Էռնեստ Հեմինգուեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էռնեստ Հեմինգուեյ
Ernest Hemingway 1950 w.jpg
Ծնվել է հուլիսի 21, 1899({{padleft:1899|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:21|2|0}})[1][2][3][4][5][6][7][8]
Ծննդավայր Օուկ պարկ, Կուկ շրջան, Իլինոյս, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[9][10]
Վախճանվել է հուլիսի 2, 1961({{padleft:1961|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:2|2|0}})[1][2][3][4][5][11][7] (61 տարեկանում)
Վախճանի վայր Կետչում[12]
Մասնագիտություն ռազմական թղթակից, սցենարիստ, գրող, վիպասան, լրագրող, ինքնակենսագիր, դրամատուրգ և արվեստների գործիչ
Լեզու անգլերեն[1]
Քաղաքացիություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Ժանրեր արձակ և հրապարակախոսություն
Պարգևներ Գրականության Նոբելյան մրցանակ[13][14] Բրինզե աստղ Պուլիտցերյան մրցանակ գեղարվեստական արձակի բնագավառում և Florida Artists Hall of Fame
Ամուսին Hadley Richardson, Pauline Pfeiffer, Martha Gellhorn և Mary Welsh Hemingway
Զավակներ Ջեք Հեմինգուեյ, Պատրիկ Հեմինգուեյ և Գրեգորի Հեմինգուեյ
Ernest Hemingway Signature.svg
Էռնեստ Հեմինգուեյ Վիքիքաղվածքում
Ernest Hemingway Վիքիպահեստում

Էռնեստ Միլլեր Հեմինգուեյ (անգլ.՝ Ernest Miller Hemingway, հուլիսի 21, 1899({{padleft:1899|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:21|2|0}})[1][2][3][4][5][6][7][8], Օուկ պարկ, Կուկ շրջան, Իլինոյս, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[9][10] - հուլիսի 2, 1961({{padleft:1961|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:2|2|0}})[1][2][3][4][5][11][7], Կետչում[12]), ամերիկացի գրող և լրագրող, Նոբելյան մրցանակակիր գրականության ասպարեզում (1954

Նրա սեղմ, բայց և գերհագեցած գրելաոճը մեծ ազդեցություն է ունեցել 20–րդ դարի արձակի վրա, իսկ արկածներով լի անձնական կյանքը և հասարակական կերպարն ազդել են հետագա սերունդների վրա։ Հեմինգուեյն իր ստեղծագործությունների մեծ մասը գրել է 1920-1950 թվականների ընթացքում. 1954 թվականին ստացել է Նոբելյան մրցանակ գրականության ասպարեզում։ Հրատարակել է յոթ վեպ, պատմվածքների վեց ժողովածու և երկու ոչ գեղարվեստական աշխատություն։ Նրա երեք վեպերը, պատմվածքների չորս ժողովածուները և երեք ոչ գեղարվեստական աշխատությունները հրատարակվել են հետմահու։ Հեմինգուեյի ստեղծագործություններից շատերը համարվում են ամերիկյան դասական գրականության նմուշներ։

Հեմինգուեյը ծնվել է Իլինոյս նահանգում՝ Օուք պարկում։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո աշխատել է «The Kansas City Star» թերթի համար, այնուհետև Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կամավոր մեկնել է իտալական ռազմաճակատ։ 1918 թվականին ծանր վիրավորվել է և վերադարձել տուն։ Հեմինգուեյի պատերազմական տարիների փորձը հիմք հանդիսացավ «A Farewell to Arms» վեպի ստեղծման համար։

1921 թվականին Հեմինգուեյն ամուսնանում է Հադլի Ռիչարդսոնի հետ, ով իր չորս կանանցից առաջինն էր։ Զույգը տեղափոխվում է Փարիզ, որտեղ Հեմինգուեյն աշխատում է որպես թղթակից և ընկնում է 1920–ականների «կորուսյալ սերնդի» (“Lost Generation”)՝ ներգաղթյալ հասարակության մոդեռնիստ գրողների և արվեստագետների ազդեցության տակ։ Նրա՝ «Եվ ծագում է արևը» ստեղծագործությունն իր առաջին վեպն էր. Այն տպագրվում է 1926 թվականին։

1927 թվականին բաժանվում է Հադլի Ռիչարդսոնից և ամուսնանում Պաուլինա Պֆայֆերի հետ. նրանք բաժանվում են, երբ Հեմինգուեյը վերադառնում է Իսպանիայի քաղաքացիական պատերազմից, որտեղ աշխատում էր որպես լրագրող: Դրանից հետո է, որ նա գրում է «Ում մահն է գուժում զանգը» (“For Whom the Bell Tolls”) վեպը։ Մարթա Գելհորնը նրա երրորդ կինն էր (1940 թվական). նրանք բաժանվում են, երբ Հեմինգուեյը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հանդիպում է Մերի Ուելշին։ Հեմինգույը ականատես է դառնում Նորմանդիայում դաշնակից զորքերի ափհանման և գերմանացիներից Փարիզի ազատագրման իրադարձություններին։

1952 թվականին տպագրվում է «Ծերունին և ծովը» պատմվածքը, որից կարճ ժամանակ անց Հեմինգուեյը մեկնում է Աֆրիկա՝ սաֆարիի, որտեղ երկու անգամ մահվան եզրին է հայտնվում օդային աղետի պատճառով, որից հետո հաշմանդամ է մնում իր հետագա կյանքի մեծ մասի ընթացքում։ Նա հաճախ այցելում էր իր՝ Ֆլորիդայի Քի Ուեսթում (1930-ականներ) և Կուբայում (1940, 1950, 1959 թվականներ) գտնվող տները. դրանցից բացի, Հեմինգուեյը տուն է գնում Այդահոյում, Քեթչում, որտեղ ինքնասպանություն է գործում 1961 թվականին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեմինգուեյը Կլարենս և Գրեյս Հեմինգուեյների ավագ որդին էր և երկրորդ երեխան։

