Իսահակ Բաշևիս Զինգեր
Իսահակ Բաշևիս Զինգեր իդիշ՝ יצחק זינגער | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 14, 1904[1][2][3][…] |
Ծննդավայր | Լեոնչին, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն[4] |
Վախճանվել է | հուլիսի 24, 1991[5][3][6][…] (87 տարեկան) |
Վախճանի վայր | Surfside, Ֆլորիդա, ԱՄՆ |
Գերեզման | Cedar Park Cemetery |
Գրական անուն | Bashevis, Warszawski և D. Segal |
Մասնագիտություն | թարգմանիչ, վիպասան, էսպերանտիստ, ինքնակենսագիր, լրագրող, մանկագիր, գրող, սցենարիստ և արձակագիր |
Լեզու | իդիշ և անգլերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Ուշագրավ աշխատանքներ | The Magician of Lublin? և Gimpel the Fool? |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Աշխատավայր | Բարդ Քոլեջ |
Պարգևներ | |
Ամուսին | Alma Wassermann? |
![]() | |
![]() |
Իսահակ (Իցհոկ, Այզեկ) Բաշևիս Զինգեր (իդիշ՝ יצחק באַשעװיס՝ Իցհոկ Բաշևիս (բառացի «Բաշևների որդի»), իսկական ազգանունը՝ Զինգեր, անգլ.՝ Isaac Bashevis Singer, հուլիսի 14, 1904[1][2][3][…], Լեոնչին, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն[4] - հուլիսի 24, 1991[5][3][6][…], Surfside, Ֆլորիդա, ԱՄՆ, Ֆլորիդա նահանգ, ԱՄՆ), հրեական ծագմամբ ամերիկացի գրող։ Գրել է իդիշով, ապրել և գործել է Նյու Յորքում։ 1978 թվականի գրականության ոլորտում Նոբելյան մրցանակակիր է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1904 թվականին Վարշավայի մոտ գտնվող Լեոնչին փոքրիկ գյուղում։ Նրա ծննդյան ճշգրիտ ամսաթիվը հայտնի չէ։ Տղայի հայրը՝ Պինխուս Մենդլ Զինգերը, հասիդական հավատքի ռաբբի էր։ Մայրը՝ Բաշեյվա Զիլբերմանը, ևս ծագումով ռաբբիական ընտանիքից էր։ Ավագ եղբայրը՝ Իսրոյել Իեշուա Զինգերը, դարձավ գրող, ինչպես և քույրը՝ Խինդա Էսթեր Կրեյթմանը (1891—1954)։ Տղան սովորել է ավանդական խեղերում (հրեաների արական կրոնական դպրոց), շատ է հետաքրքրվել ընթերցանությամբ։ 1920 թվականին Զինգերն ընդունվել է եշիվա, սակայն մի քանի ամիս անց կիսատ է թողել ուսումը։
1923 թվականին Զինգերը գնացել է Վարշավա, որտեղ մնացել է երկար ժամանակ։ Սկզբում Զինգերն աշխատել է որպես հրեական գրական լրագրի սրբագրիչ, որը հրատարակում էր իր եղբայր Իսրոյել Իեշուա Զինգերը։ Այդ ժամանակ երիտասարդը իր մեջ հետաքրքրություն է բացահայտում դեպի փիլիսոփայություն, ֆիզիոլոգիա, հոգեբանություն, ինչպես նաև բնական և գերբնական գիտություններ։ Հենց այդ շրջանում է Զինգերը փորձում ուժերը արձակի ոլորտում։
1925 թվականին «Լիտերարիշե բլետեր» («Գրական թերթիկներ») լրագրում, որտեղ աշխատում էր Զինգերը, հրատարակվում է նրա առաջին պատմվածքը՝ «Ծեր տարիքում» վերնագրով։ Ստեղծագործությունը տպագրվում է Ցե կեղծանունով։ Դրանից հետո Զինգերն սկսում է բավականին հաճախ գրել կարճ պատմվածքներ։ Դրա հետ միասին նա իդիշ է թարգմանում այնպիսի գրողների տարբեր ստեղծագործություններ, ինչպիսիք էին՝ Կնուտ Համսունը, Թոմաս Մանը, Էրիխ Մարիա Ռեմարկը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Ռուսական մեծ հանրագիտարան (ռուս.) — М.: Большая российская энциклопедия, 2004.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 Carnegie Hall linked open data — 2017.
- ↑ 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 6,0 6,1 6,2 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ LIBRIS — 2018.
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1978/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ https://commencement.miami.edu/about-us/archives/honorary-degree-recipients/index.html
|
- Հուլիսի 14 ծնունդներ
- 1904 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հուլիսի 24 մահեր
- 1991 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի նոբելյան մրցանակակիրներ
- Հրեա նոբելյան մրցանակակիրներ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- Հրեա գրողներ
- Ամերիկացի արձակագիրներ
- 20-րդ դարի թարգմանիչներ
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- Ինքնակենսագիրներ
- Ամերիկացի մանկագիրներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Ամերիկացի տղամարդ վիպասաններ
- 20-րդ դարի ամերիկացի պատմվածքագիրներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի լրագրողներ
- Ամերիկացի թարգմանիչներ
- Հրեա լրագրողներ