Հերտա Մյուլլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հերտա Մյուլլեր
գերմ.՝ Herta Müller
Herta Müller (2019).jpg
Ծնվել էօգոստոսի 17, 1953(1953-08-17)[1][2][3][…] (69 տարեկան)
ԾննդավայրՆիչիդորֆ, Տիմիշ, Ռումինիայի Ժողովրդական Հանրապետություն
Մասնագիտությունգրող, լեզվաբան, բանաստեղծուհի, թարգմանիչ, վիպասան և ակնարկագիր
Լեզուգերմաներեն
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա և Flag of Romania.svg Ռումինիա[4]
ԿրթությունՏեմիշոարայի արևմտյան համալսարան
Ստեղծագործական շրջան1976 - այժմ
Ժանրերվեպ, պոեզիա և էսսե
Ուշագրավ աշխատանքներԸնկճվածություն, The Passport?, The Land of Green Plums? և Ներշնչում-արտաշնչում
ԱնդամակցությունՌումիիայի գրողների միություն, Literaturkreis Adam Müller-Guttenbrunn? և Լեզվի և պոեզիայի գերմանական ակադեմիա
ԱշխատավայրԲեռլինի ազատ համալսարան և Nikolaus Lenau High School?
Պարգևներ
«Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի սպայական մեծ խաչ Գիտության և արվեստի Բաբարիական Մաքսիմիլիանի շքանշան
Գրականության Նոբելյան մրցանակ[5]

Adam Müller-Guttenbrunn-Förderpreis?

Premiul UTC la secțiunea „lucrări în limbile naționalităților conlocuitoare"?

Aspekte-Literaturpreis?

Ռաուրիսի գրական մրցանակ

Förderpreis zum Literaturpreis der Stadt Bremen?

Marieluise-Fleißer-Preis?

Deutscher Sprachpreis?

Roswitha Prize?

Kranichsteiner Literaturpreis?

Գերմանացի գրաքննադատների մրցանակ

Կլեյստի մրցանակ

Արիստեյոն մրցանակ

Ֆրանց Նաբլի մրցանակ

Իդա Դեմելի գրական մրցանակ

Դուբլինի գրական մրցանակ

Ֆրանց Կաֆկայի մրցանակ

Սիսերո Ռեդներփրեյս

[6]

Tübinger Poetik-Dozentur?

Կառլ Ցուկմայերի մեդալ

Ժոզեֆ Բրեյտբախի մրցանակ

Literaturpreis der Konrad-Adenauer-Stiftung?

Berliner Literaturpreis?

Würth-Preis für Europäische Literatur?

Walter-Hasenclever-Literaturpreis?

Ehrengabe der Heinrich-Heine-Gesellschaft?

Franz Werfel Human Rights Award?

Hoffmann von Fallersleben Prize?

Սամուիլ Բոգումիլ Լինդեի մրցանակ

«Մոնիսմանիա» մրցանակ

Stadtschreiber von Bergen?

Ricarda-Huch-Preis?

Best Translated Book Award?

Hannelore Greve literature award?

Հայնրիխ Բյոլի մրցանակ

[7]

Q1372363?

[8]

Brüder-Grimm-Poetikprofessur?

[9]

Q81819973?

Ենայի համալսարանի պատվավոր դոկտոր

և

honorary doctor of the University of Paderborn?

ԱմուսինՌիչարդ Վագներ և Հարի Մերկլե
Изображение автографа
Հերտա Մյուլլեր Վիքիքաղվածքում
Commons-logo.svg Herta Müller Վիքիպահեստում

Հերտա Մյուլլեր (գերմ.՝ Herta Müller, օգոստոսի 17, 1953(1953-08-17)[1][2][3][…], Նիչիդորֆ, Տիմիշ, Ռումինիայի Ժողովրդական Հանրապետություն), ռումինացի բանաստեղծուհի ու թարգմանիչ, հասարակական գործիչ, նկարիչ։ 2009 թվականին արժանացել է Գրականության Նոբելյան մրցանակի. «քնարերգության մեջ ուշագրավությամբ ու արձակում անկեղծությամբ պատկերում է զրկվածների կյանքը»[10]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերտա Մյուլլերը ծնվել է 1953 թվականի օգոստոսի 17-ին Ռումինիայի գերմանալեզու փոքրամասնության (այսպես կոչված, Բանատի շվաբներ) ներկայացուցիչների ընտանիքում։ Նրա պապը եղել է ֆերմեր ու առևտրական, հայրը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է ՍՍ զորքերում։ Ռումինիայի՝ խորհրդային զորքերի կողմից գրավվելուց հետո մայրը՝ որպես գերմանացի, աքսորվել է Ուկրաինայի տարածքում գտնվող ճամբար, ազատվել է 1950 թվականին[11][12]։

Հերտան ավարտել է Տիմիշոարայի համալսարանը (West University of Timişoara), որտեղ ուսումնասիրել է ռումինական ու գերմանական գրականություն։ 1976 թվականից որպես թարգմանիչ աշխատել է գործարանում։ 1979 թվականին զրկվել է աշխատանքից, որովհետև հրաժարվել էր համագործակցել Սեկուրիտետեի գաղտնի ոստիկանության հետ[11]։

Աշխատել է մանկապարտեզում, տվել է գերմաներենի մասնավոր դասեր։ 1982 թվականին հրատարակել է իր առաջին գերմաներեն գիրքը՝ «Ընկճվածություն», որը, սակայն, փոփոխությունների էր ենթարկվել ռումինական գրաքնադատության կողմից (1984 թվականին գրքի ամբողջական տեքստը հրատարակվել է ԳԴՀ-ում և արժանացել մի շարք մրցանակների)։

