դարում կառուցված Սուրբ Պետրոսի եկեղեցին Անսիի եպիսկոպոսության կենտրոնն է, որը կազմավորվել է 1822 թվականին։
- Կղզու պալատը, որը գտնվում է Թյու ջրանցքի կենտրոնում, կառուցվել է 1132 թվականին։ Պատմության ընթացքում շենքը ծառայել է տարբեր վարչական գործառույթների, մասնավորապես՝ իբրև Անսիի կառավարչի նստավայր, քաղաքային դատարան և քաղաքային բանտ։ 1900 թվականին կղզու պալատը ճանաչվել է որպես Անսիի պատմական հուշարձան, ներկայումս այնտեղ է գտնվում քաղաքի թանգարանը։
Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Քաղաքը 2018 թվականի ձմեռային օլիմպիական խաղերն անցկացնելու թեկնածու էր, բայց պարտվել է հարավկորեացի Փհենչհանին։
- Անսին պատրաստվում էր ընդունել 2011/2012 թվականների բիաթլոնի աշխարհի գավաթի փուլը, բայց ձյան և տաք եղանակի իսպառ բացակայության պատճառով բեմը տեղափոխվել է Հոխֆիլցեն։
- 2013 թվականի մարտին Անեսիում անցկացվել են Համաշխարհային երկրորդ ռազմական խաղերը։
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բայրոյթ, Գերմանիա
- Չելթնհեմ, Մեծ Բրիտանիա
- Լիպտովսկի Միկուլաշ, Սլովակիա
- Սուրբ Թերեզա, Կանադա
- Վիչենցա, Իտալիա
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Аннеси // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Annecy Վիքիպահեստում |
---|
- Անսիի քաղաքապետարանի պաշտոնական կայք(ֆր.)(անգլ.)(գերմ.)(իտալ.)
- Անսիի զբոսաշրջության պաշտոնական կայք(ֆր.)(անգլ.)(գերմ.)(իտալ.)(նիդեր.)
.