Jump to content

Օկտավիո Պաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օկտավիո Պաս
իսպ.՝ Octavio Paz
Ծնվել էմարտի 31, 1914(1914-03-31)[1][2][3][…]
ԾննդավայրՄեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Վախճանվել էապրիլի 19, 1998(1998-04-19)[1][4][2] (84 տարեկան)
Վախճանի վայրՄեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ԳերեզմանՍան Իլդեֆոնսո քոլեջ[5]
Մասնագիտությունբանաստեղծ, երգերի հեղինակ, դիվանագետ, փիլիսոփա, թարգմանիչ, ակնարկագիր, գրող, քաղաքական գործիչ, համալսարանի դասախոս, գրական քննադատ և լիբրետիստ
Լեզուիսպաներեն
ՔաղաքացիությունNasdas և  Իսպանական հեղափոխություն
ԿրթությունԿալիֆոռնիայի համալսարան, Բերքլի, Colegio Williams?[6] և Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարան
Գրական ուղղություններմոդեռնիզմ և սյուրռեալիզմ
ԱնդամակցությունԱզգային կոլեգիա, Մեքսիկայի լեզվի ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Բրազիլական գրականության ակադեմիա
ԱշխատավայրՓարիզի համալսարան և Քեմբրիջի համալսարան
Պարգևներ
ԱմուսինԷլենա Գարրո և Մարի Խոսե Տրամինի
ԶավակներԷլենա Պաս Գառո
 Octavio Paz Վիքիպահեստում

Օկտավիո Պաս Լոսանո (իսպ.՝ Octavio Paz Lozano, Իսպաներեն արտասանություն՝ [okˈtaβjo pas loˈsano], մարտի 31, 1914(1914-03-31)[1][2][3][…], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ - ապրիլի 19, 1998(1998-04-19)[1][4][2], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի գրող, պոետ-դիվանագետ, Միգել Սերվանտեսի մրցանակակիր (1981), գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1990)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օկտավիո Պասը ծնվել է Մեխիկո քաղաքի մերձակայքում 1914 թվականի մարտի 31-ին: Նրա հայրը եղել է հայտնի իրավաբան, լրագրող և քաղաքական գործիչ, Մեքսիկական հեղափոխության ժամանակ եղել է Էմիլիանո Սապատայի դաշնակիցը: 1916 թվականի հոկտեմբերին ընտանիքը տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ հայրը ծառայել է որպես Սապատայի պաշտոնական ներկայացուցիչ: Սապատայի մահից կարճ ժամանակ անց ընտանիքը վերադարձել է Մեքսիկա: Միացյալ Նահանգներում երկու տարի մնալու ընթացքում Օկտավիո Պասը հաճախ է ենթարկվել բուլինգի: Ինչպես հետագայում հիշել է Պասը, Լոս Անջելեսում ծնողները նրան տարել են դպրոց և քանի որ ինքը անգլերեն ոչ մի բառ չի խոսել, դժվարացել է շփվել իր հասակակիցների հետ: Առաջին իսկ օրը նրան ծաղրի ու ծեծկռտուքի են ենթարկել և տղան տուն է վերադարձել պատռված կոստյումով, կապտած աչքով և ճաքած շրթունքով: Մեքսիկա վերադառնալուց հետո պատմությունը կրկնվել է իր հայրենակիցների շրջանում՝ նորից ծաղր ու հարվածներ:

Պասը վաղ տարիքից հրապուրվել է ընթերցանությամբ, մասնավորապես՝ այնպիսի գրողների ստեղծագործություններով, ինչպիսիք են Խերարդո Դիեգոն, Խուան Ռամոն Խիմենեսը և Անտոնիո Մաչադոն: Դեռ անչափահա տարիքում 1931 թվականին հրապարակել է իր առաջին բանաստեղծությունները: 1933 թվականին լույս է տեսել նրա բանաստեղծությունների «Վայրի լուսին» ժողովածուն: Ընդունվել է Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարան, որտեղ մի քանի տարի ուսումնասիրել է իրավագիտություն, հրապուրվել անարխիստական գաղափարներով և հանդիպել բազմաթիվ ձախակողմյան ակտիվիստների: 1937 թվականին կամավոր կերպով թողել է ուսումը՝ առանց դիպլոմ ստանալու, որից հետո մեկնել է Յուկատան նահանգ, որտեղ ուսուցիչ է աշխատել Մերիդայի տղաների բանվորա-գյուղացիական դպրոցում: Այստեղ Թոմաս Սթեռնս Էլիոթի ստեղծագործությունների ազդեցության ներքո գրել է իր առաջին խոշոր բանաստեղծություններից մեկը՝ «Entre la piedra y la flor» (1941), որտեղ նկարագրել է մեքսիկացի գյուղացիների ծանր վիճակը այդ ժամանակվա բռնակալ հողատերերի իշխանության ներքո:

Պասը մասնակցել է 1937 թվականի հունիսին Վալենսիայում կայացած հակաֆաշիստ գրողների համագումարին և եղել Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ռազմաճակատում: Նա հրատարակել է «Նրանք չեն անցնի» (1936) բանաստեղծությունների ժողովածուն և մտերմացել ֆրանսիացի սյուրռեալիստների հետ: 1944-1945 թվականներին բնակվել է Միացյալ Նահանգներում, հետագայում դիվանագիտական ծառայության է անցել Ֆրանսիայում, Հնդկաստանում և այլուր, ինչպես նաև դասավանդել Եվրոպայում և Ամերիկայում: 1940-ականների վերջին խզել է կապերը ձախակողմյան ուժերի հետ և Արգենտինայում հրապարակել նյութեր Ստալինի բանտային ճամբարների մասին՝ հարձակումների ենթարկվելով կոմունիստական և ձախակողմյան մամուլի (ներառյալ Ժան-Պոլ Սարտրի) կողմից: Միջազգային ճանաչում է ձեռք բերել նրա առաջին արձակի գիրքը՝ ազգային պատմության և մեքսիկական կերպարի մասին ակնարկների «Մենության լաբիրինթոսը» (1950) ժողովածուն: 1945 թվականին անցել է դիվանագիտական ծառայության՝ աշխատելով Ֆրանսիայի և Ճապոնիայի դեսպանատներում, եղել է նաև Մեքսիկայի դեսպանը Հնդկաստանում։ Հրաժարական է տվել 1968 թվականին՝ ի նշան բողոքի Տլատելոլկոյում ուսանողական ցույցի ժամանակ հնչած կրակոցների։ Հետագայում 1994-1995 թվականներին կոչ է արել զինված ճնշում գործադրել Չիապասում սապատիստական ելույթների ժամանակ։

Ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օկտավիո Պասի բանաստեղծությունները, որոնք գրվել են տարիների ընթացքում և բնութագրվել են սյուրռեալիստական պատկերավորությամբ, բանահյուսական էքսպերիմենտի ոգով և արևելյան ու լատինաամերիկյան արխաիզմի ժամանակակից մշակութային ավանդույթների հետ սինթեզով, ներառվել են գրողի ընտրյալ ստեղծագործությունների «Մեր ամենօրյա կրակը» (1989) գրքում և կազմել են նրա ժողովածուի 11-րդ և 12-րդ հատորները: Հեղինակել է մենագրություններ մեքսիկացի բանաստեղծուհի Խուանա Ինես դե լա Կրուսի, Կլոդ Լևի-Ստրոսի և Մարսել Դյուշանի մասին: Թարգմանել է Մացուո Բասյոյի, Ֆեռնանդո Պեսոայի, Գիյոմ Ապոլիների, Վիլյամ Կառլոս Վիլյամսի, շվեդ բանաստեղծների և այլոց բանաստեղծությունները: Հրատարակել է «Tallier» և «Plural» ամսագրերը, իսկ 1976 թվականից մինչև մահը խմբագրել է «Vuelta» («Շրջադարձ») ամսագիրը:

Օկտավիո Պասը եղել է Մեքսիկայի լեզվի ակադեմիայի անդամ, Ամերիկյան արվեստի և գրականության ակադեմիայի պատվավոր անդամ, Բրազիլիայի գրականության ակադեմիայի թղթակից անդամ և մի շարք ամերիկյան և եվրոպական համալսարանների պատվավոր դոկտոր։ Եղել է Ազգային գրական մրցանակի (1977), Երուսաղեմի մրցանակի (1977), Միգել դե Սերվանտեսի մրցանակի (1981), Օկլահոմայի համալսարանի Նոյշտադտի մրցանակի (1982), Ալֆոնսո Ռեյեսի միջազգային մրցանակի (1986), Բրիտանիկա հանրագիտարանի մրցանակի (1988), Ալեքսիս դե Տոկվիլի մրցանակի (հումանիզմի համար) (1989), Գրականության Նոբելյան մրցանակի (1990) և այլ ազգային ու միջազգային մրցանակների դափնեկիր։ Մեքսիկայում ստեղծվել է Օկտավիո Պասի հիմնադրամը և նրա անունով մրցանակ է սահմանվել քննադատության և ակնարկների գծով։