Էռնեստ Միլլեր Հեմինգուեյը ծնվել է 1899 թվականի հուլիսի 21-ին Իլինոյս նահանգի Չիկագո[15] քաղաքի արվարձաններից մեկում՝ Օուք պարկում[16]։ Նրա հայրը՝ Կլարենս Էդմոնդս Հեմինգուեյը, ֆիզիկոս էր, իսկ մայրը՝ Գրեյս Հոլլ-Հեմինգուեյը, երաժիշտ։ Նրանք երկուսն էլ լավ կրթություն էին ստացել և հարգված էին Օուք պարկի պահպանողական համայնքում. մի համայնք, որի մասին մի ժամանակ այնտեղ բնակված Ֆրենկ Լլոյդ Ռայթն ասել է. «Այդքան շատ եկեղեցիներ այդքան շատ լավ մարդկանց համար»[17]։ Ամուսնությունից հետո Կլարենսն ու Գրեյսը կարճ ժամանակ ապրել են Գրեյսի հոր՝ Էռնեստ Հոլլի հետ, ում անունով էլ ամուսինները[18] կոչեցին իրենց առաջնեկին։ Հետագայում Էռնեստ Հեմինգուեյն ասում էր, որ իրեն դուր չի գալիս իր անունը[Ն 1], քանզի այն զուգորդվում է Օսկար Ուայլդի The Importance of Being Earnest «Լուրջ լինելու կարևորությունը»[19] թատերգության միամիտ, մինչև իսկ հիմար հերոսի հետ։ Ընտանիքը վերրջապես տեղափոխվում է յոթ սենյականոց իր բնակարանը՝ պատշաճ հարևանությամբ, Գրեյսի համար նախատեսված երաժշտական ստուդիայով և Կլարենսի բժշկական գրասենյակով[15]։

Հեմինգուեյի մայրը հաճախ էր մասնակցում գյուղերում կազմակերպվող համերգների։ Չափահաս տարիքում Հեմինգուեյը բացահայտ կերպով չէր սիրում իր մորը, չնայած նրա կենսագիր Մայքլ Ս. Ռեյնոլդսը նշում է, որ Հեմինգուեյին են փոխանցվել իր մոր էներգետիկան և խանդավառությունը[20]։ Նրանց կռիվների պատճառն այն էր, որ Գրեյսը ստիպում էր Էռնեստին թավջութակ նվագել սովորել: Հետագայում Հեմինգուեյը խոստովանել է, որ երաժշտության դասերը շատ օգտակար գտնվեցին գրելու գործում և որպես ապացույց բերում է «Ում մահն է գուժում զանգը» ստեղծագործության բազմամեղեդային կառուցվածքը[21] ։ Ընտանիքը ամառներն անց է կացնում Ուինդմեր ավանում՝ Ուալուն լճի ափին՝ Պետոսկիի մերձակայքում, որտեղ պատանի Հեմինգուեյին հայրը սովորեցնում էր որս անել, ձուկ բռնել, ճամբար խփել անտառներում և Հյուսիսային Միչիգանի լճերի մոտ։ Բնության հետ շատ վաղ հասակից շփումները դրսի արկածային կյանքի, ինչպես նաև հեռավոր ու մեկուսի վայրերում ապրելու կիրք առաջացրեցին նրա մեջ [22]։

Հեմինգուեյի ընտանիքը 1905 թվականին (ձախից աջ՝ Մարսելին, Սանի, Կլարենս, Գրեյս, Ուրսուլա և Էռնեստ)

1913 -1917 թվականների ընթացքում Հեմինգուեյը հաճախել է Օուք պարկի և Ռիվեր Ֆորեստի ավագ դպրոց, որտեղ մասնակցել է մի շարք մարզաձևերի պարապմունքների ու մրցումների, ինչպիսիք են բռնցքամարտը, թեթև աթլետիկան, ջրագնդակը և ֆուտբոլը։ Նա գերազանց առաջադիմություն էր դրսևորում անգլերենից. Հեմինգուեյն իր քրոջ՝ Մարսելինի հետ երկու տարի ներգրավված է եղել դպրոցի նվագախմբում։ Պատանի հասակում նա լրագրության դասերի է հաճախել Ֆեննի Բիգսի մոտ[23], ինչպես նաև քրոջ՝ Մարսելինի հետ 2 տարի նվագել է դպրոցի նվագախմբում։[20]։ Դասերի ընթացքում գործում էր հետևյալ սկզբունքը. «Պատկերացնենք, որ դասարանը ամսագրի խմբագրություն է»։ Լավագույն գրողներն իրենց ստեղծագործությունները հանձնում էին «Տրապեզ» դպրոցական ամսագրին։ Ե՛վ Հեմիգուեյը, և՛ Մարսելինն ունեն այնպիսի աշխատանքներ, որոնք հանձնվել են «Տարպեզ»-ին։ Հեմիգուեյի առաջին գործը, որը տպագրվել է 1916 թվականի հունվարին, Չիկագոյի սիմֆոնիկ երգչախմբի ելույթի մասին էր[24]։ Նա շարունակում էր հոդվածներ գրել ու խմբագրել «Տրապեզ»-ը և «Տաբուլա»տարեգիրքը։ Այդ հոդվածներում նա փորձում էր նմանակել սպորտային մեկնաբաններին և օգտագործում էր Ring Lardner, Jr. գրական կեղծանունը՝ հիշեցնելով ,,Չիկագո թրիբյունի,, Ring Lardner-ին, ով մակագրում էր Line O'Type։ Ինչպես Մարկ Տվենը, Ստեֆեն Քրեյնը, Թեոդոր Դրայզերը և Սինքլեր Լյուիսը՝ Հեմինգուեյը նույնպես վիպասան դառնալուց առաջ լրագրող էր[25]։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո Հեմինգուեյն աշխատանքային փորձաշրջան անցավ «Քանզաս Սիթի Սթար» (The Kansas City Star) ամսագրում՝ որպես խմբագիր։ Չնայած այնտեղ աշխատեց ընդամենը վեց ամիս՝ նա իր համար որդեգրեց ամսագրի գրելաոճը. «Օգտագործել կարճ նախադասություններ, օգտագործել կարճ, դյուրընթեռնելի պարբերություններ։ Ապավինել ճկուն անգլերենին։ Լինել դրական, ո՛չ բացասական»[26]։

Առաջին համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեմինգուեյը զինվորական հանդերձանքով Միլանում, 1918

1918 թվականի սկզբին Հեմինգուեյն արձագանքեց Կարմիր խաչի՝ կամավոր մարտիկների հավաքագրման կոչին Կանզաս քաղաքում և գրանցվեց Իտալիայում շտապ օգնության վարորդ դառնալու համար։[27] Նա Նյու Յորքը լքեց մայիսին և ժամանեց Փարիզ, երբ քաղաքը գտնվում էր գերմանական հրետանու ռմբակոծության տակ։[28] Հունիս ամսին արդեն իտալական ճակատում էր։ Հավանաբար հենց այդ ժամանակ նա առաջին անգամ հանդիպեց Ջոն Դոս Պասոսին, ում հետ տասնամյակներ շարունակ ջերմ բարեկամական հարաբերությունների մեջ էր։[29] Միլանում, հենց առաջին օրը, Հեմինգուեյին ուղարկեցին պայթեցված զինամթերքի գործարանի վայր, որտեղ փրկարարները հավաքում էին մահացած կին աշխատողների մարմինների մասերը։ Այս միջադեպը նա նկարագրել է իր «Մահ կեսօրին» վավերագրական գրքում. «Ես հիշում եմ, որ մահացածների ամբողջական մարմինները փնտրելուց հետո, մենք հավաքում էինք մարմինների մասեր»։[30] Մի քանի օր անց նրան տեղափոխեցին Ֆոսալտա դի Պիավա։

