Ջոն Գոլսուորսի
Ջոն Գոլսուորսի | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 14, 1867[1][2][3][…] |
Ծննդավայր | Քինգսթոն ապոն Թեմս, Municipal Borough of Kingston-upon-Thames, Սըրրի, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Վախճանվել է | հունվարի 31, 1933[1][4][2][…] (65 տարեկան) |
Վախճանի վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն[1][4] |
Գերեզման | Հայգեյթ գերեզմանատուն |
Գրական անուն | John Sinjohn |
Մասնագիտություն | դրամատուրգ, գրող, վիպասան, սցենարիստ և արձակագիր |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Հերոու դպրոց և Նոր Քոլեջ |
Ուշագրավ աշխատանքներ | Ֆորսայթների պատմությունը, Saint's Progress?, The Silver Box?, Strife? և Justice? |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Պարգևներ | |
Ամուսին | Ada Galsworthy? |
Ջոն Գոլսուորսի Վիքիքաղվածքում | |
John Galsworthy Վիքիպահեստում |
Ջոն Գոլսուորսի (անգլ.՝ John Galsworthy; օգոստոսի 14, 1867[1][2][3][…], Քինգսթոն ապոն Թեմս, Municipal Borough of Kingston-upon-Thames, Սըրրի, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունվարի 31, 1933[1][4][2][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[1][4]), անգլիացի արձակագիր և դրամատուրգ, «Ֆորսայթների պատմությունը» (The Forsyte Saga, 1906-1921) վիպաշարի հեղինակ։ Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1932 թ.)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոն Գոլսուորսին ծնվել է Քինգսթոն Հիլլում, Անգլիա։ Ծնողներն էին Ջոն և Բլանշ Բեյիլի Գոլսուորսիները։ Ծնվել է մեծահարուստի ընտանիքում։ Հաճախել է Հերրոու էլիտար դպրոցը և Օքսֆորդի Նյու Քոլեջը։ Սովորել է փաստաբանի մասնագիտություն։ 1890 թվականին հրավիրվում է դատարանում աշխատելու։ Սակայն նա ոգեշնչված չէր իրավաբանության ոլորտում աշխատելու մտքով։ Նա փոխարենը մեկնում է ծովային ճանապարհորդության, որի ընթացքում պետք է միաժամանակ ուսումնասիրեր և վերահսկեր ծովային բեռնափոխադրումների ընտանեկան բիզնեսը։ Այս ճանապարհորդությունների ընթացքում Ջոնը հանդիպում է Ջոզեֆ Քոնրադին։ Ապագա վիպասանները դառնում են մտերիմ ընկերներ։ 1895 թվականին Գոլսուորսին սիրային կապի մեջ է մտնում Ադա Կուպերի (1864–1956 թթ.) հետ։ Վերջինս Ջոնի զարմիկի կինն էր։ Ադայի ամուսնալուծությունից տաս տարի անց՝ 1905 թվականի սեպտեմբերի 23-ին նրանք ամուսնանում են և միասին են ապրում մինչև Ջոնի մահը (1933 թ.)։
Գոլսուորսիի պատմվածքների առաջին հավաքածուն լույս է տեսել 1897 թվականին։ Սա և դրան հաջորդած մի շարք ստեղծագործություններ հրատարակվել են Ջոն Սինջոն կեղծանունով։ Նա սկսել է իր սեփական անունով տպագրել գրքերը 1904 թվականին լույս տեսած "Կղզու փարիսեցիները"-ից հետո։ Նրա առաջին ծավալուն վեպը (Ջոսելին) հրատարակվել է Ջոն Սինջոն անվան տակ. ավելի ուշ նա չցանկացավ վերահրատակել այն իր անունով։ Գոլսուորսիի առաջին պիեսը "Ոսկյա տուփ"-ն է, որը լույս է տեսել 1906 թվականին։ Հաջողություն ունենալուց հետո նա գրում է "Սեփականության մարդը" (1906 թ.). այն Ֆորսայթների եռագրության առաջին մասն է։ Նա գրում է և վեպեր և պիեսներ, սակայն ավելի հայտնի դարձավ իր պիեսների շնորհիվ։ Հիմա Գոլսուորսին ավելի շատ հայտնի է իր վեպերով՝ մասնավորապես «Ֆորսայթների պատմությունը» վիպաշարով։ Այն վեց վեպից և երկու եռերգությունից բաղկացած վիպաշար է նույնանուն ընտանիքի և միմյանց հետ կապված կյանքերի մասին։ Այս գրքերում նկարագրվում է հասարակական դասակարգը, հատկապես վերին-միջին դասին պատկանող մարդիկ։
Նա համարվում է Էդվարդ թագավորի ժամանակակից գրողներից մեկը, ով մարտահրավեր նետեց Վիկտորիայի Անգլիային նախորդող գրականությունում նկարագրվող հասարակության իդեալներին։
