Անբախտություն (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անբախտություն

«Անբախտություն» (հունգ.՝ Sorstalanság), հունգարացի գրող, 2002 թվականի Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Իմրե Կերտեսի վեպն է, հրատարակվել է 1975 թվականին։

Գիրքը պատմում է հրեա դեռահասի մասին, ով սկզբում հայտնվել էր Օսվենցիմում, այնուհետև Բուխենվալդում։ Վեպը ինքնակենսագրական է։

Վեպը եռագրության առաջին մասն է, որի մեջ նեռարված են` «Ֆիասկո» (1988) և «Կադեշ չծնված մանկան համար» (1990)[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ գարնանը, գլխավոր հերոսի հորը՝ Դյորդ Կյովեշին ուղարկում են աշխատանքային ճամբար։ Ըթրիք են կազմակերպում, որի ժամանակ բարեկամներն ու նրա հարազատները հրաժեշտ են տալիս նրան։ Ամռան սկզբին Դյորդեն պարտավոր էր աշխատել նավթամշակման գործարանում։ Նրան հարմար չէր. Նա աշխատում է իր հասակակիցների շրջանում, և թույլտվություն ուներ այցելել քաղաքի հեռավոր շրջաններ։

Մի անգամ ավտոբուսը, որով տեղափոխում ին բանվորներին, կանգնեցնում են և բոլոր հրեաներին հրամայում դուրս գալ։ Նույն բանը անում են հաջորդ ավտոբուսների հետ։ Այնուհետև հավաքված մարդկանց, ուղարկում են Գերմանիա աշխատանքի։

Սկուզբում բոլորին տանում են Օսվենցիմ, որտեղ բաժանում են երկու խմբի, որոնցից մեկին ուղարկում են գազի խուց։ Մյուսներին սափրում և ախտահանում են։ Շուտով բանտարկյալներին, այդ թվում գլխավոր հերոսին ուղարկում են Բուհենվալդ։ Օսվենցիմի կարգերց հետո, Բուհենվալդը ընկալվում է, որպես գոյատևման համար զգալիորեն ավելի լավ կենսապայմաններով վայր։

Որոշ ժամանակ անց, անհարմար կոշիկներից և կեղտից Դյորդի ոտքերը սկսում են թարախածորել և նա հայտնվում հոսպիտալում, որտեղ մնում է մինչև դաշնակիցների կողմից ճամբարի ազատագրումը։

Դյորդը վերադառնում է Բուդապեշտ։ Տրամվայում նրան լրագրող է դիմում և հետաքրքրվում թե ինչպիսի վիճակ էր տիրում Բուխենվալդում, և այցեքարտ է տալիս, ոսելով, որ նրա պատմությունը ամբողջ աշխարհի գործն է։ Բայց Դյորդը դեն է նետում այցեքարտը, երբ լրագրողը անհետանում է։ Տանը, որտեղ նա ապրում էր, այժմ այլ մարդիկ են ապրում։ Հարևաններից տեղեկանում է, որ հայրը մահացել է Մաունտխաուզենում, իսկ խորթ մայրը ամուսնացել է։ Դյորդը ուղևորվում է մոր մոտ։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին վեպը էկրանավորվել է հունգարացի կինոռեժիսոր Լայոշ Կոլտայի կողմից։ Սցենարի հեղինակը Իմրե Քերթեսն է։ Դյորդ Քյովեշի դերում նկարահանվել է երիտասարդ դերասան Մարցել Նադը[2][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Имре Кертеш». gazeta.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 6-ին.
  2. «Finding the Beauty in a Boy's Days of Horror» (անգլերեն). nytimes.com. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 6-ին.
  3. «The Holocaust, From a Teenage View» (անգլերեն). nytimes.com. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 7-ին.