Հունիսի 8-ին, երբ Հեմինգուեյը ճաշարանից առաջին գծում կանգնած զինվորների համար շոկոլադ և ծխախոտ էր բերում, լրջորեն վիրավորվեց ականանետի կրակից։[30] Չնայած իր վերքերին՝ Հեմինգուեյը շարունակում էր օգնել իտալացի զինվորներին, ինչի համար պարգևատրվեց իտալական բանակի Քաջության արծաթե մեդալով։[31][Ն 2] Դեռևս 18 տարեկան լինելով՝ Հեմինգուեյը այս առիթով ասել է. «Երբ երիտասարդ տղան գնում է պատերազմ, նա անմահության մասին մեծ պատրանքներ ունի։ Մարդիկ մահանում են, բայց ոչ դու... Իսկ երբ առաջին անգամ վիրավորվում ես, կորցնում ես այդ պատրանքը և հասկանում, որ դա կարող է նաև քեզ հետ պատահել»։[32] Նա երկու ոտքից վիրավորվեց, վիրահատվեց և հինգ օր անցկացրեց դաշտային հիվանդանոցում, մինչ նրան կտեղափոխեին Միլանի Կարմիր խաչի հիվանդանոց վերականգնման համար։[33] Վեց ամիս անցկացրեց հիվանդանոցում, որտեղ հանդիպեց Դորման Սմիթին և նրա հետ ամուր կապ հաստատեց, որը տևեց տասնամյակներ։ Այստեղ նա Ամերիկայի Արտաքին ծառայության ապագա սպա, դեսպան և գրող Հենրի Սերանո Վիլարդի հետ նույն սենյակում էր մնում։[34]

Վերականգնման ընթացքում նա առաջին անգամ սիրահարվեց Կարմիր խաչի բուժքույր Ագնես ֆոն Կուրովսկիին, ով իրենից յոթ տարով մեծ էր։ Ագնեսը և Հեմինգուեյը որոշում են մի քանի ամսվա ընթացքում ամուսնանալ Ամերիկայում, երբ Հեմինգուեյը 1919 թվականի հունվարին կզորացրվեր և կվերադառնար Միացյալ Նահանգներ։ Սակայն մարտ ամսին Ագնեսը գրում է, որ նշանվել է իտալացի սպայի հետ։ Հեմինգուեյի կենսագիր Ջեֆրի Մեյերսը պնդում է, որ Հեմինգուեյը խորը հիասթափություն էր ապրում Ագնեսի մերժումի պատճառով և իր հետագա հարաբերություններում նա հետևում էր այդ նույն օրինակին՝ լքելով կանանց, մինչ նրանք կլքեին իրեն։[35]

Տորոնտո և Չիկագո[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեմինգուեյը պատերազմից վերադարձավ 1919 թվականին։ Չլինելով դեռ 20 տարեկան՝ նա ձեռք էր բերել բավական հասունություն, ապրում էր առանց աշխատանքի և կարիք ուներ ուժերը վերականգնելու[36]: Ինչպես բացատրում էր Ռեյնոլդսը. «Հեմինգուեյը իսկապես չէր կարող բացատրել իր ծնողներին, թե ինչ անցավ իր մտքով, երբ տեսավ արյունոտ իր ծունկը: Չէր կարողանում փոխանցել այն, թե ինչքան վախեցած էր՝ գտնվելով այլ երկրում, վիրաբույժներով շրջապատված, ովքեր չէին կարող իրեն անգլերենով բացատրել՝ կկորցնի նա իր ոտքը, թե ոչ»[37]: Սեպտեմբերին Հեմիգուեյը գնում է արշավի, ձուկ որսալու դպրոցական իր ընկերների հետ Միչիգանի վերին թերակղզի[32]: Այդ ուղևորությունը դարձավ Հեմինգուեյի «Մեծ, երկսիրտ գետը» պատմվածքի ոգեշնչման աղբյուրը, որտեղ Նիկ Ադամս անունով հերոսը պատերազմից հետո վերադառնում է քաղաք՝ հանգստություն փնտրելու, մեկուսանալու ցանկությամբ[38]: Ընտանիքին մոտ մի բարեկամ նրան աշխատանք է առաջարկում Տորոնտո քաղաքում, որը նա ընդունում է, քանի, որ այլ զբաղմունք պարզապես չուներ։ Ավելի ուշ նա դառնում է ֆրիլանսեր, վարձատրվող գրող, աշխատում է «Տորոնտո Սթար Ուիքլի»-ում որպես արտասահմանյան թղթակից։ Միչիգիան նա վերադարձավ մեկ տարի անց՝ հունիսին[36] և այնուհետև տեղափոխվեց Չիկագո 1920 թվականի սեպտեմբերին՝ ապրելու իր ընկերների հետ, սակայն շարունակում էր հոդվածներ տրամադրել «Տորոնտո Սթար» ամսագրին[39]:

Passport photograph
Հեմինգուեյի անձնագրի լուսանկարը, 1923 թ.