Պոեզիայի հավաքածուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1933։ Luna silvestre
  • 1936։ No pasarán!
  • 1937։ Raíz del hombre
  • 1937։ Bajo tu clara sombra y otros poemas sobre España
  • 1941։ Entre la piedra y la flor
  • 1942։ A la orilla del mundo
  • 1949։ Libertad bajo palabra
  • 1954։ Semillas para un himno
  • 1957։ Piedra de Sol (Արևի քար)
  • 1958։ La estación violenta
  • 1962։ Salamandra (1958–1961)
  • 1965։ Viento entero
  • 1967։ Blanco
  • 1968։ Discos visuales
  • 1969։ Ladera Este (1962–1968)
  • 1969։ La centena (1935–1968)
  • 1971։ Topoemas
  • 1972։ Renga: A Chain of Poems Ջեկ Ռուբանդի, Էդոարդո Սանգվինետիի և Չառլզ Տոմլինսոնի հետ
  • 1975։ Pasado en claro
  • 1976։ Vuelta
  • 1979։ Hijos del aire/Airborn Չառլզ Տոմլինսոնի հետ
  • 1979։ Poemas (1935–1975)
  • 1985։ Prueba del nueve
  • 1987։ Árbol adentro (1976–1987)
  • 1989։ El fuego de cada día, ընտրանի, նախաբան և ծանոթագրությունները Պասի

Թարգմանություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1952։ Anthologie de la poésie mexicaine, խմբագրում և մեկնաբանում Օկտավիո Պասի
  • 1958։ Anthology of Mexican Poetry, խմբագրումը և մեկնաբանումը՝ Օկտավիո Պասի, թարգմանիչ՝ Սամուել Բեկետ
  • 1957։ Sendas de Oku, Մաթսուո Բաշո, համաթարգմանիչ՝ Էյկիչի Հայաշիյա
  • 1962։ Antología, Ֆեռնանդո Պեսսոայի կողմից
  • 1966։ Poesía en movimiento (México: 1915–1966), խմբագիր՝ Օկտավիո Պաս, Ալի Չումասերո, Օմերո Արիդխիս, Խոսե Էմիլիո Պաչեկո
  • 1971։ Configurations, թարգմանիչ՝ Գ. Արուլ (և այլք)
  • 1974։ Versiones y diversiones
  • Մեքսիկայի ազգային քոլեջի նշանակված անդամ[15]
  • German Book Trade-ի խաղաղության մրցանակ
  • Գրականության համար տրվող արվեստի և գիտության ազգային մրցանակ, 1977
  • Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի պատվավոր դոկտոր, 1978[16]
  • Հարվարդի համալսարանի պատվավոր դոկտոր, 1980[17]
  • Օլին Յոլիցլի մրցանակ, 1980
  • Միգել դե Սերվանտես մրցանակ, 1981
  • Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր, 1990
  • Իտալական հանրապետության երախտիքի շքանշան, 1991[18]
  • Մոնդելյո մրցանակ (Պալերմո, Իտալիա)
  • Ալֆոնսո Ռեյես միջազգային մրցանակ
  • Նյուստադ գրականության միջազգային մրցանակ, 1982
  • Երուսաղեմի մրցանակ
  • Մենդերես Պելայո միջազգային մրցանակ
  • Ալեքսիս դե Տոկեվիլե մրցանակ
  • Խավիեր Վիլաուռուտիա մրցանակ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 1 2 3 4 Octavio Paz (իսպ.)
  3. 1 2 Encyclopædia Britannica
  4. 1 2 Internet Movie Database — 1990.
  5. Find A Grave — 1996.
  6. https://www.colegiociudad.edu.mx/
  7. https://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1990/
  8. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  9. Guggenheim Fellows-ի տվյալների բազա
  10. Premio Xavier Villaurrutia (իսպ.)
  11. Premio Nacional de Ciencias y Artes (իսպ.)
  12. https://www.neustadtprize.org/1982-neustadt-laureate-octavio-paz/
  13. https://www.friedenspreis-des-deutschen-buchhandels.de/alle-preistraeger-seit-1950/1980-1989/octavio-paz
  14. Premio Internacional Alfonso Reyes (իսպ.)
  15. «Member of Colegio Nacional (in spanish)». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 10-ին.
  16. «Honorary Degree National Autonomous University of Mexico». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 10-ին.
  17. «Honorary Degree Harvard University». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 10-ին.
  18. Presidency of the Italian Republic. «Awards granted to Octavio Paz by the Italian Republic» (italian). Վերցված է 2013 թ․ օգոստոսի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օկտավիո Պաս» հոդվածին։