Ֆրանսուա Մորիակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանսուա Մորիակ
ֆր.՝ François Mauriac
Ծննդյան անունֆր.՝ Charles François Mauriac[1]
Ծնվել էհոկտեմբերի 11, 1885(1885-10-11)[2][3][4][…]
ԾննդավայրԲորդո[5]
Վախճանվել էսեպտեմբերի 1, 1970(1970-09-01)[5][2][3][…] (84 տարեկան)
Վախճանի վայրՓարիզ[5]
ԳերեզմանCimetière de Vémars
Գրական անունForez[6] և François Sturel[6]
Մասնագիտությունգրող, լրագրող, բանաստեղծ, վիպասան, դրամատուրգ, սցենարիստ, գրական քննադատ և կենսագիր
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունԽարտիաների ազգային դպրոց, Sainte-Marie Grand Lebrun? և Բորդոյի համալսարան
Ստեղծագործական շրջան1909-1970
Ժանրերհուշագրություն, վեպ և էսսե
Ուշագրավ աշխատանքներԹերեզ Դեսքեյրու, Q3222573?, Q2744849?, Vipers' Tangle?, Le mystère Frontenac : roman?, Questions of Precedence?, La Fin de la nuit?, The Dark Angels?, A Woman of Pharisees?, Q3094732?, L'Enfant chargé de chaînes?, La Robe prétexte?, La Chair et le Sang?, Le Fleuve de feu?, Genitrix?, Destins?, Ce qui était perdu?, Le mystère Frontenac : roman?, Les Chemins de la mer?, Les arbres et les pierres?, L'Agneau?, Un adolescent d'autrefois?, Maltaverne?, Asmodée?, Les Mal-aimés?, passage du malin? և Le Feu sur la terre?
ԱնդամակցությունՖրանսիական ակադեմիա[7]
Պարգևներ
ԱմուսինJeanne Mauriac?
ԶավակներԿլոդ Մորիակ, Լյուկ Մորիակ, Claire Mauriac? և Jean Mauriac?
Изображение автографа
Ֆրանսուա Մորիակ Վիքիքաղվածքում
 François Mauriac Վիքիպահեստում

Ֆրանսուա Մորիակ (ֆր.՝ François Mauriac, հոկտեմբերի 11, 1885(1885-10-11)[2][3][4][…], Բորդո[5] - սեպտեմբերի 1, 1970(1970-09-01)[5][2][3][…], Փարիզ[5]), ֆրանսիացի արձակագիր, Ֆրանսիական ակադեմիայի անդամ (1933), գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1952)[11]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսուա Մորիակը ծնվել է Բորդոյում, Ֆրանսիա։ 1905 թվականին սովորել է Բորդոյի համալսարանի գրականության ֆակուլտետում։ Այնուհետև տեղափոխվում է Փարիզ՝ ասպիրանտուրայում սովորելու նպատակով։ 1933 թվականի հունիսի 1-ին ընտրվում է ֆրանսիական ակադեմիայի անդամ՝ հաջորդելով Էուջին Բրիոյին[12]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Ֆրանսիայի ազատագրումից հետո նա բանավեճ է ունենում Ալբեր Կամյուի հետ։ Կամյուն համոզված էր, որ նոր ազատագրված Ֆրանսիան պետք է վերացներ բոլոր նացիստական համագործակցական տարրերը։ Իսկ Մորիակը զգուշացնում էր, որ նմանատիպ վեճերը պետք է մի կողմ դրվեն ազգային հարաբերությունների կարգավորման նպատակներից ելնելով։ Մորիակը նաև բանավեճ է ունենում Ռոժեր Պեյրեֆիտեյի հետ, ով քննադատում էր Վատիկանին։ Մորիակը նույնիսկ սպառնում էր հրաժարական տալ այն թերթում, որի հետ համագործակցում էր, եթե նրանք չդադարեին Պեյրեֆիտեյի գրքի գովազդները տպել։ Մորիակը մեծապես դեմ էր Ֆրանսիական գործունեությանը Վիետնամում և դատապարտում էր ֆրանսիական բանակի կողմից կիրառված խոշտանգումները Ալժիրում։ 1952 թվականին Մորիակին շնորհվում է Նոբելյան Մրցանակ գրականության ոլորտում[13]։ 1958 թվականին նա արժանանում է Մեծ Խաչ մրցանակին։ Նա հրատարակում է անձնական հուշերի ժողովածուն և Շառլ դե Գոլի կենսագրությունը։ Մորիսի ամբողջական գործերը լույս են տեսնում 12 հատորով 1950-1956 թվականներին։ Մորիակը գրող Կլոդ Մորիակի հայրն է և Աննէ Վիազեվսկիի (ֆրանսիացի դերասանուհի և հեղինակ) պապը։ Ֆրանսուա Մորիակը մահանում է 1970 թվականի սեպտեմբերի 1-ին Փարիզում։

Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1913 թվականին լույս է տեսել Մորիակի առաջին վեպը՝ «Մանուկը շղթաների ծանրության տակ»։ Մորիակին ճանաչում են բերել «Համբույր բորոտին» (1922), «Մայրը» (1923), «Թերեզ Դեսքեյրու» (1927), «Իժերի կծիկը» (1932, հայերեն հրատարակվել է 1962 թվականին), «Ոչ մի տեղ չտանող ճանապարհները» (1939) վեպերը։ Դիմադրության շարժման մասնակից Մորիակը 1943 թվականին Ֆորեզ կեղծանունով լույս է ընծայել «Սև տետր» հակաֆաշիստական հոդվածների ժողովածուն։ Ետպատերազմյան շրջանի վեպերից առավել հայտնի են «Կապիկը» (1951), «Գառնուկը» (1954), «Անցած ժամանակների պատանին» (1969)։ «Վեպ» (1928), «Վիպասանը և նրա գործող անձինք» (1933, 1970), «Ներքին հուշագրություններ» (1959) աշխատություններում շարադրված են Մորիակի գեղագիտական հայացքները[14]։

Մորիակը հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իժերի կծիկը (վեպ), Երեւան, «Հայպետհրատ» 1964, 206 էջ
  • Թերեզ Դեսքեյրու (վեպ), Երեւան, «Նաիրի» 1992, 311 էջ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ծննդական
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 Discogs — 2000.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Мориак Франсуа // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  6. 6,0 6,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  7. Académie française (ֆր.)
  8. https://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1952/
  9. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  10. http://academie-francaise.fr/grand-prix-du-roman
  11. ՀՍՀ, հատոր 8, Ե., 1982, էջ 54։
  12. Cf. Académie française, Les immortels: François Mauriac (1885-1970) Արխիվացված 2008-09-20 Wayback Machine (Ֆրանսերեն)
  13. Cf. The Nobel Foundation, The Nobel Prize in Literature 1952: François Mauriac (անգլերեն)
  14. Վահան Սահակյան, Վիլեն Սահակյան, Հայ և համաշխարհային նշանավոր դեմքեր, Ե., «ՎՄՎ-Պրինտ», 2006, էջ 219։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանսուա Մորիակ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանսուա Մորիակ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 54