Չիկագոյում նա աշխատում էր որպես «Cooperative Commonwealth» ամսագրի գլխավոր խմբագիր, որտեղ էլ հանդիպում է վիպասան Շերվուդ Անդերսոնին[39]: Երբ Սենթ Լուիսի բնակչուհի Հեդլի Ռիչարդսոնը եկավ Չիկագո՝ այցելելու Հեմինգուեյի սենյակակցի քրոջը, նա պարզապես կուրորեն սիրահարվեց և հայտարարեց հետևյալը. «Ես գիտեի, որ նա այն աղջիկն էր, ում հետ ես կամուսնանամ»[40]: Հեդլին կարմրահեր էր, ուժեղ բնազդով և ութ տարով մեծ էր Հեմինգուեյից[40]: Չնայած տարիքային նման տարբերությանը, Հեդլին, ով մեծացել էր իր մոր գերպաշտպանության ներքո, այնքան էլ հասուն չէր թվում իր տարիքի կանանց համեմատ[41]: «Հեմինգուեյի կանայք» գրքի հեղինակ Բերնիս Կերտը փաստում է, որ Հեդլին հիշեցնում էր Ագնեսին, սակայն նրան բնորոշ էր մանկական բնավորությունը, որից Ագնեսը զուրկ էր։ Էռնեստն ու Հեդլին, լինելով նամակագրական կապի մեջ, որոշեցին ամուսնանալ և ճանապարհորդել Եվրոպայով[40]: Նրանք ուզում էին լինել Հռոմում, բայց Շերվուդ Անդերսոնը համոզեց նրանց այցելել Փարիզ՝ երիտասարդ զույգի համար հանձնարարական նամակներ գրելով[42]: Նրանք ամուսնացան 1921 թվականի սեպտեմբերի 3-ին, իսկ երկու ամիս անց Հեմինգուեյին վարձում են որպես «Տորոնտո Սթար» ամսագրի գլխավոր խմբագիր, և զույգը տեղափոխվում է Փարիզ։ Հեդլիի հետ Հեմինգուեյի ամուսնության մասին Մեյերսը ասում է. «Հեմինգուեյը Հեդլիի հետ ստացավ այն ամենը, ինչին հույս ուներ հասնել Ագնեսի հետ՝ գեղեցիկ կնոջ սեր, արժանի եկամուտ և կյանք Եվրոպայում»[43]:

Փարիզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փարիզում անցկացրած իր տարիներին Հեմինգուեյը բարձրահասակ լայն ուսերով շագանակագույն աչքերով տղամարդ էր: Նա ու Հադլեյը ապրում էին փոքրիկ տանը 74ր դ   Կարգինալ Լեմոին փողոցում որը տեղակայված էր Լատրնի թաղամասում, նա աշխարհում էր մոտակայքում գտնվող վարձով տանը։ Սթայնը ով Փարիզում մոդեռնիզմի բաստիոնն էր  դառնում է հեմինգուեյի ուսուցիչը և հեմինգուեյի տղայի Ջեքի կնքամայրը։ Ներկայացրել է Մոնպարնասի թաղամասի արտասահմանցի նկարիչներին եւ գրողներին, որոնց նա անվանել է «Կորցված սերունդ»: Հեմինգուեյը իր  ուսուցիչի Սթայնի- ի սրահում հանդիպումներ է ունեցել Պաբլո Պիկասոյի, Ջոան Միրոյի եւ Խուան Գրիսի նման ազդեցիկ նկարիչների հետ: Նա, ի վերջո, դուրս է եկել Սթայնի ազդեցությունից, և նրանց փոխհարաբերությունները վատթարանում են տասնամյակների ընթացքում՝ գրական վեճերի պատճառով։ Էզրա ֆունտը հանդիպել է Հեմինգուեյին, 1922 թ.-ին, Սիլվիա լողափի Շեքսպիրի եւ ընկերության գրախանութում: Նրանք երկուսով 1923-ին շրջագայել էն Իտալիայով, այնուհետև ապրել նույն փողոցում, 1924 թվականին:

Փարիզում գտնվելու առաջիկա 20 ամիսների ընթացքում Հեմինգուեյը 88 պատմություն է ներկայացրել ''Տորոնտո Աստղ'' թերթին:Նա խոսացել է հունական-թուրքական պատերազմի մասին, որտեղ ինքը ականատես է եղել Զմյուռնիայի այրմանը և գրել է ճանափարհորդական կտորներ, ինչպիսիք են ՛՛ Թունա ձկան ձկնորսությունը Իսպանիայում՛՛ և ՛՛Իշխան ձկան ձկնորսությունը ողջ Եվրոպայում;ամենալավը ուներ Իսպանիան,հետո Գերմանիան՛՛:Հեմինգուեյը կոտրվեց երբ իմացավ որ Հեդին կորցրել է իր ձեռագրերով լի ճամպրուկը Գարե դե Լիոնում, երբ նա ճանապարհորդում էր Ժնև, որ տեսնի նրան 1922 թվականի դեկտեմբերին:Հաջորդ սեպտեմբերին,զույգը վերադառնում է Տորոնտո,որտեղ 1923 թվականի հոկտեմբերի 10-ին ծնվում է նրանց որդին՝ Ջոն Հեդլի Նիքանորը:Նրանց բացակայության ընթացքում տպագրվել է Հեմինգուեյի առաջին <<Երեք պատմություն և տաս պեոմ>>  վերնագրով:Երեք պատմություններից երկուսը պարունակում էին պատմության այն հատվածը ինչը մնաց ճամպրուկի կորուստից հետո և երրորդը հատվածը գրել էր նախորդ տարվա սկզբին Իտալիայում:Հետագա մի քանի ամիսների ընթացքում լույս է տեսել մեր ժամանակների երկրորդ հատորը (առանց ներդրման): Փոքր հատորը իր մեջ ընդգրկում էր վեց վինետներ և տասնյակ պատմություններ, որոնք Հեմինգուեյը գրել էր նախորդ ամառվա ընթացքում երբ առաջին անգամ այցելել էր Իսպանիա,որտեղ ինքը բացահայտեց ցլամարտի ոգին:Նա կարոտում էր Փարիզը, համարելով Տորոնտոն ձանձրալի և ցանկանում էր վերադառնալ գրողի կյանքին,այլ ոչ թե ապրել լրագրողի կյանքով:

Հեմինգվեյն իր կնոջ Հեդլիի հետ առաջին անգամ այցելել է Սան Ֆերմինի փառատոն Պամպլոնա, Իսպանիայում  1923 թվականին, որտեղ և նա տարվել է ցլարամտով: Այս ժամանակաշրջանում նրան սկսել են կանչել <<Պապա>>: Հեմինգվեյները վերդարձել են Պամպլոնա   1924 թվականին: Երրորդ անգամ 1925-ի Հունիսին: Այդ տարի նրանք իրենց հետ բերել էին մի խումբ Ամերիկացի և Բրիտանացի արտասահմանցիների՝ Հեմինգվեյի Միչիգնացի պատանեկության ընկեր  Բիլ Սմիթին, Դոնալդ Օգդեն Ստյուարտին, Տիկին Դաֆֆ Թվայսդենին ;ով վերջերս էր ամուսնալուծվել, նրա սիրեկան Փաթ Գյութրին և Հարոլդ Լոբին: Ֆիեստայի ավարտից մի քանի օր հետո, իր ծննդյան օրը՝ Հուլիսի 21-ին նա սկսել է  գրել <<Արևը նույնպես բարձրանում է>>, որն ավարտել է ութ շաբաթ անց: Մի քանի ամիս անց, 1925 թվականի Դեկտեմբերին,Հեմինգվեյները տեղափոխվել են Ավստրայի Շղունց քաղաք ձմեռն անցկացնելու, որտեղ Հեմինգվեյը սկսել է լրոջությամբ աշխատել գրվածքի վրա: Պոլինե Պֆեֆֆերը նրանց միացել է Հունվարին և Հեդլիի խորհրդին հակառակ հորդորել է Հեմինգվեյին ստորագրել Սքրիբներսի հետ պայմանագիրը: Հեմինգվեյը լքել է Ասվտրիան դեպի Նյու Յորք կարճատև ճամփորթդության, որպեսզի հանդիպի հրտարակիչներին: Փարիզում կանգ առած ժամանակ՝ մինչ Շղունց վերադառնալը նա սիրային կապ է  սկսել Պֆեֆֆեր հետ: Գրվածքն ավարտել ՝ Մարտին: Ձեռագիրը Նյու Յորք է հասել Ապրիլին և վերջնական ուղղումները արվել են 1926-ի Օգոստոսին Փարիզում: Սքրիբներսը Հոկտեմբերին տպագրել է վեպը:

<<Արևը նույնպես բարձրանում է>>-ն համառոտ ներկայացրել է հետ-պատերազմյան սերնդի վիջակը, ստացել լավ կարծիքներ և արժամացել <<Հեմինգվեյի լավագույն աշխատանք>> կոչմանը: Ինքը Հեմինգվեյը ավելի ուշ նամակ է գրել   խմբագիր Մաքս Փերքինսին ասելով, որ գրքի իմաստը ոչ թե կայանում էր սերնդի կործանման մեջ այլ երկրի հավիտանականության: Նա կարծում էր, որ հերոսները ծեծված, ջարդված էին, բայց ոչ կորած:

Հեմինգվեյի ամուսնական հարաբերությունները Հեդլիի հետ վատթարացել էին վեպի վրա աշխատանքների ընթացքում: 1926-ի սկզբին Հեդլին բացահայտել է Հեմիգվեյի և Պֆեֆֆերի կապը: Փարիզ վերադառնալիս նա բաժանություն է խնդրել Հեմինգվեյից, իսկ Նոյեմբերին պաշտոնապես ամուսնալուծություն պահանջել: Նրանք կիսել են ունեցվածքը և Հեդլին ընդունել է Հեմինգվեյի վեպի եկամուտը: Զույգը բաժանվել է 1927 թվականի Հունվարին և Հեմինգվեյը Մայիսին ամուսնացել է Պֆեֆֆերի հետ:

Պֆայֆերը` ով արմատներով ունևոր Կաթոլիկ Արկանզասում բնակվող ընտանիքներից էր սերում, տեղափոխվեց Փարիզ` "Վոգ" ամսագրում աշխատելու համար: Մինչ նրա և Հեմինգուեյի ամուսնությունը Հեմինգուեյը նույնպես Կաթոլիկ դարձավ: Զույգը իրենց մեղրամիսն անցկացրեց Լէ Գրաու-Դու-Ռոիում, որտեղ Հեմինգուեյը վարակվեց սիբիրախտով, և որտեղ նա նաև պլանավորում էր, հրատարակել իր նոր պատմվածքների ժողովածուն, որն հետագայում անվանվեց "Տղամարդիկ Առանց Կանանց," և որը լույս տեսավ 1927 թվականի հոկտեմբերին, ընդգրկելով նաև իր բռնցքամարտի մասին պատմող "Ֆիֆթի Գրանդ" մատմվածքը: "Կոսմոպոլիտան" ամսագրի գլխավոր հրատարակիչ Ռեյ Լոնգը հաճոյախոսությունների արժանացրեց հենց այդ պատմվածքը` անվանելով այն "Լավագույն պատմվածքներից մեկը, որին ես երբևէ հանդիպել եմ... Իմ կարդացած լավագույն բռնցքամարտի մասին պատմությունը... Ռեալիզմի ուշագրավ գործ:"

Պաուլինան` ով հղի էր, տարեվերջին ուզեցավ վերադառնալ Միացյալ Նահանգներ: Ջոն Դոս Պասսոսը խորհուրդ տվեց հանգրվանել Քեյ Վեսթում, ու նրանք լքեցին Փարիզը 1928-ի Մարտին: Հեմինգուեը բավականին ծանր վնասվածք ստացավ Փարիզի իրենց լոգարանում, անզգուշաբար գցելով գլխի վրա զուգարանի շղթան` մտածելով, որ այն լուսավորություն ապահովող կոճակն է: Հենց այս պատահարն է Հեմինգուեյի ճակատի վրա տեղ գտած սպիի պատճառը, սպիի, որով նա անցկացրեց իր կյանքի գերակշռող տարիները: Հեմինգուեյը դժկամությամբ եր պատասխանում այդ սպիի մասին հաճախ տրվող հարցերին: Փարիզը լքելուց հետո, Հեմինգուեը,  ասել է "Էլ երբեք չեմ ապրի մեծ քաղաքներում:"

Քի Ուեսթը եւ Կարիբյանները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեմինգուեյն ու Պոլինին մեկնում են Կանզաս Սիթի, որտեղ նրանց որդին, Պատրիկը ծնվում է 1928 թվականի Հունիսի 28-ին: Պաուլինը ունեցավ ծանր ծնդաբերություն, որը Հեմինգուեյը արտացոլել է իր «Հրաժեշտ զենքին» վեպի մեջ: Պատրիկի ծնունդից հետո Պոլինին եւ Հեմինգուեյը այցելեցին Վայոմինգ, Մասաչուսեթս եւ Նյու Յորք: Ձմռանը նա Նյու Յորքում էր, Բամբիի մոտ, երբ  ստացավ մալուխ, որը տեղեկացնում էր հոր ինքնասպանության մասին: Հեմինգուեյը իրեն կործանված եր զգում, քանի որ ընդամենը մի առ ժամանակ առաջ էր նամակ գրել հորը տեղեկացնելու, որ նա չանհանգստանա ֆինանսական դժվարություների մասին: Հեմինգուեյի նամակը հորը հասել էր ինքնասպանությունից րոպեներ հետո:

1930-ակաների սկզբին Հեմինգուայը իր ձմեռները անց էր կացնում Քի ՈՒեսթում իսկ ամառները Վայոմինգում որտեղ նա գտել էր «ամենագեղեցիկ երկիրը, որ նա տեսել էր ամերիկյան արեւմուտքում»: Այստեղ նա եղնիկի, հյուսիսաին եղջերուի և արջի վորսորդությամբ էր զբաղվում:  Վայոմինգում նրան էր միացել Դոս Պասոսը, ում 1930 թվականի Նոյեմբերին երթուղաին կայարան ճանապարհելուց հետո, մեքենաիով վթարի ենթարկվեց և ջարդեց ձեռքը: Վթարից անմիջապես հետո Հեմինգուեյը տեղապոխվեց հիվանդանոց, որտեղ մնաց յոթ շաբաթ: Գրող ձեռքի նյարդերին վերականգնվելու համար մեկ տարի պահանջվեց:

Նրա երրորդ որդին, Գրիգորի Հանկոկ Հեմինգուեյը, ծնվել է 1931 թվականի Նոյեմբերի 12-ին, Կանզաս Սիթիում:Պոլինեի հորեղբայրը զույգի համար Քեյթ Ուիթիում գտնվող մի տուն է գնում, որի երկրորդ հարկը Հեմինգուայը վերափոխում է գրական ստուդիայի:

1933 թ.-ին Հեմինգուեյը եւ Պոլինը գնում էին Արեւելյան Աֆրիկա: 10-շաբաթյա այս

Ուղեւորությունը հիմք հանդիսացավ  «Աֆրիկայի Կանաչ լեռներ», ինչպես նաեւ «Կիլիմանջարոի ձյուները» և «Ֆրենսիս Մակոմբերի կարճատև կյանքը» պատմվածքների համար: Զույգը այցելել է Մոմեսասան, Նայրոբին եւ Մաքաքոսը Քենիայում; ապա շարունակել դեպի Տագանիյակի տարածք:Այս ճանապարհորդությունների ընթացքում Հեմինգուեյը վարակվում է  ամեոբիկ դիզենտերաով, և նրան տարհանվել են ինքնաթիռով Նայրոբի:

Հեմինգուեյը նավ է գնում 1934 թ.-ին և անվանում է Պիլար: Դրանից հետօ նա  սկսում է նավարկել Կարիբյան ավազանը: 1935-ին առաջին անգամ ժամանելով Բիմինին,  զգալի ժամանակ անցկացնում այս վայրում: Այս ժամանակահատվածում նա ասխատում է իր “ To have and Have not” վեպի վրա, որը 1930-ականերին գրված հեղինակի միակ վեպն է:

Իսպանական քաղաքացիական պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1937 թվականին Հեմինգուեյը համաձայնության եկավ Հյուսիսամերիկյան Թերթի Դաշինքի հետ, իր Իսպանիայի քաղաքացիական պատերազմը լուսաբանելու համար, և վերադառնալով Իսպանիա նա հանդիպեց գերմանացի կինոռեժիսոր Յորիս Իվենսին: Իվենսը այդ ժամանակ զբաղվում էր "Իսպանական Հող" անունը կրող ֆիլմի նկարահանումներով, որը փաստացիորեն տեղի հանրապետական կուսակցության քարոզչության գործիքներից մեկն էր: Իվենսը ցանկանում էր փոխարինել նախկին սցենարիստ Ջոն Դոս Պասսոսին Հեմինգուեյով, քանզի Դոս Պասսոսը ստիպված էր եղել լքել նկարահանումները իր ընկեր Խոսե Ռոբլեսի կալանավորման` և ապա մահվան դատապարտման պատճառով: Այդ միջադեպը կտրուկ փոխեց հանրապետականների մասին Դոս Պասսոսի ունեցած դրական կարծիքը, նպաստելով իր ու Հեմինգուեյի մեջ հակամարտության առաջմանը, հարկադրելով վերջինիս, Դոն Պասսոսի` Իսպանիան լքելու կեղծ պատճառների տարածմանը, մասնավորապես տածած վախը:

Լրագրող և գրող Մարթա Գելլհորնը` ում Հեմինգուեյը հանդիպել էր մինչ այդ իր նախորդ Քեյ Վեսթ այցի ժամանակ` (1936) միացավ իրեն Իսպանիայում նույնպես: Հադլիի պես` Մարթան ծնվել ու մեծացել էր Սուրբ Լուիսում, և Պաուլինաի պես աշխատել էտ "Վոգ"-ի Փարիզի մասնաճյուղում: Մարթաի մասին պատմելուց Քերթը գրում է` "կերակրման մեջ` նա տարբերվել է Հեմինգուեյին հանդիպած բոլոր կանանցից:" 1937 թվականին` երբ Հեմինգուեյը Մարթաի հետ Մադրիդում էր, քանի որ քաղաքը Ֆրանսիական զորքերի հետ պատերազմի կիզակետում էր, նրան հաջողվեց հեղինակել իր միակ գործը` "Հինգերորդ Սունյակ" անվանմամբ: Մի քանի ամսով նա վերադարձավ Քեյ Վեսթ, ապա 1938ին երկու անգամ նորից Իսպանիա, որտեղ նա Ամերիկացի և Բրիտանացի լրագրողների շարքերում էր, ովքեր վերջիններն էին ում հաջողվեց լքել Էբրոի Ճակատամարտը, որը հանրապետականների վերջին ապավենն էր:

Կուբա[խմբագրել | խմբագրել կոդը]

1939 թ. Սկզբին Հեմինգուեյը իր նավակով անցավ Կուբան `ապրելու Հավանայում գտնվող Ամբոս  Մունդոս հյուրանոցում: Հեմինգուեյը հանդիպել էր Մարթա Գելլհորնին: Մարթան շուտով նրան միացավ Կուբայում, եւ նրանք գրեթե անմիջապես վարձակալեցին Հավանա քաղաքից 24 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ՖիկաՎիջիա (Ֆերմայի) սեփականության: Պաուլինն ու երեխաները հեռցան  Հեմինգուեյից ամռանը, երբ ընտանիքը վերամիավորվել էր Վայոմինգ այցելության ժամանակ, եւ երբ Հեմինգուեյի ամուսնալուծությունը տեղի ունեցավ, նա եւ Մարթան ամուսնացան 1940 թվականի նոյեմբերի 20-ին՝ Չեյնենում, Վայմինգում:

Համաշխարհային երկրորդ պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1944 թվականի մայիսից մինչև 1945 թվականի մարտը Հեմինգուեյը Լոնդոնում և Եվրոպայում էր։ Երբ նա արաջին անգամ ժամանեց Լոնդոն, հանդիպեց <<Time>> ամսագրի թղթակից Մերի Վելշին, ումով նա հրապուրվեց։ Մարտան ստիպված էր անցնել Ատլանտիկ օվկիանոսը պայթուցիկներով լի նավով, քանի որ Հեմինգուեյը հրաժարվել էր օգնել նրան ստանալ ինքնաթիռի անցաթուղթը, և ժամանելով Լոնդոն՝ նա իմացավ, որ Հեմինգուեյը ավտովթարից ստացած ցնցումով հոսպիտալացված է։ Անկարեկից լինելով նրա ծանր դրությանը՝ Մարտան մեղադրեց Հեմինգուեյին խուլիգան լինելու մեջ և ասաց, որ ինքը ամբողջովին ավարտին է հասցրել իր անելիքները։ Վերջին անգամ Հեմինգուեյը Մարտային տեսել է 1945 թվականի մարտին, երբ ինքը պատրաստվում էր վերադառնալ Կուբա և իրենց ամուսնալուծությունը ավարտվեց ավելի ուշ՝ այդ նույն տարում։ Մինչդեռ նա ամուսնալուծության առաջարկությունը արեց Մերի Վելշին՝ իրենց երրորդ հանդիպման ժամանակ։

Հեմինգուեյը, ներկա գտնվելով նորվեգական վայրէջքին, գլխին մեծ վիրակապ էր կրում, բայց ըստ Մեյերների, նա <<թանկ ապրանք կամ լավ թիրախ>> էր համարվում և նրան թույլ չէր տրվում ափ դուրս գալ։

Կուբան և Նոբելյան Մրցանակը

1942-ից 1945 թվականներին Կուբայում բնակության ընթացքում Հեմինգուեյը ասաց, որ «որպես գրող դուրս է գալիս բիզնեսից»: 1946-ին նա ամուսնացավ Մարի-ի հետ, ով  հինգ ամիս անց ունեցավ էկտոպիկ հղիություն: Հեմինգուեյի ընտանիքը պատերազմին հաջորդող տարիներին տուժել է մի շարք պատահարներից և առողջական խնդիրներից` 1945-ին ավտովթարի ընթացքում նա կոտրեց իր ծունկը եւ ամրապնդեց ևս մեկ« խորը վերք իր ճակատին», Մարին հաջորդական  դահուկով սահելու վթարների ժամանակ սկզբում կոտրեց իր աջ կոճը, ապա ձախը: 1947 թվականին, ավտովթարի պատճառով Պատրիկը ստացավ գլխի վնասվածք և լրջորեն հիվանդացավ: Հեմինգուեյն ընկավ խորը դեպրեսսիայի մեջ, որովհետև իր գրող ընկերները սկսեցին մահանալ. 1941-ին Վիլլիամ Բաթլեր Յիթսն ու Ֆորդ Մադոքա Ֆորդը, 1940-ին Սքոթ Ֆիցջերալդը, 1941-ին Շերվուդ Անդերսոնն ու Ջեյմս Ջոյսը, 1946-ին Գերտրուդ Ստայնը, և հաջորդ տարի, 1947-ին Մաքս Պերկինսը, Հեմինգուեյի Սքրիբների երկարատև խմբագիրն ու ընկերը: Այս ժամանակահատվածում նա տառապում էր ուժգին գլխացավերից, այրյան բարձր ճնշումից, քաշի խնդիրներից, որոնցից մեծ մասը նախորդ պատահարների և երկար տարիների խմելու արդյունք են: Այնուամենայնիվ, 1946թ. Հունվարին, նա սկսեց իր աշխատանքը «Եդեմի պարտեզ» գրքի վրա՝ ավարտելով 800 էջ մինչև հունիս ամիս: Հետպատերազմյան տարիների ընթացքում, նա նաև սկսեց իր աշխատանքը մի եռահատորյակի վրա՝ մոտավորապես անվանվող «Հողը», «Ծովը» և « Օդը», որոնք նա ցանկանում էր միավորել մեկ վեպի մեջ, անվանելով այն «Ծովի գիրքը»: Սակայն երկու նախագիծն էլ դադարեցվեցին, և Մելլուն ասում էր, որ Հեմինգուեյի շարունակելու անկարողությունը «նրա խնդիրների ախտանիշն էր» այդ տարիների ընթացքում:

1948 թվականին, Հեմինգուեյն ու Մերին ուղեվորվեցին Եվրոպա, մի քանի ամիս մնալով Վենետիկում: Այնտեղ գտնվելով, Հեմինգուեյը սիրահարվում է տասնիննամյա Ադրիանա Իվանչիչին: Այս անմեղ սիրավեպը ոգեշնչում է «Գետի և Ծառերի միջով» վեպը, որը գրվել է Կուբայում Մերիի հետ վեճերի ժամանակ և հրատարակվել 1950թ.-ին բացասական գնահատանքներով: Հաջորդ տարրի, կատաղած «Գետի և Ծառերի միջով» վեպի քննադատական ընդունման վրա, նա 8 շաբաթում գրում է «Ծերունին և ծովը» վեպի նախնական տարբերակը, ասելով, որ « սա լավագույնն է, ինչ ես կարող էի գրել իմ կյանքում»: «Ծերունին և ծովը» դարձավ ամսվա գիրքը, տվեց Հեմինգուեյին համաշխարհային ճանաչում, հաղթեց Պուլիցերի մրցանակը 1952թ.-ին՝ նրա երկրորդ անգամ Աֆրիկա մեկնելուց մեկ ամիս առաջ:

1954 թ. Հոկտեմբերին Հեմինգուեյը Նոբելյան մրցանակի արժանացավ գրականության բնագավառում: Նա մամուլին տեղեկացրեց, որ Կարլ Սանդբուրգը, Իսակ Դինեսենը եւ Բերնարդ Բերզսոնը նույնպես արժանի էին մրցանակին, բայց ուրախությամբ է ընդունում մրցանակային գումարը: Հեմինգուեյը պնդում էր, որ «Նոբելյան մրցանակի արժանացավ», բայց երբ նա շահեց այն, մի քանի ամիս հետո իր ավիացիոն վթարների եւ հետագա լուսաբանումների մասին ամբողջ աշխարհում խոսում էին, որ «Հեմինգուեյի մտքում, այնուամենայնիվ, պետք է կասկածներ լինեն, որ իր նյարդային ցնցումները ազդեցություն են ունեցել ակադեմիայի որոշման վրա»։ Քանի որ նա դեռ ցավեր ուներ, որոնք ստացել էր աֆրիկյան վթարների ժամանակ, եւ այդ ցավերի պատճառով որոշեց չմեկնեց Ստոկհոլմ։