1987 թվականին ամուսնու՝ գրող Ռիխարդ Վագների հետ միասին տեղափոխվել է ԳԴՀ և բնակություն հաստատել Արևմտյան Բեռլինում։ Դասախոսություններով հադես է եկել ԳԴՀ-ի, ԱՄՆ-ի ու այլ երկրների մի շարք համալսարաններում։

Ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերտա Մյուլլերը գրել է բանաստեղծություններ, արձակ ստեղծագործություններ, էսսեներ։ Հանդես է գալիս նաև որպես նկարիչ ու լուսանկարիչ։ Նրա ստեղծագործությունների հիմնական թեման իր ապրած անազատությունն է ու բռնությունները, անհատական ու կոլեկտիվ հիշողությունը, մոռացումը, ամնեզիան, հիշել չցանկանալը։ Մյուլլերի մի շարք վեպերի գործողությունները ծավալվում են ռումինական գավառում Նիկոլաե Չաուշեսկուի իշխանության տարիներին։

Հասարակական ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայի լեզվի ու պոեզիայի ակադեմիայի անդամ (1995)։ Հերտա Մյուլլերի բանաստեղծությունները, վեպերն ու էսսեները թարգմանվել են եվրոպական շատ լեզուներով, ինչպես նաև չինարեն ու ճապոներեն։

Արժանացել է մի շարք գրական մրցանակների, այդ թվում՝ Դուբլինի գրական մրցանակ 1998 թվականին, ավստրիական Ֆրանց Կաֆկայի անվան մրցանակ 1999 թվականին և Գրականության Նոբելյան մրցանակ 2009 թվականին։

2008 թվականին Շվեդիայի Գրողների միությունը Հերտա Մյուլլերի «Թագավորը խոնարհվում է ու սպանում» ժողովածուն ներառել է վերջին ժամանակների՝ կանանց կողմից գրված 10 լավագոււյն գրքերի ցանկում[13]։

Քաղվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Նացիոնալիզմի դեպքում միշտ էլ վտանգ կա, որ իրադրությունը դուրս կգա հսկողությունից։ Նացիոնալիզմը միշտ էլ իր մեջ իռացիոնալության տարր է կրում»[14]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանկֆուրտում (2009)
Վեպեր.
  • Der Mensch ist ein großer Fasan auf der Welt (Բեռլին, 1987), անգլերեն թարգմանությունը՝ The Passport (1989)
  • Reisende auf einem Bein (1989)
  • Der Fuchs war damals schon der Jäger (Աղվեսն այն ժամանակ արդեն որսորդ էր) (1992)
  • Herztier (Գազան սիրտը) (1994)
  • Heute wär ich mir lieber nicht begegnet (Լավ կլիներ՝ ես այսօր ինձ չհանդիպեի) (1997)
  • Atemschaukel (Ներշնչում-արտաշնչում) (Օսկար Պաստիորի հետ համահեղինակությամբ, 2009)[15]
Քնարերգություն.
  • Im Haarknoten wohnt eine Dame (Կինն ապրում է մազերի խրձում) (2000)
Էսսեների ու արձակ ժողովածուներ.
  • Niederungen (Ընկճվածություն) (Բուխարեստ, 1982)
  • Drückender Tango (Ցավալի տանգո) (Բուխարեստ, 1984)
  • Barfüßiger Februar (Բոկոտն փետրվար) (1987)
  • Wie Wahrnehmung sich erfindet (1990)
  • Der Teufel sitzt im Spiegel (Դևը բնակվում է հայելում) (1991)
  • Eine warme Kartoffel ist ein warmes Bett (1992)
  • Der Wächter nimmt seinen Kamm (1993)
  • Angekommen wie nicht da (1994)
  • Hunger und Seide (Սով և մետաքս) (1995)
  • In der Falle (1996)
  • Der fremde Blick oder das Leben ist ein Furz in der Laterne (1999)
  • Heimat ist das, was gesprochen wird (2001)
  • Der König verneigt sich und tötet (Թագավորը խոնարհվում է ու սպանում) (2003)
  • Die blassen Herren mit den Mokkatassen (2005)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Herta Müller/ Haines B., ed. Cardiff։ University of Wales Press, 1998
  • Predoiu G. Faszination und Provokation bei Herta Müller։ eine thematische und motivische Auseinandersetzung. Frankfurt/Main; New York։ P. Lang, 2001
  • Herta Müller. München։ Richard Boorberg, 2002
  • Daum T., Geissler K.-F. Herta Müller։ eine Würdigung. Frankfurt/Main։ Brandes & Apsel, 2003
  • Schau A. Leben ohne Grund։ Konstruktion kultureller Identität bei Werner Söllner, Rolf Bossert und Herta Müller. Bielefeld։ Aisthesis, 2003
  • Dascălu B.M. Held und Welt in Herta Müllers Erzählungen. Hamburg։ Dr. Kovac̆, 2004
  • Bozzi P. Der fremde Blick։ zum Werk Herta Müllers. Würzburg։ Königshausen & Neumann, 2005
  • Johannsen A.K. Kisten, Krypten, Labyrinthe, Raumfigurationen in der Gegenwartsliteratur։ W.G. Sebald, Anne Duden, Herta Müller. Bielefeld։ Transcript, 2008

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Հերտա Մյուլլեր հոդվածին