Փարիզյան գաղտնիքներ
Փարիզյան գաղտնիքներ ֆր.՝ Les Mystères de Paris | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ձև | վեպ |
Հեղինակ | Էժեն Սյու |
Երկիր | Ֆրանսիա |
Բնագիր լեզու | ֆրանսերեն |
Տեսարան | Փարիզ |
Հրատարակվել է | 1842 |
Les Mystères de Paris |
«Փարիզյան գաղտնիքներ» (ֆր.՝ Les Mystères de Paris), 19-րդ դարի ամենահայտնի վեպերից[1]։ Հեղինակը Էժեն Սյուն է։ Վեպը տպվել է Journal des débats ամսագրի 90 համարներում՝ 1842 թվականի հունիսի 19-ից մինչև 1943 թվականի հոկտեմբերի 15-ը։ Չնայած հսկայական ծավալին (1000-ից ավելի էջ)՝թարգմանվել է բոլոր եվրոպական լեզուներով։
Ֆելիետոնային-վեպը (առաջիններից մեկը Ֆրանսիայում) ակնթարթային և հսկայական հաջողություն է ունեցել, որը թույլ տվեց Journal des debats-ին մեծացնել տպաքանակը և դառնալ ֆրանսիական մամուլի առաջատարներից մեկը։ Սոցիալական տարբեր շերտերից հարյուր հազարավոր ֆրանսիացիներ անհամբեր սպասել են թերթի նոր համարին։ Հրատարակության գլխավոր գրասենյակի դիմաց հերթեր են գոյացել նրանց, ովքեր ցանկացել են իմանալ, թե ինչ եղավ հետո։ Անգրագետներն այցելել են ակումբներ, որտեղ նրանց համար բարձրաձայն ընթերցել են վեպի նոր թողարկումը[2]։ Շատ անգրագետներ վեպը կարդալու համար գրագիտություն են սովորել[3]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի օր Փարիզում հանցագործ աշխարհի «Տհաճ միջավայրում» իր շարժ ու ձևով, խոսակցական լեզվով աչքի էր ընկնում ազնիվ և ուժեղ Ռոդոլֆը։ Ներկայացնելով իրեն և որպես աշխատող, և որպես առևտրական, Ռոդոլֆն օգնում էր «թշվառներին» և անօթևաններին, կախված դրությունից։
Ոչ ոք չէր կասկածում, որ Ռոդոլֆն իրականում Գերոլշտայնյան դքսության ժառանգորդն է և եկել է Փարիզ, որպես ծպտյալ փնտրելու իր դստերը։
Հաջորդ միապետին միանգամից պերզ է դառնում, որ շատ չարագործ գաղտնիքներ տանում են նոտար Ֆերրանույի մոտ, ով սուրբ է ձևանում բայց, իրականում գործում է մեղքեր։ Նրան հաջողվում է փրկել Ֆերրենայից և հասարակած տնից հանել երիտասարդ Պևունյուին, ով էլ պարզվում է որ իր աղջիկն է։
Թագաժառանգ Ռոդոլֆը պատվով դիմանում է տասնյակ մելոդրամատիկ իրավիճակների։ Մեկ ագնամ չէ որ նրա կյանքը փրկվել է, դատապարտվեց 15 տարվա ազատազրկման՝ սպանության համար, բայց պահպանեց հարգանքն ու պատիվը։ Արքայազնի որոնումները տանում են իր հին կնոջ՝ Սառայի մոտ։
Վեպի վերջում Ռոդոլֆն ամուսնանում է Մարկիզե դը Արվիլի հետ և վերադառնում է Փարիզից հայրենիք։ Նախկինում Պևունյան, այժմ արքայադուստր Ամելիան որոշում է իր կյանքը նվիրել բարեգործությանը և դառնում վանքի մայրապետ։
-
Ռոդոլֆը վարպետի հագուստով -
Le Chourineur. -
La Goualeuse. -
Barbillon. -
Bradamanti. -
Bras-Rouge. -
Cabrion. -
Calebasse. -
Cecily. -
Coupe-en-deux. -
Le Dr David. -
Le père Micou. -
Griffon. -
Gros-Boiteux. -
Jacques Ferrand. -
La Chouette. -
La Louve. -
Monsieur Pipelet. -
Madame Pipelet. -
Madame Séraphin. -
Mont-Saint-Jean. -
Morel. -
Narcisse Borel. -
Nicolas Martial. -
Pique-Vinaigre. -
Rigolette. -
Sir Walter Murph. -
Le Squelette. -
L’Ogressse. -
Tortillard.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ В. Нижний. На уроках режиссуры С. Эйзенштейна. Искусство, 1958. С. 16.
- ↑ Eco, Umberto Rhetoric and Ideology in Sue’s Les Mystères de Paris(անգլ.) // International Social Science Journal. — 1967. — № 19. — С. 551—569.
- ↑ «Эжен Сю – французский писатель (к 215-летию со дня рождения) - Литературные имена - 7 - Каталог файлов - Кугарчинская ЦРБ». kuglib.ru. Վերցված է 2023 թ․ հունվարի 21-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փարիզյան գաղտնիքներ» հոդվածին։ |
|