Իր գրվածքներով Գոլսուորսին տարբեր խնդիրների մասին էր բարձրաձայնում՝ բարեփոխումներ բանտի համակարգում, կանանց իրավունքներ, կենդանիների բարեկեցություն և գրաքննության հակադրություն։ Համաշխարհային առաջին պատերազմի ժամանակ նա աշխատում էր Ֆրանսիայում՝ հիվանդանոցում, քանի որ տարիքն անց էր պատերազմին մասնակցելու համար։ 1921 թվականին ընտրվում է "Փեն" գրական ակումբի նախագահ։ 1932 թվականին արժանանում է նոբելյան մրցանակի։ Ծանր հիվանդ լինելու պատճառով ի վիճակի չի լինում ներկա գտնվելու մրցանակաբաշխությանը, իսկ դրանից վեց շաբաթ անց մահանում է կաթվածից։
Գոլսուորսին կյանքի վերջին 7 տարիները անցկացրել է Բըրիում։ Մահացել է ուղեղի ուռուցքից իր լոնդոնյան տանը։ Համաձայն կտակի՝ նրա աճյունը պետք է դիակեզվեր, իսկ մոխիրը պետք է շաղ տային ինքնաթիռից Սաութ Դաունի տարածքում[7]։ Ջոնի մահից հետո նրա գրականության ժողովրդականությունը նվազեց, սակայն 1967 թվականին արված "Ֆորսայթների սագայի" հաջող ադապտացիայից հետո նորից հետաքրքրություն ցուցաբերվեց նրա երկերի նկատմամբ։
Ջոն Գոլսուորսիի կողմից գրված մի շարք նամակներ և թղթեր պահվում են Բրմինգեմի համալսարանի հատուկ հավաքածուներում։ 2007 թվականին Քինգսթոն համալսարանը նոր մասնաշենք է բացում և անվանում նրա անունով։ Նրա անունով է նաև կոչվում Քինգսթոնում Գոլսուորսիի ճանապարհը։
Ադապտացիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ֆորսայթների պատմությունը» բազմիցս էկրանավորվել է.
- «Ֆորսայթներից այդ կինը» (1949 թ.) -ռեժիսոր Կոմփթոն Բեննեթ ԲիԲիՍիի հեռուստատեսային դրաման (1967 թ.), որի ռեժիսորներն են Ջեյմս Սելլան Ջոնսը և Դեյվիդ Գայսը։
- «Գրանադա» հեռուստատեսային դրաման(2002 թ.)- ռեժիսոր Քրիստոֆեր Մենաուլ
- «Մաշկային խաղ»-ը ադապտացվել և նկարահանվել է ռեժիսոր Ալֆրեդ Հիչկոկի կողմից 1931 թվականին։
- «Փախուստ»-ը նկարահանվել է 1930 և 1948 թվականներին։
- «Գետի վրայով» ստեղծագործության հիման վրա 1934 թվականին նկարահանվել է "Եվս մեկ գետ" ֆիլմը. ռեժիսորն է Ջեյմս Վեյլը։
- «Առաջինն ու վերջին»-ը կարճ պիեսը ադապտացվել է և էկրանավորվել «21 օր» վերնագրով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Краткая литературная энциклопедия (ռուս.) — М.: Советская энциклопедия, 1962. — Т. 2.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Кагарлицкий Ю. И. Голсуорси Джон // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1972. — Т. 7 : Гоголь — Дебит. — С. 39.
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1932/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ Geoffrey Harvey, Galsworthy, John (1867–1933), Oxford Dictionary of National Biography, Oxford University Press, 2004; online edn, May 2006, accessed 29 July 2012
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջոն Գոլսուրոսի՝ անգլիացի դասականը՝ «Հանրագիտարան» շարքում:
- Ջոն Գոլսուորսիի գործերը
- "Սեփականության մարդը"
- Ֆորսայթների քրոնիկները Արխիվացված 2014-04-23 Wayback Machine
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Գոլսուորսի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Գոլսուորսի» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 149)։ |
- Օգոստոսի 14 ծնունդներ
- 1867 ծնունդներ
- Հունվարի 31 մահեր
- 1933 մահեր
- Լոնդոն քաղաքում մահացածներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Անգլիացի գրողներ
- Անգլիացի նոբելյան մրցանակակիրներ
- Անգլիացի արձակագիրներ
- Անգլիացի դրամատուրգներ
- Անգլիացի սցենարիստներ
- Անգլիացի վիպասաններ
- 19-րդ դարի անգլիացի գրողներ
- 20-րդ դարի անգլիացի վիպասաններ
- Բրիտանացի նոբելյան մրցանակակիրներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Օքսֆորդի համալսարանի պատվավոր դոկտորներ
- Կաթվածից մահացածներ