1955 թ.-ի վերջից մինչեւ 1956 թ.-ի սկիզբ, Հեմինգուեյը անկողնային հիվանդ էր:

Նրան հանձնարարվել էր խուսափել ալկոհոլի օգտագործումից լյարդի վնասը նվազեցնելու համար։ Հեմինգուեյը սկբում հետեւեց խորհուրդին, բայց հետո անտեսեց այն։ 1956 թ. Հոկտեմբերին նա վերադարձավ Եվրոպա եւ հանդիպեց բասկերեն գրող Պիո Բարոայի հետ, որը լուրջ հիվանդ էր ու մահացավ շաբաթներ անց: Ճանապարհորդության ընթացքում Հեմինգուեյը նորից հիվանդացավ եւ բուժում էր ստանում արյան բարձր ճնշման, լյարդի հիվանդության եւ արթրոսկերոզիայի համար:

Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցն ավարտելուց հետո աշխատել է որպես լրագրող։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մեկնելով Եվրոպա՝ դարձել է պատերազմի կամավոր մասնակից և ծանր վիրավորվել։ Ապաքինվելուց հետո սկսել է զբաղվել գրական գործունեությամբ և Փարիզում լույս է ընծայել «Մեր Ժամանակներում» կոչվող պատմվածքների առաջին ժողովածուն, որտեղ մանկության ու պատանեկության տարիների հուշերի կողքին տեղ են գտել նաև պատերազմի թեմաներով գրված պատմվածքներ։ Պատերազմի թեման իր արտացոլումն է գտել նաև Հեմինգուեյի հետագա ստեղծագործություններում։ Այդ գործերից ամենանշանակալիցը նրա «Հրաժեշտ զենքին» վեպն էր, որը լայն տարածում գտավ աշխարհի բազմահազար ընթերցողների շրջանում՝ մեծ հռչակ բերելով գրողին։ Ուշագրավ են նաև նրա «Կիլիմանջարոյի ձյուները», «Մադրիդի վարորդները», «Կղզի օվկիանոսում» ստեղծագործություները։ Իր ստեղծած գրականության ոճով և արծարծած խնդիրներով նա նոր երևույթ էր։ Գրում էր սեղմ, ազդեցիկ ու պատկերավոր, պարզ, բայց և խորը։ Ազատ ժամերին Հեմինգուեյը սիրում էր զբաղվել որսորդությամբ, հատկապես ձկնորսությամբ։ Եվրոպայում ապրելու տարիներին նա մասնակցում է նաև Երկրորդ համաշխարհային պատերազմին։ Կյանքի և պատերազմների բովով անցած, ստեղծագործելու անսպառ եռանդով լցված գրողը Եվրոպայից վերադարձել է Կուբա՝ իր նախնիների հայրենիքը։ Այստեղ է նա գրել է իր հանրահայտ վիպակը՝ Ծերունին և ծովը։ Այս և մյուս ստեղծագործությունների համար 1954 թվականին նրան շնորհվում է նոբելյան մրցանակ։

«Ծերունին և ծովը» վիպակի հերոսը, որ մեծ կենսափորձ ունեցող և կյանքի դժվարությունները հաղթահարող ընդհանրացված կերպար է, ինչ-որ չափով հիշեցնում է նաև հեղինակին՝ Հեմինգուեյին։ Հերոսի կամքի ուժը, ոգու արիությունը, դժվարություններից չընկճվելը ուսանելի օրինակ են բոլորիս համար։ Վիպակը մի քանի անգամ էկրանավորվել է։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի անգամ Հեմինգուեյը գրազ եկավ, որ վեց բառանոց պատմվածք կհորինի, որը նախկինում բոլոր գրվածներից կլինի ամենահուզիչը։ Նա հաղթեց գրազը։

«Վաճառվում են մանկական կոշիկներ՝ երբեք չկրած»։ (անգլերեն՝ «For sale: baby shoes, never used.»)

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hemingway had five siblings: Marcelline (1898); Ursula (1902); Madelaine (1904); Carol (1911); and Leicester (1915). See Reynolds (2000), 17–18
  2. On awarding the medal, the Italians wrote of Hemingway: "Gravely wounded by numerous pieces of shrapnel from an enemy shell, with an admirable spirit of brotherhood, before taking care of himself, he rendered generous assistance to the Italian soldiers more seriously wounded by the same explosion and did not allow himself to be carried elsewhere until after they had been evacuated." See Mellow (1992), 61

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Internet Broadway Database — 2000.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Nationalencyklopedin — 1999.
  6. 6,0 6,1 https://www.loc.gov/item/today-in-history/july-21/
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  8. 8,0 8,1 Discogs — 2000.
  9. 9,0 9,1 9,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118549030 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  10. 10,0 10,1 10,2 https://www.hemingwaybirthplace.com/
  11. 11,0 11,1 11,2 The New York TimesManhattan, New York City: The New York Times Company, A.G. Sulzberger, 1851. — ISSN 0362-4331; 1553-8095
  12. 12,0 12,1 12,2 https://www.ocregister.com/2015/08/12/ernest-hemingways-idaho-house-listed-on-national-register-of-historic-places/
  13. https://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1954/
  14. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  15. 15,0 15,1 Reynolds (2000), 17–18
  16. Oliver (1999), 140
  17. Meyers (1985), 4
  18. Oliver (1999), 134
  19. Meyers (1985), 8
  20. 20,0 20,1 Reynolds (2000), 19
  21. Meyers (1985), 3
  22. Beegel (2000), 63–71
  23. Mellow (1992), 21
  24. Griffin (1985), 25
  25. Meyers (1985), 19–23
  26. "Star style and rules for writing". The Kansas City Star. KansasCity.com. Retrieved 30 November 2011.
  27. Mellow (1992), 48–49
  28. Meyers (1985), 27–31
  29. Pizer (1986)
  30. 30,0 30,1 Mellow (1992), 57–60
  31. Mellow (1992), 61
  32. 32,0 32,1 Putnam, Thomas. "Hemingway on War and Its Aftermath". The National Archives. Retrieved November 30, 2011
  33. Desnoyers, 3
  34. Meyers (1985), 37–42, 34
  35. Meyers (1985), 37–42
  36. 36,0 36,1 Meyers (1985), 45–53
  37. Reynolds (1998), 21
  38. Mellow (1992), 101
  39. 39,0 39,1 Meyers (1985), 56–58
  40. 40,0 40,1 40,2 Kert (1983), 83–90
  41. Oliver (1999), 139
  42. Baker (1972), 7
  43. Meyers (1985), 60–62

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են