Իմրե Կերտես
Իմրե Կերտես հունգ.՝ Kertész Imre | |
|---|---|
| Ծնվել է | նոյեմբերի 9, 1929[1][2][3][…] |
| Ծննդավայր | Բուդապեշտ, Հունգարիա[1][4] |
| Վախճանվել է | մարտի 31, 2016[5][2][3][…] (86 տարեկան) |
| Վախճանի վայր | Բուդապեշտ, Հունգարիա[5][4] |
| Գերեզման | Ֆիումեի փողոցի գերեզմանոց[6] |
| Մասնագիտություն | գրող, թարգմանիչ, վիպասան, լրագրող, սցենարիստ և դրամատուրգ |
| Լեզու | հունգարերեն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Madách Imre High School? (1948) |
| Ուշագրավ աշխատանքներ | Առանց ճակատագրի[7] և Liquidation? |
| Անդամակցություն | Բեռլինի գեղարվեստի ակադեմիա, Լեզվի և պոեզիայի գերմանական ակադեմիա[1] և Széchenyi Academy of Literature and Arts? |
| Պարգևներ | |
| Ամուսին | Albina Vas? և Magda Ambrus? |
Իմրե Կերտես (հունգ.՝ Kertész Imre, նոյեմբերի 9, 1929[1][2][3][…], Բուդապեշտ, Հունգարիա[1][4] - մարտի 31, 2016[5][2][3][…], Բուդապեշտ, Հունգարիա[5][4]), հրեական ծագմամբ հունգարացի գրող։ 2002 թվականի Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր։ 1944-1945 թվականներին եղել է Աուշվիցի և Բուխենվալդի համակենտրոնացման ճամբարների դատապարտյալ։ Այս տարիների կենսափորձն էլ հետագայում նյութ է դարձել նրա ստեղծագործությունների համար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իմրե Կերտեսը ծնվել է 1929 թվականի նոյեմբերի 9 - ին Բուդապեշտում՝ աղքատ հրեական ընտանիքում։ 1944 թվականին 15 տարեկան հասակում նա ձերբակալվում է և ուղարկվում նախ Աուշվիցի, ապա Բուխենվալդի համակենտրոնացման ճամբար։ Համակենտրոնացման ճամբարից ազատվելուց հետո՝ Կերտեսը վերադառնում է Հունգարիա և ընդունվում աշխատանքի «Világosság» թերթի խմբագրությունում, սակայն կոմունիստների իշխանության գալուց հետո հեռացվում է աշխատանքից։ Այնուհետև Կերտեսն աշխատանքի է անցնում Բուդապեշտի գործարաններից մեկում, ինչպես նաև ավել գումար վաստակելու համար զբաղվում է թարգմանություններով։ Մինչ 1980 - ականների ավարտը Կերտեսը հայտնի չէր, սակայն կոմունիստական վարչակարգի անկումից հետո նա սկսում է զբաղվել ակտիվ գրական ստեղծագործական կյանքով։ Այժմ բնակվում է Բեռլինում։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իմրե Կերտեսի ստեղծագործական հայեցակարգի վրա ահռելի ազդեցություն է գործել Ֆրանսիացի փիլիսոփա և գրող Ալբեր Քամյուն, ինչպես նաև Աուշվիցի և Բուխենվալդի համակենտրոնացման ճամբարներում անցկացված ժամանակահատվածի կենսափորձը։ Նրա ստեղծագործություններում մեծ տեղ է հատկացված անձի հետընթացի պատկերմանը և դրա պատճառահետևանքային կապերի բացահայտմանը։ Իմրեի ստեղծագործական դաշտում կարելի է առանձնացնել հատկապես նրա երկու վեպերը՝ «Անբախտություն» (1975) և «Կադեշ չծնված մանկան համար» (1990)։ Այս երկու ստեղծագործություններում հեղինակը մանրամասնորեն քննում է ծանր պայմաններում հայտնված անձի ամեն գնով ապրելու ցանկությունը և դրանից բխող մարդկային էության բացասկան փոփոխությունները։
Համառոտ մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2003 - «Ինքնաոչնչացում»
- 2001 - «Աքսորի լեզուն» (հոդվածներ և Էսսեներ)
- 1990 - «Կադեշ չծնված երեխայի համար»
- 1975 - «Անբախտություն»
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2005 - «Անբախտություն» (ռեժ. Լայոշ Կոլտաի հունգ.՝ Koltai Lajos)՝ համանուն վեպի հիմամբ։
Հայերեն թարգմանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անբախտություն (վեպ), Երևան, «Անտարես», 2016, 216 էջ։ Թարգմ.՝ Վահրամ Մարտիրոսյան
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Szegedy-Maszák M., Scheibner T. Der lange, dunkle Schatten։ Studien zum Werk von Imre Kertész. Wien։ Passagen; Budapest։ Kortina, 2004
- Vasvári L.O, Tötösy de Zepetnek S. Imre Kertész and Holocaust literature. West Lafayette։ Purdue UP, 2005
- Imre Kertesz (Hungarian writer) - Encyclopedia Britannica
- The Nobel Prize in Literature 2002 to Imre Kertész - Press Release
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 Գրականության թվային ակադեմիա — 1998.
- 1 2 3 4 Discogs(անգլերեն) — 2000.
- 1 2 3 4 filmportal.de — 2005.
- 1 2 3 4 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- 1 2 3 4 http://www.hirado.hu/2016/03/31/meghalt-kertesz-imre/
- ↑ https://jogkodex.hu/doc/7053043
- ↑ Գրականության թվային ակադեմիա — 1998.
- ↑ http://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/2002/press.html
- ↑ Գրականության թվային ակադեմիա — 1998.
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ https://www.deutscheakademie.de/en/awards/friedrich-gundolf-preis
- ↑ https://magyarnemzet.hu/belfold/kertesz-imre-es-rubik-erno-kap-szent-istvan-rendet-1242997
- ↑ https://www.goethe.de/resources/files/pdf290/liste_preistraegerinnen_goethe-medaille_1955-20222023.pdf
- ↑ https://www.sta.si/1204091/nobelovec-imre-kertesz-dobitnik-nagrade-marion-samuel
- ↑ http://jeanette-schocken-preis.de/?p=28
- ↑ https://www.sorbonne.fr/doctor-honoris-causa-de-paris-iii/
- ↑ http://www.univ-paris3.fr/les-docteurs-honoris-causa-de-la-sorbonne-nouvelle--90298.kjsp
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վահրամ Դանիելյան, Իմրե Կերտեսի «Անբախտություն» վեպը(հայ.)
- Հովիկ Չախչյանի բլոգ(հայ.)
- Իմրե Կերտեսի համառոտ մատենագիտություն(անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իմրե Կերտես» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Նոյեմբերի 9 ծնունդներ
- 1929 ծնունդներ
- Բուդապեշտ քաղաքում ծնվածներ
- Մարտի 31 մահեր
- 2016 մահեր
- Բուդապեշտ քաղաքում մահացածներ
- Բեռլինի գեղարվեստի ակադեմիայի անդամներ
- Լեզվի և պոեզիայի գերմանական ակադեմիայի անդամներ
- Գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշանակիրներ
- Կոշութի մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Հունգարացի արձակագիրներ
- 20-րդ դարի վիպասաններ
- Հունգարացի թարգմանիչներ
- Հրեա նոբելյան մրցանակակիրներ
- Հունգարացի սցենարիստներ
- Հունգարացի լրագրողներ
- Հունգարիայի քաղաքական գործիչներ
- Հունգարացի գրողներ