Անա Մարիա Մատուտե
Անա Մարիա Մատուտե իսպ.՝ Ana María Matute | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | իսպ.՝ Ana María Matute Ausejo |
Ծնվել է | հուլիսի 26, 1925[1] |
Ծննդավայր | Բարսելոնա, Իսպանիա |
Վախճանվել է | հունիսի 25, 2014[2][3][4] (88 տարեկան) |
Վախճանի վայր | Բարսելոնա, Իսպանիա |
Գերեզման | Montjuïc Cemetery |
Մասնագիտություն | վիպասան, գրող և մանկագիր |
Լեզու | իսպաներեն |
Քաղաքացիություն | ![]() |
Ժանրեր | պոեզիա և վեպ |
Գրական ուղղություններ | 50-ականների սերունդ |
Ուշագրավ աշխատանքներ | Los Mercaderes?, Q5405967? և Olvidado rey Gudú? |
Անդամակցություն | Ohio Society of New York? |
Պարգևներ | |
Ամուսին | Ramón Eugenio de Goicoechea López? |
Զավակներ | Juan Pablo Goicoechea Matute? |
![]() |
Անա Մարիա Մատուտե (իսպ.՝ Ana María Matute, հուլիսի 26, 1925[1], Բարսելոնա, Իսպանիա - հունիսի 25, 2014[2][3][4], Բարսելոնա, Իսպանիա), իսպանացի գրող, «50-ական թվականների սերունդ»։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Բարսելոնայում, անձրևանոցների արտադրության գործարանի տիրոջ՝ Ֆակունդո Մատուտեի (իսպ.՝ Facundo Matute) ընտանիքում հինգ երեխաներից երկրորդն էր։
Երբ ութ տարեկանում աղջիկը կյանքի և մահվան եզրին էր՝ երիկամը խոցած վարակի պատճառով, տատն ու պապը նրան վերականգնման համար տեղափոխեցին Մանսիլիա դե լա Սերրա՝ Լոգրանոյի հարավ-արևմտյան մասում գտնվող փոքրիկ քաղաք։ Հետագայում գրողի որոշ ստեղծագործություններում գործողությունների վայրը նման տեղանք կլինի։
Երբ նա տասը տարեկան էր, քաղաքացիական պատերազմ սկսվեց, որը մեծ ազդեցություն է գործել ապագա գրողի աշխարհայացքի ձևավորման վրա, նա ականատես է դարձել ոչ միայն երկու կողմերի միջև ընթացող պայքարին, այլև յուրաքանչյուր բնակչի մեջ աճող ներքին ագրեսիային[7]։
1952 թվականի նոյեմբերի 17-ին Անա Մարիա Մատուտեն ամուսնացել է գրող Ռամոն Էուխենիո դե Գոյկոեչեյի (իսպ.՝ Ramon Eugenio de Goicoechea) հետ։ Շուտով ծնվել է նրանց որդին՝ Խուան Պաբլոն, որին Անան նվիրել է մի շարք մանկական պատմվածքներ։ 1965 թվականին ամուսինները բաժանվել են, և այդ ժամանակների օրենքի համաձայն՝ նրան արգելված էր տեսնել որդուն։
Մահացել է 2014 թվականի հունիսի 25-ին, Բարսելոնայի հիվանդանոցում, կարդիոռեսպիրատոր ճգնաժամից հետո[8]։
Թաղված է Մոնժուիկի գերեզմանոցում (կատ.՝ Cementiri de Montjuïc) Բարսելոնայում։
Հիմնական ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Los abel. — Barcelona: Destino, 1948 - Նադալի մրցանակի կարճ ցանկում
- Fiesta al Noroeste. — Madrid: Afrodisio Aguado, 1953 - «Premio Café Gijón» մրցանակ
- Маленький театр / Pequeño teatro. — Barcelona: Planeta, 1954
- En esta tierra. — Barcelona: Éxito, 1955
- Los hijos muertos. — Barcelona: Planeta, 1958 - Քննադատների մրցանակ (իսպ.՝ Premio de la Crítica de narrativa castellana) և գրականության ազգային մրցանակ (իսպ.՝ Premio Nacional de Narrativa)
- Primera memoria. — Barcelona: Destino, 1960 - Նադալի մրցանակ Algunos muchachos. — Barcelona: Destino, 1964.
- Los soldados lloran de noche. - Barcelona: Destino, 1964
- La trampa. — Barcelona: Destino, 1969
- La torre vigía. — Barcelona: Lumen S.A., 1971
- Luciérnagas. — Barcelona: Destino, 1993
- Olvidado rey Gudú. - Madrid: Espasa Calpé, 1996
- Aranmanoth. — Madrid: Espasa Calpé, 2000
- Paraíso inhabitado. — Madrid: Espasa Calpé, 2010
Պատմվածների ժողովածու[խմբագրել | խմբագրել կոդը]
- El tiempo / «Ժամանակ» (1957)
- El arrepentido / «Զղջացողը» (1961)
- A la mitad del camino / «Ճանապարհի կեսին» (1961)
- Historia de la Artámila / «Արտամիլայի պատմությունները» (1961)
- El río / Գետը (1963)
- «Տարօրինակ տղաները» (1968)
Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Մոլորակ» հրատարակչության մրցանակ (1954):
- Նադալի մրցանակ՝ 1959 թվական։
- Իսպաներենի թագավորական ակադեմիայի անդամ (1996, (Ակադեմիայի երերքարյուր տարվա պատմության մեջ՝ երրորդ կինըերրորդ կինը)։
- Միգել դե Սերվանտեսի մրցանակ (2010, ինչպես նաև երրորդ կինը՝ ով արժանացել է իսպանալեզու գրականության այդ գլխավոր մրցանակին)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 The Washington Post / S. Buzbee — Washington: Fred Ryan, 1877. — ISSN 0190-8286; 2641-9599
- ↑ 2,0 2,1 2,2 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ http://www.gencat.cat/presidencia/creusantjordi/2009/cat/
- ↑ https://es.wikipedia.org/wiki/Premio_Nacional_de_las_Letras_Espa%C3%B1olas
- ↑ Paredes-Méndez M. F., Harpring M., Ballesteros J. Voces de España: antologia literaria. — Boston, MA: Thompson Heinle, 2005.
- ↑ Վախճանվել է իսպամացի գրող Անա Մարիա Մատուտեն
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք. (իսպ.) — (Ստուգված է 2 Մարտի 2011).
|